Չափանշում, նախաշինվածքի կամ նախապատրաստուկների վրա մեխանիկական մշակման ենթակա մակերևույթների ուրվագծերը ցույց տվող կետերի ու գծերի նշում, ինչպես նաև հաստոցների վրա նախապատրաստուկների տեղադրման ստուգման համար անհրաժեշտ առանցքային և օժանդակ գծերի ու կենտրոնադրման նշանների գծանշում։ Չափանիշը մեխանիկական արտադրամասերում նախապատրաստական գործողություն է։

Տարբերում են մակերեսային և տարածական Չափանիշները։ Չափման գործողություններն են՝ մակերևույթի նախապատրաստումը (մաքրում, յուղազրկում և ներկում), սալի վրա նախապատրաստուկի տեղադրումը, գծիկների նշումն ու կետանշման անցումները։ Գործիքաշինական արտադրամասերում ճշգրիտ և պատասխանատու մեքենամասերի Չափանիշը կատարվում է կոորդինատային ներտաշ հաստոցների վրա։ Չափման համար օգտագործվում են բազմազան չափանշիչ գործիքներ ու հարմարանքներ՝ չափանշիչ սալեր, կարկին, անկյունաքանոններ, անկյունաչափեր, հարթացույցներ, ռեյսմուսներ, ձողագործիքներ, կետիչներ, խազիչներ, պրիզմաներ, չափանշիչ տուփեր։

Տես նաև խմբագրել



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 683