Նատալյա Գավրիլիցա
Նատալյա Գավրիլիցա (մոլդ.՝ Natalia Gavrilița, սեպտեմբերի 21, 1977, Malaeshty, Մոլդովական ԽՍՀ), մոլդովացի քաղաքական և պետական գործիչ, «Գործողություն և համերաշխություն» կուսակցության փոխնախագահը[3]։ 2021 թվականի օգոստոսի 6-ից Մոլդովայի Հանրապետության գործող վարչապետն է[4]։ Նախկինում եղել է Մոլդովայի ֆինանսների նախարարը (2019)[5][6][7]։
Նատալյա Գավրիլիցա ռումիներեն՝ Natalia Gavrilița | |
Կուսակցություն՝ | «Գործողություն և համերաշխություն» կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Մոլդովայի պետական համալսարան և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և իրավաբան |
Ազգություն | Մոլդովացիներ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 21, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Malaeshty, Մոլդովական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Մոլդովա, Ռումինիա[2] և ԽՍՀՄ |
Ի ծնե անուն | ռումիներեն՝ Natalia Catrinescu |
Կենսագրություն խմբագրել
Նատալյա Գավրիլիցան ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 21-ին[5] Խորհրդային Մոլդովայի Գրիգորիոպոլի շրջանի Մալաեշտի գյուղում[6][7]։
2000 թվականին ավարտել է Մոլդովայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2005 թվականին Հարվարդի համալսարանի ֆակուլտետներից մեկում՝ Ջոն Ֆ․ Քենեդու անվան կառավարման դպրոցում, ստացել է պետական քաղաքականության մագիստրոսի աստիճան[5][6][7]։
2000-2003 թվականներին աշխատել է Քիշնևում գտնվող ԱՄՆ դեսպանատանը կից Տնտեսական և քաղաքական գործերի բյուրոյի քաղաքական հարցերով օգնական, 2005 թվականին՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահի գրասենյակի խորհրդական Վաշինգտոնում, 2005-2006 թվականներին՝ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովում տնտեսագիտության և ֆինանսների գլխավոր վարչության փորձնակ, ապա խորհրդատու[5][6][7]։
2007-2008 թվականներին աշխատել է Մոլդովայի էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր մակրոտնտեսական ծրագրերի քաղաքականության և զարգացման վարչության ղեկավար, 2008-2009 թվականներին՝ Մոլդովայի կառավարությանն առընթեր ծրագրերի և օգնության համակարգման վարչության ղեկավար[5][6][7]։
2009-2013 թվականներին եղել է Օքսֆորդի միջազգային խորհրդատվական ընկերության Վիճակագրության, ապացույցների և պատասխանատվության ծրագրի վերլուծության մեթոդների գծով ավագ խորհրդատու, ապա պորտֆելային մենեջեր[6], որն զբաղվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների զարգացման հարցերով[5]։
2013-2014 թվականներին եղել է Մոլդովայի կրթության նախարարության քաղաքականության վերլուծության, մոնիթորինգի և գնահատման վարչության գլխավոր խորհրդատուն[5] (կրթության նախարարն այդ ժամանակ եղել է Մայա Սանդուն)[6]։
2014-2015 թվականներին եղել է Մոլդովայի կրթության նախարարության պետական քարտուղարը[5][6], 2015-2019 թվականներին՝ Լոնդոնի Global Innovation Fund (GIF) ընկերության գլխավոր տնօրենը[5][6]։
2017 թվականից «Գործողություն և համերաշխություն» կուսակցության անդամ է, որի առաջնորդը Մայա Սանդուն է[6], ներկայումս կուսակցության փոխնախագահն է[3]։
2019 թվականի հունիսի 8-ին Մայա Սանդուի կառավարությունում ստացել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նոյեմբերի 12-ին Մոլդովայի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը[5][8]։
2021 թվականի հուլիսի 11-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր։
2021 թվականի հունվարի 27-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է Գավրիլիցայի թեկնածությունը[5], որը թափուր էր 2020 թվականի դեկտեմբերից՝ Իոն Կիկուի հրաժարականից հետո[9], սակայն փետրվարի 11-ին Մոլդովայի խորհրդարանը միաձայն մերժել է Գավրիլիցայի ներկայացրած կառավարության կազմը[6]։ Փետրվարի 11-ին Մայա Սանդուն կրկին վարչապետի թեկնածու է առաջադրել Նատալյա Գավրիլիցային[3][10]։ Հուլիսի 11-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ հուլիսի 30-ին, Սանդուն դարձյալ Գավրիլիցային առաջադրել է վարչապետի պաշտոնում[11]։ Օգոստոսի 6-ին Մոլդովայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (կողմ՝ 61 պատգամավոր) Նատալյա Գավրիլիցային հաստատել է վարչապետի պաշտոնում։ Խորհրդարանը նաև հաստատել է Գավրիլիցայի աջ կենտրոնամետ կաբինետի լիազորությունները, որը նշանակվել է նախագահ Մայա Սանդուի կողմից[4][7]։
Տիրապետում է ռումիներենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին[5][7]։
Անձնական կյանք խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Partidul Acțiune și Solidaritate
- ↑ Natalia Gavriliță: Am cetățenie dublă și sunt și româncă, și moldoveancă, nu văd o contradicție în termeni
- ↑ 3,0 3,1 3,2 «Санду отказалась выдвигать нового кандидата в премьеры». РИА Новости. 2021 թ․ փետրվարի 26. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ 4,0 4,1 «Парламент Молдовы утвердил новое правительство. Теперь там президент и премьер - женщины». Русская служба Би-би-си. 2021 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «Биография Натальи Гаврилицы». РИА Новости. 2021 թ․ հունվարի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 «Гаврилица, Наталья». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 «Биография премьер-министра Молдавии Натальи Гаврилицы». ՏԱՍՍ. 2021 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Парламент Молдавии отправил в отставку правительство Санду». РИА Новости. 2019 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Санду выдвинула на пост премьера Молдавии экс-министра финансов Наталью Гаврилицу». ՏԱՍՍ. 2021 թ․ հունվարի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Президент Молдавии повторно выдвинула кандидатом в премьеры Наталью Гаврилицу». ՏԱՍՍ. 2021 թ․ փետրվարի 11. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Президент Майя Санду выдвигает Наталью Гаврилица на должность Премьер-министра Республики Молдова». presedinte.md (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Գավրիլիցա» հոդվածին։ |