Նանա (երգչուհի)

երգչուհի

Իմ Ջին Ա[2] (կորեերեն՝ 임진아, սեպտեմբերի 14, 1991(1991-09-14)[1], Չոնգջու, Հարավային Կորեա [3], հայտնի է Նանա անվանմամբ), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է որպես After School աղջիկների խմբի (2009-2019) և նրա ենթամասի Orange Caramel (2010-2019) նախկին անդամ։

Նանա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 14, 1991(1991-09-14)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Չոնգջու, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և pop singer
IMDb։ID 6847945

Որպես դերասանուհի հայտնի է իր դերերով «Սերը հազարամյակի միջով» (2015), «Լավ կին» (2016) և «Սպանել» (2019) դրամաներում։

Կյանք և կարիերա Խմբագրել

1991-2013. Վաղ տարիներ, After School-ի և Orange Caramel-ի հետ առաջնաելույթ Խմբագրել

Նանան ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 14-ին Չոնգջույում, Հարավային Կորեա[4]։ Մինչ իր առաջնաելույթը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան մոդելների մրցույթին[5]։ Ունի դիմահարդարի արտոնագիր և գտնվում է պրոֆեսիոնալների ասոցիացիայում[6]։

Նանայի առաջնաելույթը After School-ում տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Because of You» սինգլի թողարկմամբ[7]։ 2010 թվականի հունիսին ընդգրկվել է Orange Caramel-ի ենթաբաժնի կազմում։ Նրա առաջին մեներգը՝ «Close Your Eyes» ընդգրկվել է «Shanghai Romance» մասի երրորդ սինգլի մեջ։ 2011 թվականի հուլիսին աղջիկը դարձել է A.S.Red հատուկ մասի մի ենթամասը։ Նույն տարվա սեպտեմբերին Նանան մոդել է դարձել Tokyo Girls Collection նորաձևության ցուցադրությունների համար[8]։ 2012 թվականին նա շարունակեց մոդելային կարիերան՝ մասնակցելով տարբեր Ճապոնական ցուցադրությունների։ After School-ի սինգլային ալբոմում, որը ստացել է «Flashback» անվանումը և Կահիի թողարկումից հետո դարձավ առաջին թողարկումը, Նանան կատարել «Eyeline» մեներգը[9]։ Դեկտեմբերին Հելինի, Հյոնայի, Հյոսոնի և Նիկոլի հետ միասին ձևավորել է «Dazzling Red» խումբը՝ հատուկ SBS Gayo Daejun-ի համար[10]։ Նա նաև մոդել է եղել կորեական «Juvis» ապրանքանիշի համար և մասնակցել է «Աղջիկներ» ճապոնական շոուին[11][12]։

2013 թվականին Նանան մասնակցել է «Nylon» նորաձևության ցուցադրությանը[13]։ Ապրիլին կայացել է «Ma Boy 3» electroboyz սինգլի պրեմիերան, որտեղ նա հանդես է եկել որպես հրավիրված արտիստ[14]։ Նույն թվականին աղջիկը երկրորդ տեղն Է զբաղեցրել «հարյուր ամենագեղեցիկ դեմքերի» ցուցակում, իսկ արդեն 2014 և 2015 թվականներին զբաղեցրել է առաջին տեղը[15][16][17]։

2014-ներկա. Դերասանական կարիերա Խմբագրել

 
Նանան After School-ի երկրպագուների հետ մինի հանդիպման ժամանակ, 2014 թվականի օգոստոս

2014 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Նանան կմասնակցի «Հարևաններ» ռեալիթի շոուին[18]։ Հաջորդ ամիսին դարձել է «Ոճի ամսագիր» շոուի հաղորդավարներից մեկը[19]։ Օգոստոսին դարձել է «Մուսան զգեստի համար» չինական նորաձևության շոուի մասնակիցը, որտեղ գրավել է երկրորդ տեղը[20][21]։ Նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Նորաձևության արքան» ֆիլմի պրեմիերան, որտեղ Նանան էպիզոդիկ դեր է կատարել[22]։ 2015 թվականի սկզբին նա դեր է ստացել «Սերը հազարամյակի միջով» չինական դորամայում, որը հանդիսանում է «Ին Հյոն թագուհու տղամարդը» կորեական սերիալի ռեմեյքը[23]։ Նույն թվականին նկարահանվել է «Առաջ, Լալա» սիքվելի «Առաջ, Լալա 2» չինական կատակերգությունում[24][25]։

2016 թվականի փետրվարին Նանան դարձել է «Իսկական տղամարդիկ» շոուի չորրորդ եթերաշրջանի մասնակիցը[26][27]։ Ավելի ուշ ընտրվել է «Լավ կին» նույնանուն ամերիկյան հեռուստասերիալի կորեական ռեմեյքում երկրորդական դերի համար[28][29]։ Քիմ Դանի դերի համար նա Asia Artist Awards-ում արժանացել է «Լավագույն նորեկ դերասանուհի» մրցանակին[30]։ Փոքր էկրաններում հաջողության հասնելու շնորհիվ, ավելի ուշ Նանան դեր է ստացել «Խարդախները» ֆիլմում[31]։ 2017 թվականին նա ընտրվել է «Չորս որդի» դորամում կանանցի գլխավոր դերի համար, սակայն որոշել է լքել նախագծը[32][33]։

2019 թվականի մարտին տեղի է ունեցել «Սպանիր» քրեական դորամայի պրեմիերան, որտեղ նա կատարել է գլխավոր դերը[34][35]։ Մայիսին After School-ի նախկին մասնակից Լիզին հայտարարել էր խմբի ոչ պաշտոնական լուծարման մասին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակցի անհատական գործունեությունը, սակայն Pledis Entertainment-ի պաշտոնական հայտարարություն չի տվել[36]։ Հուլիսին սպասվում է "Արդարություն" դորամայի պրեմիերան»[37]։

Ֆիլմագրություն Խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006-2007 ս Ուժեղ հարված High Kick! Ինքն իր դերում
2011 ֆ Անիծված մեղեդի White: The Melody of the Curse Ինքն իր դերում
2014 ֆ Նորաձևության արքա Fashion King Կիմ Հե Նա
2015 ֆ Առաջ, Լալա 2 Go Lala Go 2 Շա Դանգան
2015 ս Սերը հազարամյակի միջով Love Weaves Through a Millennium Ջաո Նանա
2016 ս Լավ կին The Good Wife Կիմ Դան
2017 ֆ Խարդախները The Swindlers Չուն Ջա
2019 ս Սպանիր Kill It Դո Հյոն Ջին
2019 ս Արդարություն Justice Սո Յոն Ա

Մրցանակներ և անվանակարգեր Խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Հավակնած աշխատանք Արդյունք Հղում
2014 Style Icon Awards Tony Moly K-Beauty Հաղթանակ [38]
2016 APAN Star Awards Լավագույն նոր դերասանուհի Լավ կին Առաջադրված
Korea Drama Awards Առաջադրված
Asia Artist Awards Լավագույն նորեկ դերասանուհի Հաղթանակ
2017 Baeksang Arts Awards Լավագույն նոր դերասանուհի (հեռուստատեսություն) Առաջադրված
Korea Film Actors Association Awards Հանրաճանաչ աստղ Խարդախները Հաղթանակ [39]
2018 Baeksang Arts Awards Լավագույն նոր դերասանուհի (ֆիլմ) Առաջադրված [40]
Bazaar Icon Award Հաղթանակ [41]
Asia Model Awards Հանրաճանաչ աստղ Հաղթանակ [42]
Chunsa Film Art Awards Հանրաճանաչության մրցանակ Հաղթանակ [43]
The Seoul Awards Լավագույն նոր դերասանուհի (ֆիլմ) Խարդախները Առաջադրված [44]

