Նասիր Խոսրով Աբու Մուին (1004, Qabodiyon, Խալտոնի մարզ, Տաջիկստան - մոտ. 1088, Բադախշան, Աֆղանստան, պարսկերեն՝ ناصر خسرو قبادیانی), պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա, կրոնական գործիչ։ 1046 թ.-ից 1052 թվականներին Նասիրը ուղևորվել է Եգիպտոս (նկարագրել է «ճանապարհորդության գրքում»)։ Վերադառնալուց հետո որպես հերետիկոս վտարվել է հայրենի Բալխ քաղաքից։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Բադախշանի (Պամիր) սարերում։ Քարոզել է իսմայիլականություն աղանդի հայացքները։ Նասիր Խոսրովի գրական ժառանգությունը կազմում են կրոնափիլիսոփայական տրակտատները, 12 հազար բեյթ ամփոփող դիվանը, «Ռովշանայի-Նամե» պոեմը։ Նասիրին դատապարտել է պալատական պոեզիան, խարազանել սելջուկ ֆեոդալներին, հարձակվել գիտական և փիլիսոփայական մտքի ազատ զարգացումը կաշկանդող ուղղափառ հոգևորականության վրա, պահանջել կարեկցել աղքատներին։ Չարիքի ու թշվառության պատճառը տեսել է «վատ դավանանքի» տարածման և «անարդար կառավարման» մեջ։ Նրա ստեղծագործություններում արտացոլվել է գյուղացիական շարժումների գաղափարախոսությունը։ Նշանակալի է Նասիրի դերը փիլիսոփայական քասիդի և խրատական պոեմի զարգացման գործում։

Նասիր Խոսրով Աբու Մուին
Ծնվել է1004
ԾննդավայրQabodiyon, Խալտոնի մարզ, Տաջիկստան
Վախճանվել էմոտ. 1088
Վախճանի վայրԲադախշան, Աֆղանստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, փիլիսոփա, ակնարկագիր, ճանապարհորդող և scholar
Ազգությունպարսիկ
ՔաղաքացիությունՂազնևիների պետություն և Սելջուկյան սուլթանություն
Nasir Khusraw Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «ՆԱՍԻՐ ԽՈՍՐՈՎ» հոդվածից (հ․ 8, էջ 182 )։ CC-BY-SA-icon-80x15.png