Նախիջեւան (գիւղ Արեւմտեան Հայաստանում)

Այս եզրն ունի նաեւ այլ կիրառումներ՝ տես Նախիջեւան (այլ կիրառումներ)

Նախիջեւանը (կամ Նախչաւան) գիւղ է Արեւմտեան Հայաստանում, Կարսի մարզում։

ՊատմութիւնԽմբագրել

Հնագոյն շրջանում (մինչեւ IXդ. սկիզբը) մտել է Կամսարականների տիրոյթների մէջ (ԱՐշարունիք)։ Առաջին անգամ յիշում է Մովսէս Խորենացին՝ որպէս աւան: 1915-ին ունէր 272 տուն (2177) շունչ հայ բնակիչ։ Զբաղւում էին երկրագործութեամբ, անասնապահութեամբ եւ արհեստներով։ Նախիջեւանում գտնւում էին սբ. Ստեփանոս Նախավկայ գմբեթաւոր եկեղեցին, սբ. Խաչ եւ Նորամանուկ անունով միմեանց կից զոյգ մատուռ-ուխտատեղիները, որոնցից մէկում ԱՐտաւազդ Կամսարականի տապանն էր՝ արձանագրութեամբ (VIIIդ.)։ Գիւղում պահւում էր բոլորագիր, մագաղաթի վրայ ընդօրինակուած Աստուածաշունչ (անթուական)։ Բնակիչները բռնի տեղահանուել են 1920-ին եւ բնակութիւն հաստատել Արեւելեան Հայաստանում:

Յայտնի ծնունդներԽմբագրել

Կարսի մարզի Նախիջեւան գիւղից են Արեւելեան Հայաստանի Փիրմալաք գիւղ (այսօր՝ Արէգ) գաղթել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյեանի նախնիները[1]:

ԱղբիւրներԽմբագրել

Հայկական Սովետական հանրագիտարան, հ.8, Երեւան, 1982 թ., էջ 161 (յօդուածը գրել է Ա.Ադամեանը)

Արտաքին յղումներԽմբագրել