Նասրին Սոտուդե (պարս.՝ نسرین ستوده, մայիսի 30, 1963(1963-05-30), Թեհրան, Իրան), փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան Իրանում։ Նա ներկայացրել է 2009 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ կալանավորված ակտիվիստների և քաղաքական գործիչների, ինչպես նաև մահվան դատապարտված անչափահասների շահերը[8]։ Նրա փաստաբանական ծառայություններից են օգտվել լրագրող Իսա Սահարկիզը, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին և Իրանի ազգային ժողովրդական ճակատի առաջնորդ Հեշմատ Տաբարզադին[9]։ Նա նաև ներկայացրել է այն կանանց շահերը, որոնք ձերբակալվել են առանց հիջաբի հանրության առջև հայտնվելու համար, ինչը պատժելի արարք է Իրանում[10]։

Նասրին Սոտուդե
պարս.՝ نسرین ستوده
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1963(1963-05-30) (60 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Կրոնիսլամ[1] և տասներկուականներ[1]
ԿրթությունՇահիդ Բեհեշտիի համալսարան
Մասնագիտությունփաստաբան
ԱմուսինReza Khandan?
Պարգևներ և
մրցանակներ
 Nasrin Sotoudeh Վիքիպահեստում

Սոտուդեն ձերբակալվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ պետության անվտանգության դեմ դավադրության և հակապետական քարոզչության մեղադրանքով[8] և բանտարկվել է Էվին բանտում[11]։ 2011 թվականի հունվարին Իրանի իշխանությունները Սոտուդեին դատապարտել են 11 տարվա ազատազրկման, ինչպես նաև արգելել են 20 տարվա ընթացքում զբաղվել իրավաբանական գործունեությամբ և երկրից դուրս գալ։

2018 թվականի հունիսին նա կրկին կալանավորվել է, իսկ 2019 թվականի մարտի 12-ին դատարանը նրան դատապարտել է ազատազրկման Թեհրանում՝ ազգային անվտանգության հետ կապված մի քանի հանցագործությունների համար մեղադրանքներ առաջադրելուց հետո։ Մինչ Թեհրանի դատարանը Իսլամական հանրապետության նորությունների գործակալությանը հայտնում էր, որ Սոտուդեն ազատազրկվել է 7 տարով, այլ աղբյուրներից հայտնի դարձավ, որ առավելագույն պատիժը նախատեսված է 10 տարի ազատազրկում և մտրակի 148 հարված, իսկ վեց այլ վճիռներով ընդհանուր պատիժը հասնում է 38 տարվա ազատազրկման[12][13][14][15]։

Ընտանիք և կրթություն խմբագրել

Նասրին Սոտուդեն ծնվել է 1963 թվականին իրանական «միջին խավի կրոնական» ընտանիքում[16]։ Նա իրավագիտություն է սովորել Թեհրանում Շահիդ Բեհեշտիի անվան համալսարանում[17]։ «Միջազգային իրավունքի» մասնագետի որակավորմամբ համալսարանն ավարտելուց հետո Սոտուդեն 1995 թվականին հաջողությամբ հանձնել է փաստաբանի քննությունը, սակայն իրավաբանական պրակտիկայի թույլտվություն ստանալու համար ստիպված է եղել սպասել ութ տարի[16]։

Սոտուդեի ամուսինը Ռեզա Խանդանն է։ Նրանք ունեն երկու երեխա[18]։ Իր խոսքում Սոտուդեն հայտնել է, որ Ռեզան «ժամանակակից մարդ է», որը կանգնած է իր և իր աշխատանքի կողքին[17]։

2012 թվականի հոկտեմբերին նա (ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ) արժանացել է Սախարովի անվան մրցանակի[19]։ Նասրին Սոտուդեի բացակայության պատճառով նրա մրցանակը շնորհվել է Շիրին Էբադիին։

Աշխատանք և գործունեություն խմբագրել

Սոտուդեն իր կարիերան սկսել Է Իրանի բնակարանաշինության նախարարության իրավաբանական վարչությունում և երկու տարի անց միացել է պետական «Թեջարաթ բանկի» իրավաբանական բաժնին։ Բանկում աշխատելու ընթացքում նա ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ դեպքերով Հաագայում Իրանի շահերի համար դատական գործերի և իրավաբանական փաստարկների նախապատրաստմանը[17]։

«Կանանց իրավունքների ոլորտում» Սոտուդեի առաջին գործը եղել է «Daricheh» ամսագրի համար նրա բազմազան հարցազրույցների և հոդվածների ժողովածուն։ Ամսագրի գլխավոր խմբագիրը մերժել է ժողովածուն, ինչը Սոտուդեին ավելի վճռական է դարձրել կանանց իրավունքների համար իր աշխատանքներում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://ipa.united4iran.org/fa/prisoner/4445/
  2. Right Livelihood Awards go to rights activists from Belarus, Nicaragua, the US and IranDeutsche Welle, 2020.
  3. https://www.rightlivelihoodaward.org/media/premio-2020-defensores-ddhh/
  4. BBC 100 Women 2020: Who is on the list this year? // BBC News Online — 2020.
  5. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  6. TucholskyprisetSwedish PEN Club.
  7. https://www.data.gouv.fr/fr/datasets/r/366f084d-bb81-4f13-a748-b98484060f98
  8. 8,0 8,1 «Iran opposition lawyer Nasrin Sotoudeh detained». BBC News. 9 сентября 2010 года. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. «Iran: Lawyers' defence work repaid with loss of freedom». Human Rights Watch. 2010 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  10. «Nasrin Sotoudeh: Iranian human rights lawyer jailed for 38 years, say family». BBC News. 2019 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  11. «Jailed Iran Lawyer 'Gets Family Visit, Ends Hunger Strike'». Radio Farda. 26 октября 2010.
  12. «Iranian human rights lawyer sentenced to 38 years in prison, her family says».
  13. https://www.amnesty.org/en/latest/news/2019/03/iran-shocking-33-year-prison-term-and-148-lashes-for-womens-rights-defender-nasrin-sotoudeh/
  14. «33 года тюрьмы и 148 ударов плетью: за что приговорили иранского адвоката Насрин Сотуде». 14 марта 2019.
  15. «Human rights lawyer Nasrin Sotoudeh jailed 'for 38 years' in Iran».
  16. 16,0 16,1 16,2 Azadeh Davachi (2010 թ․ սեպտեմբերի 15). «IMPRISONED -- Nasrin Sotoudeh: A Mother, A Lawyer, An Activist». Payvand. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  17. 17,0 17,1 17,2 Syma Sayyah (2007 թ․ մայիսի 29). «Nasrin Sotoudeh: The Ardent, Passionate and Dedicated Attorney at Law». Payvand. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  18. «Iran: Demand Release of human rights lawyer, Nasrin Sotoudeh». Amnesty International. 2010 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  19. «Иранские оппозиционеры стали лауреатами премии Сахарова за 2012 год». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասրին Սոտուդե» հոդվածին։