Կորյուն Նահապետյան

հայ քաղաքական գործիչ

Կորյուն Գառնիկի Նահապետյան (հուլիսի 23, 1971(1971-07-23)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ 2012 թվականի մայիսի 31-ից 2019 թվականի հունվար։

Կորյուն Նահապետյան
Ծնվել էհուլիսի 23, 1971(1971-07-23)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

  • 1994 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի մասնագիտությամբ։
  • 2002 թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։
  • 2007 թ. ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։
  • Մասնակցել է դասընթացների՝ «Միջազգային առևտուր և ներդրումներ» (1996 թ., Հունաստանի ազգային էկոնոմիկայի նախարարություն, Պիրեյ, Հունաստան), «Դատախազների ուսուցում» (1999 թ., Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնություն, Ֆրանկլին Պիրս իրավաբանական կենտրոն, Կոնկորդ, ԱՄՆ), «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ» (2000 թ., Ուկրաինայի իրավական հիմնադրամ, Կիեւ, Ուկրաինա), «Ներքին վերահսկողություն» (2001 թ., ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Հետաքննությունների դաշնային բյուրո, Բուդապեշտ, Հունգարիա), «Ղեկավարումը բարգավաճ Հայաստանի իրավական բարեփոխումներում» (2003 թ., Կոնֆլիկտների կառավարման խումբ, Քեմբրիջ, ԱՄՆ)։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1994-1998 թթ. - աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ։
  • 1999-2006 թթ. ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի պետ։
  • 2006-2008 թթ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։

Գիտամանկավարժական գործունեությունը խմբագրել

Քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 2009 թ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել լրացուցիչ ընտրություններում՝ թիվ 8 ընտրատարածքից։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ[3]։
  • 2017 թվականի արիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։
  • 2019 թվականից այլևս պատգամավոր չէ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Պարգևատրվել է ՀՀ փաստաբանների միության պատվոգրով։
  • Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
Հրայր Կարապետյան
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Կորյուն Նահապետյան

31 մայիսի 2012 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել