Նաթանիել Չալոբա (անգլ.՝ Nathaniel Chalobah, դեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1][2][3], Ֆրիթաուն, Սիերա Լեոնե[1]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուոթֆորդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Նաթանիել Չալոբա
Nathaniel Chalobah
Չալոբան Չելսիի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nathaniel Nyakie Chalobah
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Սիերա Լեոնե Սիերա Լեոնե
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Ֆրիթաուն, Սիերա Լեոնե[1]
Հասակ 185 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ
Համար 14
Պատանեկան կարիերա
2004-2005 Անգլիա Ֆուլհեմ
2005-2010 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2017 Անգլիա Չելսի 10 (0)
2012-2013   Անգլիա Ուոթֆորդ 38 (5)
2013-2014   Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 12 (2)
2014   Անգլիա Միդլսբրո 19 (1)
2014-2015   Անգլիա Բարնլի 4 (0)
2015   Անգլիա Ռեդինգ 15 (1)
2015-2016   Իտալիա Նապոլի 5 (0)
2017-ներկա Անգլիա Ուոթֆորդ 14 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Անգլիա Անգլիա Մ16 6 (0)
2009-2011 Անգլիա Անգլիա Մ17 34 (1)
2011-2012 Անգլիա Անգլիա Մ19 13 (2)
2014 Անգլիա Անգլիա Մ20 4 (0)
2012-2017 Անգլիա Անգլիա Մ21 40 (1)
2018-ներկա Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 1-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 1-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Չելսի խմբագրել

Չալոբան Չելսիի ակադեմիայի սան է[5]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2012 թվականի հունվարին՝ 17 տարեկան դառնալուց հետո։ Օգոստոսի 31-ին Չալոբան մինչև 2013 թվականի հունվարը վարձավճարով միացավ Ուոթֆորդին[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[8][9]։ Հոկտեմբերի 23-ին Չալոբան հեռացվեց խաղադաշտ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 72-րդ րոպեին[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 17-ին՝ Վուլվսի դեմ խաղում[11][12]։ Դեկտեմբերի 15-ին անգլիացին գոլ հեղինակեց Բարնլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[13][14]։ 2013 թվականի հունվարի 2-ին Չալոբայի վարձավճարը երկարաձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը[15]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[16]։

2013 թվականի օգոստոսի 30-ին Չալոբան 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ[17][18][19]։ Սեպտեմբերի 19-ին նա մինչև 2014 թվականի հունվարի 15-ը վարձավճարով տեղափոխվեց Նոթինգհեմ Ֆորեստ[20][21][22]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 21-ին՝ Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում[23]։ Հոկտեմբերի 5-ին Չալոբան հեռացվեց խաղադաշտից Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ ստանալով 2 դեղին քարտ[24]։ Առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Յովիլ Թաունի դեմ խաղում[25][26]։ Նոթինգհեմի կազմում Չալոբան անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[27]։ 2014 թվականի հունվարի 16-ին անգլիացին վարձավճարով միացավ Միդլսբրոյին[28][29][30][31]։ Իր միակ գոլը այս ակումբի կազմում խփեց ապրիլի 5-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում[32][33]։ Միդլսբրոյի կազմում Չալոբան անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[27]։

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Չալոբան կես տարվա վարձավճարով միացավ Բարնլիին[34][35][36][37]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց սեպտեմբերի 28-ին՝ փոխարինման մտնելով Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[38][39]։ Բարնլիի կազմում Չալոբան անցկացրեց ընդամենը 4 հանդիպում[40][41] և 2015 թվականի հունվարի 22-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Ռեդինգ[42][43][44]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 27-ին՝ Միլուոլի դեմ խաղում[45]։ Միակ գոլը ակումբի կազմում խփեց հունվարի 31-ին՝ Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[46][47]։ Ռեդինգի կազմում Չալոբան անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[41]։

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Չալոբան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Նապոլի[48][49][50][51]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ալանին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Լեգիա Վարշավայի դեմ խաղում[52]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 10-ին՝ Եվրոպայի Լիգայի Լեգիա Վարշավայի դեմ երկրորդ խաղում[53]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2016 թվականի հունվարի 6-ին՝ փոխարինելով Մարեկ Համշիկին Տորինոյի դեմ խաղում[54]։ Նապոլիի կազմում Չալոբան անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[55]։

