Նայնթի Ուան
Ninety One կամ 91 (ղազ.՝ Тоқсан бір), ղազախական բոյզ բենդ, դեբյուտը կատարել է JUZ Entertainment լեյբլի ներքո 2015 թվականի սեպտեմբերի 1-ին։ Խմբի անդամներն են՝ A.Z. (Ազիմատ Զենկաև), ALEM (Բատիրխան Մալիկով), ACE (Ազիմատ Աշմակին), ZAQ (Դուլատ Մուխամետկալիև) և BALA (Դանիյար Կուլումշին)[1]։ Քյու փոփ անգլ.՝ Qazaq-pop երաժշտական ժանրի հիմնադիրներն են։ Խմբի պրոդյուսերը ղազախական ORDA խմբի անդամ Երբոլատ Բեդելխանն է[2]։
Նայնթի Ուան | |
---|---|
Բնօրինակ անուն | Ninety One |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ • քյու փոփ |
Գործունեություն | 2014 | ― ներկա
Լեյբլ | JUZ Entertainment |
Անդամներ | |
A.Z. ALEM Ace ZaQ Bala | |
![]() |
Անվանում
խմբագրելԽմբի անվանումը տղաները բացատրում են այսպես․
'Ninety One'-ը կամ «Իննսուն մեկը» այն թվականն է, երբ Ղազախստանը անկախություն ձեռք բերեց։ Այսպիսով մենք ցանկանում ենք ստեղծել մեր սեփական, մյուս ղազախական կատարողներից անկախ ոճը։ |
Պատմություն
խմբագրել2015. Դեբյուտ։ Айыптама
խմբագրելՆայնթի Ուան խումբը հիմնադրվել է 2014 թվականին՝ K-Top Idols նախագծի հիման վրա։ ZAQ-ը և A.Z.-ն այս նախագծի հաղթողներն էին, իսկ ALEM-ը և BALA-ն խմբին միացել են լսումների արդյունքում։ ACE-ն խմբին է միացել Հարավային Կորեայի SM-Entertainment գործակալությունում ստաժավորում անցնելուց հետո։ Ի սկզբանե խումբը կոչվել է KTI-boys և W։ Նախապատրաստությունից կես տարի անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին նրանք անվանումը փոխել են՝ դարձնելով Ninety One և թողարկել են իրենց առաջին սինգլը՝ «Айыптама»-ն («Մի՛ կշտամբիր»)։
2015 թվականի սեպտեմբերին թողարկվեց երգի տեսահոլովակը, որը Ղազախստանի երաժշտական հեռուստաալիքների չարթերը գլխավորեց 20 շաբաթ։ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին խումբը ներկայացրեց դեբյուտային «Айыптама» մինի ալբոմը։
2016․ Қайтадан
խմբագրել2016 թվականին թողարկվեց «Қайтадан» (հայ.՝ «Նորից») երգի տեսահոլովակը, որը գլխավորեց Gakku TV ալիքի տեսահոլովակների չարթը, ինչպես նաև թուրքական TMB չարթը։
2016․ Қалай қарайсың
խմբագրել2016 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվեց «Қалай қарайсың» (հայ.՝ «Ինչպե՞ս ես դու դրան նայում») երգի տեսահոլավակը, որը «Glaмұр для дур» ֆիլմի սաունդթրեկն է։ Երգն այս անգամ նույնպես դարձավ հիթ Ղազախստանում և Gakku շքերթի առաջին հորիզոնականին մնաց 20 շաբաթ։
2017․ Су асты
խմբագրել2017 թվականի մայիսի 2-ին թողարկվեց "Су асты" (հայ․՝ «Ջրի տակ») երգի տեսահոլովակը։ Այստեղ ցույց է տրվում, թե ինչպես է ղազախական շոու բիզնեսն անցել ջրի տակ։
Անդամներ
խմբագրելԲեմական անուն |
Իրական անուն |
Ծննդյան ամսաթիվ |
Ծննդավայր | Կարգավիճակը խմբում | |
---|---|---|---|---|---|
Հայերեն | Ղազախերեն | ||||
A.Z. (ԷյԶի) | Ազիմատ Բայբոլատուլի Զենկաև | Азамат Байболатұлы Зенкаев | սեպտեմբերի 28, 1993 | Ղազախստան, Ատիրաու | խմբի գլխավոր, ռեփեր |
ALEM (Ալեմ) | Բատիրխան Աբայուլի Մալիկով | Батырхан Абайұлы Мәлік | փետրվարի 18, 1993 | Ուզբեկստան, Ուչուդուկ | վոկալիստ, խմբի ավագը |
ACE (Էյս) | Ազիմատ Կայրատուլի Աշմակին | Азамат Қайратұлы Ашмақын | օգոստոսի 29, 1993 | Ղազախստան, Ալմաթի | վոկալիստ, գլխավոր պարող, խմբի դեմքը |
ZaQ (Զաք) | Դուլատ Բոլատուլի Մուխամետկալիև | Дулат Болатұлы Мұхаметқалиев | փետրվարի 8, 1996 | Ղազախստան, Սեմեյ | Գլխավոր պարող, գլխավոր ռեփեր |
BALA (Բալա) | Դանիյար Կուլումշին | Данияр Құлымша | փետրվարի 19, 1998 | Ղազախստան, Ակտոբե | Գլխավոր վոկալիստ, խմբի կտրսերը |
A.Z.
խմբագրելԱզիմատ Բայբոլատուլի Զենկաև, ռեփեր, ծնվել է 1993 թվականի օգոստոսի 13-ին Ղազախստանի Ատիրաու քաղաքում։ Ունի ավագ քույր և կտրսեր եղբայր։ 2009 թվականից հետաքրքրվում է ռեփով։ 2012 թվականից պրոֆեսիոնալ զբաղվում է անդերգրաունդ ռեփով։ «K-TOP IDOLS» նախագծի հաղթողն է։ Խմբի երգերի բառերի հեղինակն է։
ALEM
խմբագրելԲատիրխան Աբայուլի Մալիկով, խմբի վոկալիստը։ Ծնվել է 1993 թվականի փետրվարի 18-ին Ուզբեկստանի Ուչուդուկ քաղաքում։ Ունի ավագ եղբայր և կրտսեր քույր։ Ավարտել է Չելյաբինսկի մշակույթի և արվեստի ակադեմիան։ «Қазақстан Дауысы» երաժշտական շուոի, Х-ֆակտոր երաժշտական մրցույթի մասնակից։ Բարսելոնայում, Բեռլինում և Ռուսաստանի որոշ քաղաքներում անցկացված միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր[2]։ Խմբի երգերի կոմպոզիտորն է։
ACE
խմբագրելԱզիմատ Կայրատուլի Աշմակին, ծնվել է 1993 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում։ Ունի ավագ դպրոց։ Տ․ Կ․ Ժուգենովի անվան Ղազախստանի ազգային ակադեմիան։ 2012-2015 թվականներին ստաժավորում է անցել հարավկորեական S.M. Entertainment (կորեերեն՝ SM엔터테인먼트) պրոդյուսերական գործակալությունում։ Հետևաբար ղազախերենից և ռուսերենից բացի տիրապետում է նաև կորեերենի[2]։ ALEM-ի հետ խմբի երգերի երաժշտության հեղինակն է։
ZaQ
խմբագրելԴուլատ Բոլատուլի Մուխամետկալիև, ծնվել է 1996 թվականի փետրվարի 8-ին Ղազախստանի Սեմեյ քաղաքում։ Ունի կրտսեր քույր և եղբայր։ Աբիլայ խանի անվան Ղազախստանի միջազգային հարաբերությունների և աշխարհի լեզուների համալսարանի ուսանող է։ K Top Idols նախագծի հաղթող է։ Միջազգային օլիմպիադայի ռուսերեն[2] լեզվի հաղթողն է։ A.Z․-ի հետ խմբի երգերի բառերի հեղինակն է։
BALA
խմբագրելԴանիյար Ակիլբայուլի Կուլումշին, խմբի գլխավոր վոկալիստը։ Ծնվել է 1998 թվականի փետրվարի 19-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում։ Ունի կտրսեր քույր և եղբայր։ Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ։ ALEM-ի և ACE-ի հետ գրում է երգերի երաժշտությունները։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ
խմբագրելԵրգի անվանում | Թողարկման ամսաթիվ | Ալբոմ | |
---|---|---|---|
Ղազախերեն անվանում | Հայերեն թարգմանություն | ||
Айыптама | Մի՛ մեղադրիր | 01.09.2015 | «Айыптама» մինի ալբոմ |
Кайтадан | Կրկին | 26.01.2016 | «Айыптама» մինի ալբոմ |
Қалай Қарайсың? | Ինչպե՞ս ես դու դրան նայում | 10.02.2016 | «Айыптама» մինի ալբոմ |
Қайырлы түн | Բարի գիշեր | «Айыптама» մինի ալբոմ | |
Ұмытпа | Մի մոռացիր | 18.03.2016 | «Айыптама» մինի ալբոմ |
Su asty | Ջրի տակ | 01.05.2017 | «Qarangy Zharyq» |
ЛЯ | «Qarangy Zharyq» | ||
Yeski taspa bii | Հին ձայնասկավառակի պարը | 05.06.2017 | «Qarangy Zharyq» |
Bugingi kun | Այսօրվա օրը | «Qarangy Zharyq» | |
Bayau | Դանդաղ | 10.07.2017 | «Qarangy Zharyq» |
M.B.B.A.B.B.D (Махаббат бар бұл әлемде бақытты бол деген) | Այս կյանքում կա սեր, երջանիկ եղի՛ր | «Qarangy Zharyq» | |
Mooz | Սառույց | 21.08.2017 | «Qarangy Zharyq» |
У | Թույն | «Qarangy Zharyq» | |
Ah!Yah!Mah! | Մի՛ խղճա | 31.12.2017 |
|
Sau bol | Մինչ հանդիպում | «Qarangy Zharyq» | |
Ah! Yah! Mah! | Այամա | 31.12.2017 | «Qarangy Zharyq» |
Ալբոմներ
խմբագրել№ | Մինի ալբոմ | Տեղեկատվություն |
---|---|---|
1. | «Айыптама» մինի ալբոմ | Ալբոմի պրեզենտացիան անցկացվել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ին (Ալմաթի) և դեկտեմբերի 17ին (Աստանա)։ |
- Ալբոմ «Qarangy Zharyq» (2-րդ ալբոմ), բաղկացած է 5 մասից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «В Казахстане появилась новая группа NINETY ONE». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Группа Ninety One презентовала дебютный мини-альбом «Айыптама»» (ղազախերեն). Tengrinews.kz. 30 декабря 2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայնթի Ուան» հոդվածին։ |