Նատալյան աստղագուշակություն

Cellarius ptolemaic system.jpg

Նատալյան աստղագուշակություն, ծագել է լատիներեն natalis բառից, որը նշանակում է ծննդյանը վերաբերող[1], ծննդյան պահի հետ կապված։ Նատալյան աստղագուշակությունը աստղագիտության ճյուղերից մեկն է, որը զբաղվում է անձնական հատկանիշների բացահայտմամբ և մարդու կյանքում հնարավոր իրադարձությունների գուշակությամբ, այսինքն՝ մարդու ծննդյան վայրի և ժամանակի հետ կապված աստղագուշակությամբ։ Նատալյան աստղագուշակությունը չունի հնարավորություն պատասխանելու այնպիսի հարցերի, թե կոնկրետ երբ տեղի կունենա այս կամ այն իրադարձությունը։ Այսպիսի տեսությունների կազմման համար աստղագուշակը պետք է դիմի կանխագուշակային աստղագուշակությանը։

Kepler-Wallenstein-Horoskop.jpg

ՊատմությունԽմբագրել

Ժամանակակից գիտության տեսանկյունից, ինչպես ողջ աստղագուշակությունը, այնպես էլ Նատալյան աստղագուշակությունը կեղծ ուսմունք է[2], գուշակության տարատեսակ։ Նատալյան աստղագուշակության ենթաբաժինը, մասնագիտանալով մարդու բնավորության վրա, նրա ծննդյան աստղագուշակության ազդեցությամբ ստացել է աստղահոգեբանություն անվանումը։ Աստղագիտության ուսմունքի համաձայն՝ երկնային մարմինները ացդում են մարդու այս կամ այն հոգեբանական և վարքագծային ոլորտների վրա, դրա համար վերլուծելով երկնային մարմինների դիրքը զոդիակի նշանների տակ և երկնային մարմինների փոխադարձ ազդեցությունը տեսակետների միջոցով կարելի է գաղափար կազմել մարդու վարքագծային յուրահատկությունների մասի։ Աստղագուշակության ավանդույթների համաձայն՝ Նատալյան աստղագուշակությունը չի սահմանում մարդու ճակատագիրը հիմնավորապես՝ մինչև վերջին մանրուքը, քանի որ «ընդհանուր վճիռները բեկանում են անձնականները»[3]։ Եթե խոսքը վերաբերում է սևամորթներին, ապա եթե անգամ նրա Նատալյան քարտեզով Վեներան և Լուսինը գտնվում են Ասցենդենտայի աստիճանում, մի' սպասիր, որ նա գեղեցիկ կհամարվի այն երկրներում, ուր ապրում են սպիտակամորթները, սակայն իր հայրենիքում նա կհամարվի շատ գեղեցիկ։ Նույն կերպ, եթե անգամ նրա առաջնորդը քաղաքական Մերկուրին է, նա չի համարվի իմաստուն և գիտնական, քանի որ սևամորթների հողում անհավանական շոգի պատճառով ոչ ոք չի կարող լինել գիտնական, սակայն նրա մասին կարելի է դատել որպես իր ցեղակիցներից համեմատաբար խելացու մասին։ Եթե անգամ երկու հոգի ծնվել են նույն տեղում և նույն ժամին, բայց նրանցից մեկը պալատականի ընտանիքում, իսկ մյուսը՝ հացագործի և նրանց Նատալյան քարտեզները գուշակում են երկուսին էլ իշխանություն ու մեծություն չպետք է կարծել, որ նրանք միօրինակ կմեծարվեն, ավելի հավանական է, որ պալատականի որդին դառնա թագավոր, իսկ հացագործինը՝ վաճառական։