2016-17 մրցաշրջանում Չալոբան վերադարձավ Չելսի։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Միշի Բաչուայիին Անգլիայի լիգայի գավաթի Լեսթեր Սիթիի դեմ խաղում[56][57]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Չելսիի կազմում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Վիլյանին Հալլ Սիթիի դեմ խաղում[58][59]։ Հոկտեմբերի 15-ին անգլիացին գոլային փոխանցում տվեց Վիկտոր Մոզեսին Լեսթերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[60][61]։ Չելսիի առաջին թիմի կազմում Չալոբան անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ակումբին այս մրցաշրջանում հաղթել Պրեմիեր Լիգան[62][63][64]։

Ուոթֆորդ խմբագրել

2017 թվականի հուլիսի 13-ին Չալոբան 5 տարվա պայմանագիր կնքեց Ուոթֆորդի հետ[65][66][67][68]։ Իր առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում[69][70]։ Սեպտեմբերի 26-ին՝ մարզման ժամանակ անգլիացին ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով մոտ 8 ամիս[71][72][73][74]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2018 թվականի մայիսի 13-ին՝ փոխարինելով Անդրե Գրեյին մրցաշրջանի վերջին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[75][76]։

 
Չալոբան Անգլիայի Մ19 հավաքականի կազմում 2012 թվականին

Միջազգային կարիերա խմբագրել

Չալոբան ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում, և անցկացրել շուրջ 100 հանդիպում այս հավաքականների կազմում[77][78]։ 2011 թվականի մայիսին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Նիդերլանդներին[79]։ Ամռանը Չալոբան որպես մինչև 17 տարեկանների հավաքականի ավագ մասնակցեց աշխարհի առաջնությանը[80]՝ անցկացնելով 5 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Ուրուգվայի դեմ խաղում[81][82]։ 2012 թվականին Չալոբան մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլ խփելով Խորվաթիայի դեմ խաղում[83]։ Անգլիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ 1-2 հաշվով պարտվելով Հունաստանին[84]։

Իր դեբյուտը Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում Չալոբան անցկացրեց 2012 թվականի նոյեմբերի 13-ին՝ փոխարինելով Ջորդան Հենդերսոնին Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում[85][86]։ 2013 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[87], սակայն Անգլիան դուրս մնաց խմբային փուլից՝ պարտվելով իր բոլոր խաղերում[88]։ 2015 թվականի հունիսին Չալոբան մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[89], սակայն Անգլիան կրկին դուրս մնաց խմբային փուլից[90]։ 2016 թվականին նա Մ21 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[91][92]։ 2017 թվականին Չալոբան երրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[93]։ Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[94][95]։

Անգլիայի ազգային հավաքական Չալոբան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 24-ին՝ Մալթայի և Սլովակիայի դեմ խաղերի համար[96][97][98][99], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի հոկտեմբերի 15-ին՝ փոխարինելով Հարրի Վինքսին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Իսպանիայի դեմ խաղում[100][101]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ[102]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուոթֆորդ (վարձավճար) 2012–13 Չեմպիոնշիպ 38 5 1 0 3 0 42 5
Նոթինգհեմ Ֆորեստ (վարձավճար) 2013–14 12 2 0 0 12 2
Միդլսբրո (վարձավճար) 2013–14 19 1 0 0 19 1
Բարնլի (վարձավճար) 2014–15 Պրեմիեր Լիգա 4 0 0 0 4 0
Ռեդինգ (վարձավճար) 2014–15 Չեմպիոնշիպ 15 1 5 0 20 1
Նապոլի (վարձավճար) 2015–16 Սերիա A 5 0 1 0 3 1 9 1
Չելսի 2016–17 Պրեմիեր Լիգա 10 0 3 0 2 0 15 0
Ուոթֆորդ 2017–18 6 0 0 0 0 0 6 0
2018–19 8 0 2 0 2 0 12 0
Ընդհանուր 14 0 2 0 0 0 2 0 18 0
Կարիերայի ընդհանուր 117 9 12 0 3 1 7 0 139 10

