Նավարկության մեջ տարբերվելու համար մեդալ

Նավարկության մեջ տարբերվելու համար մեդալ (ռուս.՝ Медаль «За отличие в мореходстве»), Ռուսական կայսրության պետական պարգև, որով պարգևատրում էին ռազմածովային նավարկության ժամանակ աչքի ընկած անձանց։ Մեդալն ստեղծվել է 1830 թվականի փետրվարի 12-ին՝ Նիկոլայ I-ի թագավորության ժամանակ։ Այս մեդալով պարգևատրվել են նույնիսկ մինչև Նիկոլայ II-ի ժամանակ[1][2]։

Նավարկության մեջ տարբերվելու համար մեդալ
ռուս.՝ Медаль «За отличие в мореходстве»
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՏեսակՄեդալ
Ում է տրվելռազմածովային նավարկության ժամանակ աչքի ընկած անձինք
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 12, 1830[1]
ՀիմնադիրՆիկոլայ I
Տրամագիծ41 մմ մմ
Նյութոսկե
արծաթե
Նավարկության մեջ տարբերվելու համար մեդալը Վիքիպահեստում

Պարգևատրման կարգ խմբագրել

Մեդալով պարգևատրում էին նավաստիները և նավաստիների օգնականները, ովքեր ծառայել են առնվազն 2 տարի։ Ինչպես նաև նրանք պետք է մասնակցած լինեին վեց երկար ճանապարհորդությունների դեպի արտասահմանյան հեռավոր նավահանգիստներ[1][3]։ Հայտնի է, որ մեդալի պարգևատրումը եղել է շատ քիչ, 1871-1880 թվականներին պարգևատրվել է չորս անձ[1]։

Մեդալի նկարագրություն խմբագրել

Մեդալը պատրաստում էին ոսկուց և արծաթից, 41 մմ տրամագծով։ Մեդալի դիմերեսի կողմում պատկերված է Նիկոլայ I-ի դիմանկարը, որ նայում է դեպի ձախ։ Դիմերեսի աջակողմյան եզրում մակագրված է․

  Բ․ Մ․ Նիկոլայ I,
- «Б.М.НИКОЛАЙ I
 

իսկ ձախակողմյան մասում՝

  Ռուսաց կայսր
- ИМПЕРАТОРЪ И САМОДЕРЖЕЦЪ ВСЕРОСС.
 

Դարձերեսին պատկերված է հաջորդ կայսեր դիմանկարը։ Մեդալի հակառակ կողմում պատկերված է Միներվան՝ աջ ձեռքում դափնու տերևի, իսկ ձախ ձեռքում, համապատասխանաբար Ռուսական կայսրության զինանշանը։ Ֆոնի ետևում պատկերված են առագաստանավ և ծով։ Այդ կողմումի վերևի ամբողջ եզրով մակագրված է․

 
- «ЗА ОТЛИЧИЕ ВЪ МОРЕХОДСТВѢ.»
 

, իսկ ներքևում՝ նկարի տարեթիվը՝

 
- «12 ФЕВ: 1830»
 

[1][2][4]: 1905 թվականի մեդալի տեսքը մի քիչ փոխվել է. ավելացվել է նոր տարեթիվ․ «7 НОЯБ: 1902»[4]

Մեդալը հատել է Սանկտ Պետերբուրգի դրամատունը։

Կրելու կարգ խմբագրել

Մեդալն ուներ կանթ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել պարանոցին[1][5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — С. 275. — 291 с. — ISBN 5-86169-043-X, № 214 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «peters» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. 2,0 2,1 «За отличие в мореходстве, Николай II». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  3. Полное собрание законов Российской империи. — СПб., 1830. — Т. 5. — С. 153. № 3485, § 25
  4. 4,0 4,1 Смирнов В. П. Описанiе русскихъ медалей. № 456, 575, 855, 1059, 1313. — СПб., 1908. — С. 232, 291—292, 426—427, 532, 671.
  5. Потрашков С. В. Награды СССР, России и Украины. — Харьков: Книжный Клуб «Клуб Семейного Досуга», 2011. — С. 87—88. — 416 с. — ISBN 978-5-9910-1393-2

Գրականություն խմբագրել