«Նախաճաշ այգում» (ֆր.՝ Le déjeuner), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1873 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 160 × 201 սմ։

Նախաճաշ այգում
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե[1]
տարի1873 և 1870
բարձրություն160 սանտիմետր
լայնություն201 սանտիմետր
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար, կենցաղային ժանր և նատյուրմորտ[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերԳյուստավ Կայբոտ
Ծանոթագրություններ

Այսօր «Նախաճաշ այգում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա

Պատմություն

խմբագրել

«Նախաճաշ այգում» ստեղծագործությունն ի սկզբանե պետք է ստեղծվեր որպես դեկորատիվ պաննո՝ Էռնեստ Հոշեդեի ամրոցը զարդարելու նպատակով։ 1876 թվականին ցուցադրվել է Իմպրեսիոնիստների երկրորդ ցուցահանդեսին, իսկ 1878-ից 1894 թվականներին գտնվել է Գյուստավ Կայբոտի հավաքածուի կազմում[3]։ Այսօր նկարը գտնվում է փարիզյան Օրսե թանգարանում։

Նկարագիր

խմբագրել

Կտավում Կլոդ Մոնեն պատկերել է նախաճաշից հետոյի տեսարան, երբ ուտելիքները կերվել են, սակայն սեղանը դեռ չի հավաքվել։ Նկարչի որդին՝ Ժան Մոնեն, նստած է սեղանի կողքին, ստվերոտ մասում, և խաղում է փայտե խաղալիքներով։ Ծառից կանացի բոլորագլխարկ է կախված, իսկ նստարանին կան պայուսակ և հովանոց։ Հետին պլանում երկու քայլող կին են նկարված։

Նկարի տեսարանը հեղինակը պատկերել է հյութեղ գույներով։ Բծերով և նրբագծերով Մոնեն նկարել է ֆուքսիայի, խորդենու և վարդենու թփեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 JocondeLab — 2014.
  2. «Նկարի ստեղծման տարեթիվ».
  3. «Импрессионизм в деталях». Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2022-08-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • (անգլերեն) Judith Bumpus : Impressionist Gardens . Phaidon, Londres, 1990 0-7148-2959-5

Արտաքին հղումներ

խմբագրել