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ[102]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Չելսի

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ21

Անհատական խմբագրել

  • Անգլիայի երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստ. 2013[103]
  • Ֆուտբոլային Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. մայիս 2013[104]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «England - N. Chalobah - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  5. «Chelsea's Chalobah hoping to be part of Mourinho's 'Class of 92'». The Independent (անգլերեն). 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  6. «OFFICIAL: Chelsea's Chalobah Signs». www.watfordfc.com. 2013 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  7. «Watford sign Nathaniel Chalobah on loan from Chelsea until January» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  8. «Watford FC - Brighton & Hove Albion, Sep 18, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  9. «MATCH REPORT: Watford 0-1 Brighton». www.watfordfc.com. 2012 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  10. «Cardiff City - Watford FC, Oct 23, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Watford FC - Wolverhampton Wanderers, Nov 17, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Watford 2-1 Wolves» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  13. «Burnley FC - Watford FC, Dec 15, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  14. «Burnley 1-1 Watford» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  15. «Watford extend Nathaniel Chalobah loan from Chelsea» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հունվարի 3. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  16. «Nathaniel Chalobah | Football Stats | Watford | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  17. «Chalobah signs until 2018 | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  18. «Jose hails Chalobah after teenage rising star pens new five-year deal with Chelsea». Mail Online. 2013 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  19. «Chelsea starlet Nathaniel Chalobah signs a new contract». www.sportskeeda.com (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  20. «CHALOBAH LOANED TO FOREST | News Article | News | Official Site | Chelsea Football Club». www.chelseafc.com. 2013 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  21. «Chelsea's Nathaniel Chalobah joins Nottingham Forest on loan» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  22. «Transfer news: Nottingham Forest take Nathaniel Chalobah on loan from Chelsea». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  23. «Doncaster Rovers - Nottingham Forest, Sep 21, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  24. «Brighton & Hove Albion - Nottingham Forest, Oct 5, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  25. «Yeovil Town - Nottingham Forest, Oct 26, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  26. «Yeovil Town 3-1 Nottingham Forest» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  27. 27,0 27,1 «Nathaniel Chalobah | Football Stats | Watford | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  28. «Boro Sign Nathaniel». www.mfc.co.uk. 2014 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  29. «Transfer News: Nathaniel Chalobah seals Middlesbrough loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  30. Wade, Michael. «Nathaniel Chalobah Loaned to Middlesbrough for Remainder of Season». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  31. Tallentire, Philip (2014 թ․ հունվարի 16). «Boro land Chelsea teen star Nathaniel Chalobah». gazettelive. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  32. «Middlesbrough FC - Derby County, Apr 5, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  33. «Result: Nathaniel Chalobah strike gives Middlesbrough win». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  34. «Burnley loan for Chalobah | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  35. «Burnley sign Nathaniel Chalobah and Michael Keane on loan» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  36. «Burnley seal Chalobah loan deal». ESPN.com (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  37. «Chalobah seals Burnley loan from Chelsea». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  38. «West Bromwich Albion - Burnley FC, Sep 28, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  39. «West Bromwich Albion 4-0 Burnley» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  40. «Chalobah returns to Chelsea as Dyche admits he did not develop enough». Mail Online. 2015 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  41. 41,0 41,1 «Nathaniel Chalobah | Football Stats | Watford | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  42. «Nathaniel Chalobah: Reading sign Chelsea youngster on loan» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունվարի 22. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  43. «Reading sign Chelsea midfielder Nathaniel Chalobah». www.sportskeeda.com (անգլերեն). 2015 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  44. Watts, Charles (2015 թ․ հունվարի 23). «Reading FC signing Nathaniel Chalobah: An expert's view on Royals' new midfielder». getreading. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  45. «Millwall FC - Reading FC, Jan 27, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  46. «Reading FC - Sheffield Wednesday, Jan 31, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  47. «Reading 2-0 Sheffield Wednesday» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  48. «Napoli sign Chelsea's Nathaniel Chalobah on loan» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  49. Davie, Chris. «Official: Napoli sign Chelsea's Nathaniel Chalobah on loan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  50. «Chalobah joins Napoli on loan - sources». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  51. «Nathaniel Chalobah joins Napoli on loan from Chelsea». Eurosport. 