Նապոլեոնյան (Ֆաբերժեի ձու)

«Նապոլեոնյան» (ռուս.՝ Наполеоновское), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1912 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը[3] Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[4]։ Ձուն պատրաստվել է ի նշանավորումն 1812 թվականին տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի և Բորոդինոյի ճակատամարտի հարյուրամյակի[5]։

Նապոլեոնյան
Ստեղծման թնական1912
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Մաթիլդա Գեդինգս Գրեյ և Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու
ՀավաքածուՄաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի, ալմաստ, թավիշ, սատին, պլատին, gouache painting? և Փղոսկր
Բարձրություն11,7 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Նապոլեոնյան» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Մաթիլդա Գեդդինգս Գրեյի (անգլ.՝ Matilda Geddings Gray Foundation) ֆոնդին և 2011 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ցուցադրվելու է Մետրոպոլիտեն թանգարանում[6] (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Դիզայն խմբագրել

«Նապոլեոնյան» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է դեղին ոսկուց։ Այն պատված է զմրուխտե կանաչ էմալով՝ զարդարված սուտակներով, ադամանդներով, թավիշով, մետաքսով[7]։ Ձվի մակերեսին տեղադրված են երկգլխանի արծիվներ և հաղթանշանի պատկերներ։ Ձվի գագաթին ադամանդ է տեղադրված, որի տակ պատկերված են Մարիա Ֆեոդորովնայի թագն ու միացագիրը[3]։

Անակնկալ խմբագրել

 
Ձվի անակնկալ

«Նապոլեոնյան» ոսկերչական ձվի անակնկալը շիրման է՝ վեց տարբեր մանրանկարից բաղկացած[4]։ Մանրանկարներում պատկերված են զորագնդերի ներկայացուցիչներ, որոնց պատվավոր գնդապետը եղել է կայսրուհին[2]։ Շիրման պատրաստված է դեղին ոսկուց, ադամանդներից, պլատինից, թափանցիկ զմրուխտե և ոչ թափանցիկ սպիտակ էմալից։ Դիմանկարները նկարված են գուաշով՝ փղոսկրի վրա։ Թագուհու միացագիրը զարդարում է մանրանկարների հակառակ երեսները։ Շիրմայի առանձին մասերն իրար են միացած առանցքներով, որոնք իրենցից ներկայացնում են կացիններ[5]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը «Նապոլեոնյան» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1912 թվականին՝ Զատկի տոնին։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1930 թվականին ձուն գնում է Արմանդ Համմերը և տեղափոխում Նյու Յորք[7]։ 1951 թվականից պատկանել է Մաթիլդա Հեդդինգս Գրեյին։ 1972 թվականից՝ նրա անվան ֆոնդին։ Այսօր ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,0 2,1 «Наполеоновское - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  3. 3,0 3,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Napoleonic Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  5. 5,0 5,1 «Яйцо Наполеоновское Фаберже 1912». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  6. www.metmuseum.org https://www.metmuseum.org/exhibitions/listings/2011/faberge. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել