Բացել գլխավոր ցանկը

Նամակ ռուսաց թագավորին, Ակսել Բակունցի պատմվածքներից, որ գրվել է 1927-1930 թվականներին[1] և ընդգրկվել Սև ցելերի սերմնացանը պատմվածքների ժողովածուի մեջ։

Նամակ ռուսաց թագավորին
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1927-1930[1]
ՇարքՍև ցելերի սերմնացանը
ՎիքիդարանՆամակ ռուսաց թագավորին

ՍյուժենԽմբագրել

Արթին պապը հյուրասեր մարդ է։ Հյուր էր կանչում անգամ բոլորովին անծանոթ մարդկանց ու սիրում էր բոլորին պատմել դեպքեր իր կյանքից։ Սակայն երբեք չէր խոսում աքսորված որդու՝ Եգորի մասին։ Վերջինս զինվորական ծառայության ժամանակ ինչ-որ պատճառով վիճել է ու «իբր թե հրացան է քաշել հրամանատարի վրա»։ Տարիներ էին անցնում և նրա մասին միայն կցկտուր լուրեր էին ստացվում, սակայն ընտանիքում չէին կորցնում նրան նորից տեսնելու հույսը։ Որդու մասին հստակ տեղեկություն իմանալու նպատակով Արթին պապը նամակ է ուղարկում «ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին»: Որոշ ժամանակ անց նրան կանչում են, և Արթին Պապը, կարծելով, թե վերջապես լուր է ստացվել որդու մասին, գնում է քաղաք։

ԾանոթագրություններԽմբագրել