Նապաստակն ու ոզնին

հեքիաթ

Նապաստակն ու ոզնին (գերմ.՝ Der Hase und der Igel), Գրիմ եղբայրների հեքիաթն այն մասին, որ չի կարելի ծաղրել հասարակ մարդկանց, և որ պետք է արժևորել ընտանեկան հարաբերություններն ու փոխադարձ օգնությունը։ Գրիմ եղբայրների ժողովածուում ունի 187 համարը, հեքիաթների սյուժեների դասակարգման Աառնե Թոմփսոնի համակարգում՝ 275-Ա համարը։ «Նապաստակն ու ոզնին» հեքիաթն ընդգրկվել է Գրիմ եղբայրների ստեղծագործությունների ժողովածուի հինգերորդ հրատարակությունում, որը լույս է տեսել 1843 թվականին։

Նապաստակն ու ոզնին
գերմ.՝ Der Hase und der Igel
Հենրիխ Լյոյտեմանի նկարազարդում, 19-րդ դարի վերջ
Տեսակգրական ստեղծագործություն և derivative work?
Ժանրժողովրդական ասք
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Երկիր Հաննովերի թագավորություն
Բնագիր լեզուստորին գերմաներեն
ՏեսարանBexhövede?[1] և Buxtehude?
Հրատարակվել է1843[2] և 1850
 The hare and the hedgehog

Սյուժե խմբագրել

 
Հենրիխ Լյոյտեմանի նկարազարդում, 19-րդ դարի վերջ

Նապաստակն ու Ոզնին ապրում էին հարևանությամբ։ Մի անգամ ոզնին դուրս է գալիս զբոսնելու իր շաղգամի դաշտի, իսկ նապաստակը՝ իր կաղամբի դաշտի շուրջը։ Ոզնին բարևում է Նապաստակին, բայց վերջինս արհամարհանքով է վերաբերվում նրան և ծաղրում նրա կարճ ու ծուռ ոտքերը, ինչից հետո վիրավորված Ոզնին Նապաստակին առաջարկում է մրցել՝ պայմանավորվելով, որ հաղթողը կստանա մեկ ոսկե լուիդոր և մեկ շիշ գինի։ Նրանք որոշում են հանդիպել կես ժամից դաշտի ծայրին։ Ոզնին վերադառնում է տուն և կնոջն ասում, որ նա գնա իր հետ և կանգնի դաշտի ծայրին, իսկ երբ տեսնի վազող նապաստակին, գոռա. «Իսկ ես արդեն այստեղ եմ»։ Ոզնին հասնում է դաշտի մյուս ծայրը և հանդիպում է Նապաստակին։ Եվ յուրաքանչյուրը կանգնում է իր ակոսում։ Նապաստակը սկսում է հաշվել ու առաջ սլանում մրրիկի նման։ Իսկ Ոզնին առաջ է գնում մոտ երեք քայլ, ապա վերադառնում իր ակոսը և հանգիստ նստում իր տեղում։ Երբ Նապաստակը հասնում է դաշտի վերջը, այդ ժամանակ ոզնու կինը գոռում է․ «Իսկ ես արդեն այստեղ եմ»։ Առաջին անգամ նապաստակը կասկածում է և որոշում մի անգամ ևս վազել, սակայն դաշտի մյուս ծայրում նրան արդեն սպասում էր Ոզնին։ Եվ այդպես նապաստակը վազում է 74 անգամ, մինչև մահամերձ ընկնում է։ Իսկ Ոզնին վերցնում է իր ոսկե լուիդորը և մի շիշ գինին ու հանգիստ գնում տուն։

Հեքիաթի վերլուծություն խմբագրել

Գլխավոր հերոսները կենդանիներ են, որոնք օժտված են մարդկային հատկանիշներով։ Ոզնին բավական տարածված կենդանի է Գերմանիայում, որի տարածքը հիմնականում ծածկված են անտառներով։ Իրենց կյանքի ընթացքում ոզնիները ձևավորում են կայուն զույգեր և մոնոգամ կենդանիներ են։ Տվյալ հեքիաթում նրանք խորհրդանշում են գերմանական «ճիշտ» ընտանիք, որտեղ տանտերը խելացի և նույնիսկ խորամանկ մարդ է, որը կարող է պաշտպանել իրեն ու իր պատիվը, իսկ կինը ամուր հենարան է նրա համար։ Հակառակ պատկերացում է ձևավորվում նապաստակի մասին, որը կաթոլիկ Գերմանիայի համար Զատկի ու դրա հետ կապված տոնակատարությունների խորհրդանիշն է, որը հավաքում է ձվերը, ապա դրանք թաքցնում երեխաներից։ Հեքիաթում նա ներկայացվում է որպես բավական ազնվազարմ ու այդ պատճառով էլ ամբարտավան պարոն։ Արդարության հասկացությունը գերմանացիների մոտ ունի սոցիալական բնույթ, այդ պատճառով էլ Ոզնու հաղթանակն այդ վեճում արդարացված է, քանի որ նա սովորական ընտանիքատեր մարդ է, որը կարողանում է արժանին հատուցել ազնվազարմ պարոնին, որը վիրավորել էր իրեն։

Էկրանավորումներ խմբագրել

  • Նապաստակը և ոզնին (1963) — մուլտիպլիկացիոն ազատ էկրանավորում, ԽՍՀՄ, Կիևգիտֆիլմ,
  • Հեքիաթն էկրանավորվել է«Գրիմ եղբայրների հեքիաթներ» և «Սիմսալա Գրիմ» մուլտսերիալներում,
  • Նապաստակն ու ոզնին, կոմպոզիտոր Ֆրից Ռոյտերի մելոդրաման նվագախմբի հետ ընթերցանության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Гримм Я., Гримм В. Полное собрание сказок: В 2 томах / Перевод с нем. и предисловие Э. Ивановой. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002.
  • Заяц и еж - текст сказки в Итернете

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակն ու ոզնին» հոդվածին։