Նախասահմանված ներդաշնակություն

Նախասահմանված ներդաշնակություն, փիլիսոփայական հասկացություն․ մուծել է Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը մոնադների կանոնավորված փոխհամաձայնությունը հիմնավորելու համար։ Աստծու ի սկզբանե սահմանած ներդաշնակության շնորհիվ գոյություն ունի տիեզերական կարգավորվածություն, երևույթների համընդհանուր փոխադարձ կապ (ֆիզիկական դետերմինիզմ) և մարմնի ու հոգու ներդաշնակություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 158