Նախարարական 1-ին տուն
Նախարարական 1-ին տուն (ռուս.՝ 1-й Министерский дом), պատմական շենք Պետերհոֆում։ Կառուցվել է 1839-1841 թվականներին։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։ Գտնվում է Ծովային դեսանտի փողոց, տուն 1 հասցեով` հյուսիսային կողմից եզրափակելով Ռազվոդնայա հրապարակը։
Տեսակ | ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պետերգոֆ |
Ճարտարապետ | Իոսիֆ Իվանովիչ Շառլեման |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրելՏունը կառուցվել է ճարտարապետ Իոսիֆ Իվանովիչ Շառլեման 1-ի նախագծով։ Շինարարությունը ղեկավարել է վարպետ Բերրին։ Մինչև տունը կառուցելը այդ վայրում եղել է փայտե էքզերցիր-դահլիճ (ասպարեզ)։ Նախագիծը հաստատվել է 1839 թվականի հուլիսի 14-ին։ Շինարարությունը սկսվել է նույն թվականի օգոստոսին, երկու ամսում քանդվել է հին շենքը, կառուցվել է հիմքը և կիսով չափ կառուցվել են պատերը։ 1840 թվականի նոյեմբերին ավարտվել են շինարարական աշխատանքները, անցկացվել է ջրագիծը։ Տարածքների հարդարումն ավարտվել է 1841 թվականի հունիսին[3]։
Տանը տեղակայված էին պետական բնակարաններ նախարարների ժամանակավոր կացության համար։ Տունը չորս անգամ աննշան վերակառուցվել է (1877-78, 1899-1900, 1935, 1956-57 թվականներին), դա վերաբերում է միայն ներքին միջնապատերի փոփոխություններին, վառարանների, լողարանների փոխարինմանը, մուտքերի ձևափոխմանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին տունը ստացել է փոքր վնասվածքներ։ Պատերազմից հետո այնտեղ տեղակայված են եղել կոմունալ բնակարաններ և հաստատություններ։ Մինչև 2012 թվականն այստեղ գործել է ներքին գործերի Պետրոդվորցովի շրջանային վարչությունը, իսկ նույն թվականին շենքը փոխանցվել է «Պետերհոֆ» պետական թանգարան-արգելոցին[3]։
Ճարտարապետություն
խմբագրելՇենքը Նախարարական 2-րդ տան և Ֆլիգել-ադյուտանտական տան հետ Ռազվոդնայա հրապարակի համակառույցի մասն է։ Ի տարբերություն համաչափորեն կանգնած Նախարարական 2-րդ տան, Նախարարական 1-ին տունն ունի բարձր ցոկոլային հարկ, տարբերվող հատակագիծ (երկու հարկերում միջանցքներով), արևելյան (կողային) ճակատի դեկորի տարբերություններ[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Постановление Правительства РФ № 527 от 10.07.2001
- ↑ Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
- ↑ 3,0 3,1 3,2 «1-й Министерский дом - УМВД России по Петродворцовому району». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «1-й Министерский дом - УМВД России по Петродворцовому району». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.