Նազաքյաթ Ալի ղիզի Մամեդովա (ադրբ.՝ Nəzakət Əli qızı Məmmədova, փետրվարի 28, 1944(1944-02-28), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 21, 1980(1980-10-21), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ադրբեջանական երգիչ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1974)[1];

Նազաքյաթ Մամեդովա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1944(1944-02-28)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 21, 1980(1980-10-21) (36 տարեկան)
Մահվան վայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԳանձակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգչուհի և երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Նազաքյաթ Մամեդովան ծնվել է 1944 թվականին Գանձակում։ Երիտասարդ տարիքում նա եկել է Բաքու և ընդունվել Օտար լեզուների ինստիտուտ։ 1966 թվականին ընդունվել է Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական քոլեջ։ Նրա ուսուցիչներն էին Ահմադ Բակիխանովը և Հաջիբաբա Հուսեյնովը։ Նազաքյաթ Մամեդովան իր ուսումը շարունակել է Արվեստի ինստիտուտում (ներկա Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան)։ Նա որոշ ժամանակ աշխատել է «Լալա» աղջիկների համույթում։ 1968 թվականին ընդունվել է Օպերայի և բալետի թատրոն։ 1971 թվականին նա բեմում խաղացել է Լեյլիի դերը[2][3]։

Նա նաև օպերային երգչուհի, այլև եղել է խանենդե։ Կատարել է «Բայաթի-Շիրազ», «Սեգախ», «Մահուր», «Բայաթի-Շիրազ», «Շուռ» մուղամները։ Մուղամներից բացի, Նազաքյաթ Մամեդովան կատարել է նաև ժողովրդական երգեր։

Հյուրախաղերով հանդես է եկել Աֆղանստանի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների բեմերում։

Նազաքյաթ խանում Մամեդովան մահացել է 1980 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել