Նանա Ջորջաձե
Նանա Գիվիևնա Ջորջաձե (վրաց.՝ ნანა ჯორჯაძე, օգոստոսի 24, 1948[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ուսուցիչ, Կաննի կինոփառատոնի հաղթող։
Նանա Գիվիևնա Ջորջաձե ნანა ჯორჯაძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1948 թվականի օգոստոսի 24 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ազգություն | Վրացի |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա և Թբիլիսիի պետական համալսարան |
Երկեր | A Chef in Love? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, նկարիչ, սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտի համար |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
1966 թվականին ավարտել է երաժշտական դպրոցը, 1972 թվականին՝ Թբիլիսիի նկարչական ինստիտուտի ճարտարապետական բաժինը։
1968–1974 թվականներին աշխատել է որպես ճարտարապետ։
1974 թվականին Նանա Ջորջաձեն ընդունվել է կինոռեժիսոռրայի ֆակուլտետ՝ Պետական թատրոնի ինստիտուտ՝ Տ․ Աբուլաձեի և Ի․ Կվիրիկաձեի խմբում։
Կինոյում է 1977 թվականից։
Նկարահանվել է «Մի փոքր հարցազրույց անձնական հարցերից», «Լողորդը», «Առողջ եղիր, բարեկամ», «Մեծ արշավանք հարսնացուի համար», «Դոն Կիխոտի և Սանչոյի բնակավայր»։
1991-1995 թվականներին Ի․ Կվիրիկաձեի հետ միասին դասավանդել է ռեժիսորական արվեստ։
1994 թվականից հանդիսանում է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։
Իր մի քանի ֆիլմերում հանդես է գալիս որպես նկարիչ և զգեստների ձևավորող։
1995 թվականից ապրում է Ռուսաստանում, Գերմանիայում։ Աշխատում է Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում։
2002 թվականին եղել է ժյուրիի անդամ՝ «Ուղերձ մարդուն»։
Ֆիլմագրություն Խմբագրել
Հեղինակային աշխատանքներ Խմբագրել
- 1978 — «Մի փոքր հարցազրույց անձնական հարցերից»
- 1981 — «Առողջ եղիր, բարեկամ»
- 1981 — «Լողորդը»
- 1985 — «Մեծ արշավանք հարսնացուի համար»
- 1988 — «Դոն Կիխոտի և Սանչոյի բնակավայր»
Ռեժիսորական աշխատանքներ Խմբագրել
- 1978 — «Տրիո»
- 1979 —«Ատլանտ»
- 1980 — «Ճանապարհորդություն Սոպոտ»
- 1982 — «Օգնիր ինձ բարձրանալ Էլբրուսը»
- 1987 — «Ռոբինզոնադա, կամ իմ անգլիական պապիկ»
- 1996 — «Հազար ու մի բաղադրատոմս սիրահարված խոհարարից»
- 2000 — «Ամառ, կամ 27 կորցրած համբույրներ»
- 2000 — «Միայն դու․․․»
- 2008 — «Մետեոհիմար»
Սցենարներ Խմբագրել
Մրցանակներ Խմբագրել
- Վրաստանի Լենինի կոմերիտական մրցանակ (1982 թվական)
- Կաննի փառատոնի լավագույն դեբյուտ՝ «Ոսկե տեսախցիկ» 1987 թվական
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ filmportal.de — 2005.
Աղբյուրներ Խմբագրել
- Նանա Ջորջաձե (անգլ.) Internet Movie Database կայքում
- http://mediateka.km.ru/cinema_2001/Encyclop.asp?Topic=topic_segida_p1563(չաշխատող հղում)