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  52. «Legia Warszawa - SSC Napoli, Oct 1, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  53. «SSC Napoli - Legia Warszawa, Dec 10, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  54. «SSC Napoli - Torino FC, Jan 6, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  55. «Nathaniel Chalobah | Football Stats | Watford | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  56. «Leicester City - Chelsea FC, Sep 20, 2016 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  57. «Leicester City vs. Chelsea - Football Match Report - September 20, 2016 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  58. «Hull City - Chelsea FC, Oct 1, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  59. «Hull City 0-2 Chelsea: Willian and Diego Costa fire Blues back to winning ways». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  60. «Chelsea FC - Leicester City, Oct 15, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  61. «Chelsea 3-0 Leicester City» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  62. 62,0 62,1 «Chelsea celebrate title triumph». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  63. Hawthorns, Daniel Taylor at The (2017 թ․ մայիսի 12). «Chelsea win Premier League title again as Michy Batshuayi sinks West Brom». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  64. «Reaction: Chelsea win Premier League thanks to late Batshuayi goal» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  65. «Official | Chalobah Returns». WatfordFC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  66. «Nathaniel Chalobah: Watford sign midfielder from Chelsea on five-year deal» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  67. «Watford sign Nathaniel Chalobah from Chelsea on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  68. Sport, Telegraph (2017 թ․ հուլիսի 13). «Nathaniel Chalobah leaves Chelsea for Watford». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  69. «Watford FC - Liverpool FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  70. «Watford 3-3 Liverpool» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  71. «Nathaniel Chalobah: Watford midfielder needs knee surgery» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  72. «Watford injury news: Nathaniel Chalobah set for knee surgery | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  73. «Watford midfielder Nathaniel Chalobah suffers freak knee injury». Mail Online. 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  74. «Watford star Nathaniel Chalobah to undergo surgery after fracturing knee cap in freak training ground injury». www.thesun.co.uk. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  75. «Manchester United - Watford FC, May 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  76. «Michael Carrick signs off with a win as Manchester United sink Watford». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  77. «Chalobah finally dreaming of England debut after injury hell». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  78. «Internationals: Chalobah Called Up For England». WatfordFC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  79. «Netherlands U17 - England U17, May 12, 2011 - U17-Europameisterschaft 2011 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  80. FIFA.com. «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - England». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  81. «Uruguay U17 - England U17, Jun 25, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  82. FIFA.com. «English snatch top spot». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  83. «England U19 - Croatia U19, Jul 3, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  84. «England U19 - Greece U19, Jul 12, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  85. «England U21 - Northern Ireland U21, Nov 13, 2012 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  86. Road, Jamie Jackson at Bloomfield (2012 թ․ նոյեմբերի 13). «England 2-0 Northern Ireland | Under-21 friendly match report». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  87. uefa.com. «Under-21 2013 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  88. uefa.com. «Under-21 2013 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  89. uefa.com. «Under-21 2015 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  90. uefa.com. «Under-21 2015 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  91. 91,0 91,1 Association, The Football. «England Under-21s lift Toulon title after win over France». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  92. «England Under-21s win Toulon Tournament for first time in 22 years» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  93. uefa.com. «Under-21 2017 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  94. «England U21 - Germany U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  95. uefa.com. «Under-21 2017 - History - England-Germany». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  96. Association, The Football. «England manager Gareth Southgate calls up 28 players for Malta & Slovakia qualifiers». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  97. «England: Nathaniel Chalobah and Harry Maguire in squad for World Cup qualifiers» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  98. «Harry Maguire and Nathaniel Chalobah called up to England squad for first time». The Guardian (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 24. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  99. Clark, Gill. «Harry Maguire, Nathaniel Chalobah Named in England Squad for Malta, Slovakia». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  100. «Spain - England, Oct 15, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  101. «Spain 2-3 England: Raheem Sterling goals inspire stunning victory» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  102. 102,0 102,1 «Nathaniel Chalobah». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  103. «Chalobah lands award». www.thefa.com. 2014 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  104. «Watford's Nathaniel Chalobah wins Young Player of the Month» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Չալոբա» հոդվածին։