Նատալյան աստղագուշակության ծագումըԽմբագրել

Նատալյան աստղագուշակություն հասկացության ծագումը լիովին պարզ չէ։ Չնայած այն հանգամանքին, որ աստղագիտության նախնական ձևերը հայտնվել են Միջագետքում ոչ ավելի ուշ, քան մեր թվարկությունից III հազարամյակ առաջ[4],գրեթե մինչև նոր դարի սկիզբը աստղագուշակությունը իրենց ներկայացնում էր աշխարհիկ և մթնոլորտային աստղագիտության խառնուրդ, այսինքն՝ զբաղվում էր պետական մակարդակով իրադարձությունների գուշակությամբ և անհատական աստղագիտության գաղափարը ասորաբաբելոնական աստղագիտությանը[5] ծանոթ չէր։ Ինչպես կարելի է ենթադրել մեզ հասած սեպագիր արձանագրություններից, անհատական աստղագիտության փորձը առաջացել է ոչ ուշ քան V-IV դարերի սահմանում և ամենայն հավանականությամբ աստղալից երկնքի դիտման և արյունաբանական ավանդույթի զարգացման միաձուլում է, բարենպաստ ու անբարենպաստ օրերը հիշեցնող օրացույց։ Այսպիսի օրացույցները նվիրված էին տարվա օրերի տարբեր աստվածություններին, ենթադրում էին հատուկ արարողակարգի կատարում, պարունակում էին տեղեկություններ այն մասին, թե կլինի տարվա այդ օրը բարենպաստ հարսանիքների, վաճառականական գործարքների, տոների և այլ բաների համար, գուշակում էին նաև այդ օրը ծնվածների ճակատագիրը։ Նատալյան աստղագուշակության հետագա զարգացումը, ինչպես և ողջ աստղագիտության, տեղափոխվում է հունահռոմեական մտքի հողի վրա։

Նատալյան աստղագուշակությունը և գիտությունըԽմբագրել

Նատալյան աստղագուշակության ճշմարտացիության ստուգման փորձերը ձեռնարկվել են բազմիցս։ Միշել Գոկլենի[6] որոշ հետազոտություններից պարզվում է, որ մարդու մասնագիտական գործունեության և նրա բնավորության որոշ գծեր սերտ կապ ունեն նրա ծննդյան պահին մոլորակների զբաղեցրած դիրքի հետ։ Բացի դրանից Գոկլենին հաջողվեց գտնել Կոլլերի ճշմարտացիության որոշ ապացույցներ, որոնք հաստատում են երեխաների և ծնողների աստղագիտական կապը միմյանց հետ[7]։ Սակայն Գոկլենի աշխատանքի արդյունքները մի շարք պատճառներով, որոշ գիտնականների կողմից համարվում են կասկածելի[8]:

Մարդու ճակատագրի և նրա համաստեղության նշանի միջև կապի բացակայությունըԽմբագրել

Փորձերը հետազոտողներին բերեցին համաստեղության նշանի և մարդու ճակատագրի միջև եղած կապի ժխտմանը։ Աստղագուշակության անճշտության համոզիչ ապացույցներից է 1958 թվականին անգլիացի գիտնականների սկսած փորձը, որը շարունակվեց մինչև 2000 թվականի[9] կեսերը։ Գիտնականները ուսումնասիրեցին ավելի քան 2100 մարդու՝ ծնված մի րոպեի տարբերությամբ(այսպես կոչված «ժամանակային երկվորյակներին») և հետևեցին նրանց հետագա ճակատագրին։ Աստղագուշակության համաձայն՝ այսպիսի մարդիկ մասնագիտությամբ, խելքով, սովորույթներով պետք է իրար նման լինեն։ Ուսումնասիրությունները տարվում էին առողջական վիճակի, մասնագիտության տեսակի, ընտանեկան կարգավիճակի, ինտելեկտի մակարդակի, երաժշտության, սպորտի, մաթեմատիկայի, լեզուների և այլնի ուղղությամբ։ Ինչպես և ենթադրվում էր, «ժամանակային երկվորյակների» միջև ոչ մի նմանություն չհայտնաբերվեց։ Նրանք միմյանցից այնքան էին տարբեր, որքան այլ համաստեղությունների տակ ծնվածները։ Այս փորձը լիովին ապացուցում է աստղագուշակության անհավաստիությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Некоторые астрологи в силу различной аргументации отвергают натальную астрологию и развивают альтернативное направление — астрологию зачатия, в которой за момент начала человеческой жизни принимается момент зачатия
  2. Виталий Гинзбург. Религия и наука. Разум и вера
  3. ↑ Абрахам Бен Эзра. Книга суждений о звёздах. Том 2. Пер. с испанского К. Дмитриевой — М.: Мир Урании, — 2004. — 224 с. ISBN 5-900191-58-3
  4. Денис Куталёв. Астрология Древнего мира//История астрологии (хронологический обзор)
  5. Жилински К. История астрологии. — М.: Издательский Дом «Профит Стайл», 2007. — 304 с. — ISBN 5-98857-074-7, стр. 9
  6. В. Г. Сурдин Почему астрология — лженаука?
  7. Ганс Юрген Эйзенк. Астрология — наука или суеверие?
  8. Ошибка звездочёта Астрологическая статистика Мишеля Гоклена
  9. Geoffrey Dean and Ivan W. Kelly, Is Astrology Relevant to Consciousness and Psi? // Journal of Consciousness Studies, 10, No. 6–7, 2003, pp. 175–198