Նավավարություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Նավավարություն, կարող է նշանակել

  1. նավի շարժումը կառավարելու համար անհրաժեշտ գիտական առարկաների համախումբ։ Բաղկացած է նավագնացություն, լոցիա, ծովագնացային աստղագիտություն, հիդրոգրաֆիա, հիդրոօդերևութաբանություն, ծովային պրակտիկա, մագնիսական կողմնացույցի պրակտիկ դևիացիա (շեղում) բաժիններից։
  2. Նավի շարժման կառավարման պրոցես, որը հիմնվում է նավարկության պայմանների, նավի շարժման ուղղության, արագության, դիրքի և վիճակի՝ տեսողակաև կամ գործիքներով անընդհատ վերահսկման վրա։

Գործիքներով վերահսկումը կատարվում է նավարկության ավտոմատ համակարգերի (գիրոկողմնացույց, Էխոլոտ, ռադիոլոկացիոն կայաններ, ռադիոպելենգատորներ, ժամանակի ճշգրիտ չափիչներ ևն) միջոցով։ Տեսողական վերահսկումը հիմնված է նավավարի գիտելիքների, փորձի և հմտության վրա։ Նավարկության կարգը սահմանվում է միջազգային և տեղի կանոնների համաձայն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 191