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.after--school.jp/profile/
  2. Встречается вариант написания Лим или Рим Чжин А, так как это эквивалент китайской фамилии Линь или Жэнь, в зависимости от принадлежности к клану.
  3. «After School Profiles»։ After School Japan։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-03-ին։ Վերցված է մայիսի 28, 2019 
  4. «‘룸메이트’ 나나 고등학교 졸업사진 공개 세상에나 지금하고 똑같아!»։ 10 Asia։ Արխիվացված է օրիգինալից April 7, 2016-ին։ Վերցված է մայիսի 28, 2019 
  5. «After School Nana supermodel contest photos»։ YeinJee’s Asian Blog։ Արխիվացված է օրիգինալից February 15, 2020-ին։ Վերցված է մայիսի 29, 2019 
  6. «After School's Nana is a licensed makeup artist»։ All K-Pop։ Վերցված է մայիսի 29, 2019 
  7. «[쿠키人터뷰] 애프터스쿨 “크리스마스 선물로 1위 트로피 받고 싶어요”»։ Kuki News։ Վերցված է մայիսի 29, 2019 
  8. «AS 나나, 日대형패션쇼 이례적 메인모델 발탁»։ Star News։ Վերցված է հունիսի 1, 2019 
  9. «After School returns to Korea after Kahi’s departure»։ The Korea Herald։ Վերցված է հունիսի 1, 2019 
  10. «The Color of K-Pop: HyunA, Yo Seob and K-Pop All-Stars Unite for Charity Singles»։ Billboard։ Վերցված է հունիսի 1, 2019 
  11. «'미라클 몸매' 애프터스쿨 나나, CG보다 완벽한 무보정 직찍 화제»։ Nate։ Վերցված է հունիսի 1, 2019 
  12. «After School's NaNa joins cast of Japanese TV show»։ Asiae։ Վերցված է հունիսի 1, 2019 
  13. «After School’s Nana to Strut Runway in Japan»։ 10Asia։ Արխիվացված է օրիգինալից June 5, 2019-ին։ Վերցված է հունիսի 1, 2019 
  14. «ElectroBoyz Are Back, This Time With After School's Nana»։ K-Pop Starz։ Վերցված է հունիսի 1, 2019 
  15. «After School's Nana listed as the 2nd most beautiful girl in the world»։ Yahoo։ Վերցված է հունիսի 1, 2019 
  16. «Nana Tops 100 Most Beautiful Faces 2014 List»։ Soompi։ Վերցված է հունիսի 1, 2019 
  17. «After School’s Nana Tops 100 Most Beautiful Faces List for the Second Year Running»։ Soompi։ Վերցված է հունիսի 1, 2019 
  18. «Cast confirmed for ‘Roommate’»։ Korea Joongang Daily։ Վերցված է հունիսի 1, 2019 
  19. «Hong Jong Hyun, After School’s Nana and Cho Min Ho to Host New Season of ‘Style Log’»։ Mnet America։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-13-ին։ Վերցված է հունիսի 1, 2019 
  20. «After School’s Nana Becomes First Korean Star on Chinese Fashion Variety Show, “Muse Dress”»։ Soompi։ Վերցված է հունիսի 1, 2019 
  21. «나나, 中 ‘여신의 패션’서 최종 2위..아시아 패션 아이콘»։ Naver։ Վերցված է June 1, 2019 
  22. «Nana to make a movie cameo»։ Korea Joongang Daily։ Վերցված է հունիսի 1, 2019 
  23. «After School's Nana On Making Her Acting Dreams A Reality In China»։ K-Pop Starz։ Վերցված է հունիսի 1, 2019 
  24. «After School’s Nana to join Ariel Lin and Vic Zhou in upcoming film “Go Lala Go 2”»։ Koreaboo։ Վերցված է հունիսի 1, 2019 
  25. «After School’s Nana Confirmed to Star in Chinese Rom-Com Movie»։ Soompi։ Վերցված է հունիսի 1, 2019 
  26. «After School’s Nana Gets Scolded for the Way She Talks on “Real Men”»։ Soompi։ Վերցված է հունիսի 1, 2019 
  27. «Netizens Are SICK And TIRED Of Nana’s FARTS On “Real Men” Korean Military TV Program»։ Koreaboo։ Վերցված է հունիսի 1, 2019 
  28. «Jeon Do-yeon returns with “Good Wife”»։ The Korea Times։ Վերցված է հունիսի 1, 2019 
  29. «Nana from After School talks about acting in ‘The Good Wife’»։ The Korea Herald։ Վերցված է June 1, 2019 
  30. «'AAA' 조진웅∙엑소 대상…방탄소년단∙박보검∙윤아 2관왕 [종합]»։ TV Daily։ Արխիվացված է օրիգինալից June 13, 2018-ին։ Վերցված է հունիսի 1, 2019 
  31. «Nana making big screen debut in “Kkun”»։ Korea Joongang Daily։ Վերցված է հունիսի 1, 2019 
  32. «Actor Park Hae-jin to star in new drama with singer-turned-actress Nana»։ The Korea Herald։ Վերցված է հունիսի 1, 2019 
  33. «[SBS Star] NANA Steps Down from the Female Lead of Park Hae Jin's New Drama?»։ SBS News։ Վերցված է հունիսի 1, 2019 
  34. «[단독]나나, OCN 드라마 '블루 아이즈' 주인공 확정»։ Naver։ Վերցված է հունիսի 1, 2019 
  35. «Jang Ki-yong, Nana to star in new action series»։ The Korea Herald։ Վերցված է June 1, 2019 
  36. «Park Soo Ah (Lizzy) Talks About After School Members’ Ongoing Sisterhood»։ Soompi։ Վերցված է հունիսի 1, 2019 
  37. «‘저스티스’ 나나 출연확정, 최진혁-손현주와 호흡(공식입장)»։ Naver։ Վերցված է հունիսի 1, 2019 
  38. Benjamin Jeff (հոկտեմբերի 28, 2014)։ «Diplo, Girls' Generation-TTS, 4Minute, CL & More Shine at 2014 Style Icon Awards»։ Billboard։ Վերցված է հունիսի 1, 2019 
  39. «Top Star Awards for NA Moon-hee, LEE Jung-hyun, CHOI Min-shik and Hyun-bin»։ Korean Film Biz Zone։ հունվարի 8, 2018 
  40. «제54회 백상예술대상, TV·영화 각 부문별 수상 후보자 공개»։ JTBC (կորեերեն)։ ապրիլի 6, 2018 
  41. «[SBS Star] 'The 54th Baeksang Arts Awards' Complete List of Winners»։ SBS News։ մայիսի 4, 2018 
  42. «[2018 아시아모델어워즈] 한혜진·비투비, 아시아 스타상 수상…뉴이스트W, 2관왕(종합)»։ MBN Star (կորեերեն)։ մայիսի 6, 2018 
  43. «[제23회 춘사영화제]나나X오대환, 특별인기상 수상 "더 발전하는 배우되겠다"»։ Herald Corporation (կորեերեն)։ մայիսի 18, 2018 
  44. «'제2회 더 서울어워즈' 10월27일 개최, 드라마-영화 각 부문별 후보공개»։ iMBC (կորեերեն)։ սեպտեմբերի 28, 2018