Նազիմ Մամեդով (ռուս.՝ Назим Мамедов 1934, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2004(2004-10-29), Բաքու, Ադրբեջան), ռեժիսոր և նկարիչ-մուլտիպլիկատոր։

Նազիմ Մամեդով
Ծննդյան թիվ՝1934
Ծննդավայր՝Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 29, 2004(2004-10-29)
Վախճանի վայր՝Բաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն՝ Ադրբեջան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և բեմանկարիչ
IMDb։ID 5745669

Կյանք խմբագրել

Նազիմ Մամեդովը ծնվել է 1934 թվականին Բաքվում[1]։

1957 թվականին ավարտել է Ադրբեջանի Ազիմ Ազիմզադեի անվան պետական գեղարվեստական ուսումնարանը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է «Սոյուզմուլտֆիլմին» կից նկարիչ-մուլտիպլիկատորներ դասընթացները։ 1961 թվականին նա աշխատել է որպես անիմատոր «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում, իսկ 1970 թվականից սկսել է աշխատել նաև որպես ռեժիսոր։ Նկարահանել է «Արջն ու մուկը» առաջին ադրբեջանական լիարժեք մուլտիպլիկացիոն ֆիլմը 1970 թվականին։ 1988 թվականին ստեղծել է Ադրբեջանի Հանրապետության՝ հինգ մասից բաղկացած առաջին մուլտֆիլմը՝ «Գեղեցկուհի ֆատման» (ադրբեջաներեն` Гёйчак Фатма):

Նազիմ Մամեդովը մահացել է 2004 թվականի հոկտեմբերի 29-ին Բաքվում[2]։

2016 թվականի սեպտեմբերին Պորտ Բաքու առևտրա-ժամանցային կենտրոնում բացվել է Նազիմ Մամեդովի հիշատակին նվիրված ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացվել է Նազիմ Մամեդովի ավելի քան 50 աշխատանք[3]։

Ֆիլմոգրություն խմբագրել

  • Առյուծը և երկու ցուլը (մուլտֆիլմ, 1970 թվական)
  • Արջն ու մուկը (մուլտֆիլմ, 1970 թվական)
  • Ջիրտդանը (մուլտֆիլմը, 1969 թվական)
  • Ջիրտդանի նոր արկածները (մուլտֆիլմ, 1973 թվական)
  • Ֆիտնեն (մուլտֆիլմ, 1970 թվական)
  • Գեղեցկուհի ֆատման (մուլտֆիլմ, 1988 թվական)
  • Եվ Ումայը երազ տեսավ (մուլտֆիլմ, 1985 թվական)
  • Բարին և չարը (մուլտֆիլմ, 1980 թվական)
  • Քարավանը (մուլտֆիլմ, 1995 թվական)
  • Կուղղվի՞ արդյոք կուզիկին գերեզմանը (մուլտֆիլմ, 1972 թվական)
  • Կախարդական կուժը (մուլտֆիլմ, 1979 թվական)
  • Հետո դու կզղջաս (մուլտֆիլմ, 1978 թվական)
  • Շահը և ծառան (մուլտֆիլմ, 1976 թվական)
  • Գեղեցկուհի Նեֆթ թագուհին (մուլտֆիլմ, 1974 թվական)
  • Տնակը բացատում (մուլտֆիլմ, 1986 թվական)
  • Շունը և նրա ստվերը (մուլտֆիլմ, 1977 թվական)
  • Աղվեսի ուխտագնացությունը (մուլտֆիլմ, 1971 թվական)
  • Տեղային անձնակազմի հաստատումը (մուլտֆիլմ, 1973 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Мамедов Назим Дадаш оглы
  2. «В Баку открылась выставка памяти Назима Мамедова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  3. http://ann.az/ru/v-baku-otkrylas-vystavka-pamyati-nazima-mamedova-reportazhfoto/ Արխիվացված 2017-08-02 Wayback Machine В Баку открылась выставка памяти Назима Мамедова ]

Արտաքին հղումներ խմբագրել

  • Министерство культуры Азербайджанской Республики. От имени студии Дж. Джаббарлы «Азербайджан». Айдын Кязимзаде . Наш «Азербайджанфильм». С 1923 по 2003. Баку: 2004.- с. 49; 313—318.
  • Азербайджанская Национальная Энциклопедия: Азербайджан. Рамиз Мамедов. Фильм.
  • Научный центр Азербайджанской национальной энциклопедии, 2007.- с. 815. Назим Мамедов Музей Анимации Азербайджана.