Նազարեթ Երվանդի Թովմասյան (1934, նոյեմբերի 1, գյուղ Բջնի, ՀԽՍՀ Հրազդանի շրջան), հայ խորհրդային մաթեմատիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000)[1]:

Նազարեթ Թովմասյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1934(1934-11-01) (85 տարեկան)
Բջնի, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանը (1956)։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքում (1963-1969)։ 1969-1989 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներին։ Մշակել է էլիպսական տիպի դիֆերենցիալ հավասարումների համար եզրային խնդիրների լուծման մեթոդներ։ Ուսումնասիրել է սինգուլյար ինտեգրալ հավասարումների որոշ դասեր, ինչպես նաև եզակիություններով դիֆերենցիալ հավասարումներ անալիտիկ ֆունկցիաների դասերում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203