Նաիրա Հակոբյան (հոգեբան)

հայ հոգեբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նաիրա Ռաֆայելի Հակոբյան (նոյեմբերի 6, 1966(1966-11-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբան։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005): «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի գլխավոր խմբագիր։ «Միջբուհական կոնսորցիում» հիմնադրամի տնօրեն։ «Սոցիալական հոգեբանների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ։

Նաիրա Հակոբյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1966(1966-11-06)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1988)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր (2004)
Մասնագիտությունհոգեբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Նաիրա Հակոբյանը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 6-ին, Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1988-1990 թվականներին եղել է Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող,1990-1995 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի համալսարանական կրթության գիտական խմբի ավագ գիտաշխատող, 1995-2002 թվականներին՝ դասախոս, 2000-2004 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դոկտորանտ[2]։ 2002-2005 թվականներին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, 2005 թվականից՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։ 2005-2007 թվականներին՝ եղել է PR Տեխնոլոգիաների և սոցիալ-հոգեբանական կենտրոնի տնօրեն, 2005-2008 թվականներին՝ Մանկավարժության 020 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ, 2007-2011 թվականներին՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և ստանդարտացման վարչության պետ, 2011 թվականից` Մասնագիտական որակավորումների բարձրացման և կրթական ոլորտում համագործակցության կենտրոնի ղեկավար, «Սոցիալական հոգեբանների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Հայպետ ծառայող կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ։

Աշխատությունները վերաբերում են սոցիալական և ազգային հոգեբանության հիմնախնդիրներին[3]։ Հեղինակ է «Սոցիալական հոգեբանություն» (2005) բուհական ձեռնարկի։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների[4]։

Անդամակցություն խմբագրել

  • Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամ։
  • Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ։
  • Հոգեթերապևտների միջազգային լիգայի անդամ։

Երկեր խմբագրել

  • Սոցիալական հոգեբանություն, բուհական ձեռնարկ, Երան, 2005։
  • Կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները։ Միջբուհական գիտական հոդվածների ժողովածու / ԵՊՀ, Առաջաբ.՝ և խմբ.՝ Ն. Հակոբյան։ 2007[5]։
  • Մարգինալության դրսևորման յուրահատկությունները փոխակերպվող հասարակություններում։ 2007[6]։
  • «Մարգինալություն և հոգեբանական հարմարում, մենագրություն, Երևան, 2009։
  • «Մարգինալության դրսևորման յուրահատկությունները փոխակերպվող հասարակությունում», մենագրություն, Երևան, 2010։
  • Հետբուհական և շարունակական կրթության հիմնախնդիրները։ 2010[7]։
  • Migration Social-psychological Service: The Factors Improving Social Inclusion, Adaptation, Naturalisation and Integration. 1st International Conference On Cultural Psychiatry in the French-Speaking World, 2011, Paris, France.
  • «Ղեկավարման գործընթաց. ղեկավարի անձնային-հոգեբանական առանձնահատկությունները», Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, Հմ.1, Երևան, 2012։
  • «Մանկավարժական հաղորդակցություն», ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2012։
  • Деятельность психолога по обеспечению оптимального взаимодействия госслужащих в трудных конфликтогенных ситуациях, §Седьмая годичная научная конференция¦, Российско-Армянский (Славянский) Университет, 2013.
  • Հոգեբանամանկավարժական Բառարան, Երևան, 2014։
  • Երկլեզվությունը որպես անձի սահմանային կարգավիճակ և նրա ազդեցությունը անձի դիրքորոշումների ձևավորման վրա։ 2014[8]։
  • «Սոցիալականացումը որպես անձի արժեհամակարգի ձևավորման գործընթաց», ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2014։
  • «Ինքնություն և միջավայր», մենագրություն, 2014։
  • «Հոգեբանական թեսթերի և զարգացնող վարժությունների ժողովածու», ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2015։
  • “Problems of cultural marginal identity in transformational societies” /Philosophical, psychological and pedagogical aspect/, Materials of the IV international scientific conference. Venice, Italy, 2015.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7007
  2. «Նաիրա Ռաֆիկի Հակոբյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 599։
  4. «Նաիրա Ռաֆիկի Հակոբյան - ISEC». isec.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  5. Հակոբյան, Նաիրա; Երևանի պետական համալսարան, eds. (2007). Կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները։ Միջբուհական գիտական հոդվածների ժողովածու. Երևան: Զանգակ-97. ISBN 9789994112937.
  6. Հակոբյան, Նաիրա Ռաֆիկի (2007). Արզումանյան, Սերգեյ Ջումշուդի (ed.). Մարգինալության դրսևորման յուրահատկությունները փոխակերպվող հասարակություններում։ սոցիալ-հոգեբանական տեսանկյուն. Երևան: Պետական ծառայություն.
  7. Հակոբյան, Նաիրա; Կրթության և գիտության նախարարություն ՀՀ; Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, eds. (2010). Հետբուհական և շարունակական կրթության հիմնախնդիրները։ Միջազգ. գիտ. կոնֆերանսի հոդվածն. ժողովածու Ապրիլի 26-28, 2010. Երևան: Զանգակ-97.
  8. Հակոբյան, Նաիրա Ռաֆիկի (2014). «Երկլեզվությունը որպես անձի սահմանային կարգավիճակ և նրա ազդեցությունը անձի դիրքորոշումների ձևավորման վրա։ Սեղմ. 19.00.01- «Ընդհանուր հոգեբանություն» մասն. հոգեբան. գիտ. թեկն». Երևան. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)