Բացել գլխավոր ցանկը

Նատալիա Գուտմանը (ռուս.՝ Наталья Григорьевна Гутман, նոյեմբերի 14, 1942(1942-11-14)[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս թավջութակահարուհի։

Նատալիա Գուտման
Ծնվել էնոյեմբերի 14, 1942(1942-11-14)[1] (76 տարեկան)
Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունթավջութակահար, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՇրջանավարտԿենտրոնական երաժշտական դպրոց
ԱմուսինOleg Kagan?
Կայքnataliagutman.com

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Սովետական Միությանում՝ Կազան քաղաքում 1942 թվականի նոյեմբերի 14-ին։ Գուտմանը սկսել է թավջութակ նվագել հինգ տարեկան հասակում։ 13 տարեկանում նա ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիա, որտեղ նա սովորում է Գալինա Կոզուլուպովայի դասարանում։ Հետագա տարիներն նա նաև ուսուցանում է Մստիսլավ Ռոստրոպովիչին: Գուտմանը երկար տարիներ աշխատել է դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի հետ, որի հետ նա փայլուն կատարել է Ֆրեդերիկ Շոպենի թավջութակի սոնատան։ Գուտմանը հանդես է եկել աշխարհի առաջատար նվագախմբերի հետ։ Աշխատել է տարբեր դիրիժորների և սոլիստների հետ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ, Յուրի Բաշմետ, Սվյատոսլավ Ռիխտեր, Իսահակ Շտերն, Եվգենի Կիսսին, Օլեգ Կոգան և այլք։ Նա գրավել է բազում մրցանակներ։ Նրան հրավիրում են տարբեր երկրներ վարպերության դասեր տալու։ Գուտմանը համարվում է ժամանակակից երաժշտության փայլուն կատարող։ Ժամանակակից կոմպոզիտորներ ինչպիսիք են Ալֆրեդ Շնիտկեն և Սոֆիա Գուբայդուլինան, նրան են նվիրել տարբեր ստեղծագործություններ գրված թավջութակի համար։

ԾանոթագրություններԽմբագրել