Նադյա Լեժե

ֆրանսիացի նկարչուհի

Նադեժդա Պետրովնա Խոդասևիչ-Լեժե (ֆր.՝ Nadia Khodossievitch Léger, լեհ.՝ Nadieżda Wanda Chodasiewicz-Grabowska / также Nadia Léger, Nadia Khodasevich Leger, / Khodasievitch / Chodasiewitch, հոկտեմբերի 4, 1904(1904-10-04), Asiecišča, Q4084436?, Բելառուս - նոյեմբերի 7, 1982(1982-11-07)[1][2][3][…], Փարիզ), ռուս և ֆրանսիացի նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկական նկարիչ, 20-րդ դարի խճանկարիչ, բանաստեղծ Վլադիսլավ Խոդասևիչի զարմուհին[4], նկարիչ Ֆերնան Լեժեի կինը և օգնականը, Ֆերնան Լեժե թանգարանի հիմնադիրը:

Նադյա Լեժե
Nadia Léger.tif
Ծնվել էհոկտեմբերի 4, 1904(1904-10-04)
ԾննդավայրAsiecišča, Q4084436?, Բելառուս
Վախճանվել էնոյեմբերի 7, 1982(1982-11-07)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՎարշավայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունխճանկարիչ և նկարչուհի
Ժանրգեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն և Խճանկարչություն
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա և Արվեստի և գրականության շքանշանի սպա
Nadia Khodossievitch Léger Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ապագա նկարչուհու ծնողները Բելառուսիայի Բորիսովսկի շրջանից էին: Մայրը՝ Մարիան, ծնվել էր Զեմբին գյուղում[5], հայրը՝ Պյոտրը, Մուժանկայում: Հայրը օղու վաճառքի կրպակում «գործակատար» էր, ընտանիքը բազմանդամ էր[6] և աղքատ: Երիտասարդ Նադյայի նկարիչ դառնալու մասին երազանքները հարազատների կողմից ընկալվում էին որպես անհեթեթ քմահաճություն[7]:

 
Փոստային նամականիշ Նադյա Լեժեի սուպրեմատիստիկ կոմպոզիցիան
Ընդգրկված է «Բելառուսի ազգային արվեստի թանգարանի հիմնադրումից 75 տարի անց» փոքր թերթիկում, 2014
[8]

Սմոլենսկ - ՎարշավաԽմբագրել

1919 թվականին Նադյա Խոդասևիչը մեկնում է Սմոլենսկ և ընդունվում «Սովմաս» պետական ազատ արվեստանոց: Այստեղ նա առնչվում է արվեստի ուժով աշխարհը վերափոխելու վեհ գաղափարների հետ: Սմոլենսկի Սովմասում գործում էր Վիտեբսկի ՈՒՆՈՎԻՍ-ի մասնաճյուղը, որը ստեղծել և ղեկավարում էր առաջատար ավանգարդիստ Կազիմիր Մալևիչը: Երիտասարդ նկարչուհուն ապշեցնում է նոր արվեստում աշխարհընկալման նորարարական համակարգը, որի մասին պատմում էին նրա դաստիարակները՝ Մալևիչի աշակերտները, գեղանկարիչ-ավանգարդիստ և տեսաբան Վլադիսլավ Ստրժեմինսկին և նրա կինը՝ քանդակագործ-կոնստրուկտիվիստ Կատարժինա Կոբրոն:

Կարճ ժամանակ անց Նադյա Խոդասևիչը մեկնում է Վարշավա, որտեղ առանց քննություններ հանձնելու ընդունվում Վարշավայի գեղարվեստի ակադեմիա: Նա բնակվում էր վանական մանկատանը և աշխատում որպես դերձակուհի: Ակադեմիայում Նադյա Խոդասևիչը ծանոթանում է իր հասակակից, նկարիչ Ստանիսլավ Գրաբովսկու (1901, Լիեպայա - 1957, Շարտր) հետ[9][10][11], որը հարուստ լեհ պաշտոնյայի որդի էր: Ստանիսլավը և Նադյան, չնայած փեսացուի ծնողների առարկություններին, որոշեցին ամուսնանալ: Կյանքը Վարշավայում ամուսնու պահպանողական ծնողների ընտանիքում ձանձրալի էր անցնում և չէր համընկնում երիտասարդ ամուսինների ավանգարդիստական գաղափարների հետ: Նրանք տեղափոխվում են Փարիզ, որպեսզի շարունակեն ուսումը:

ՓարիզԽմբագրել

1924 թվականին զույգը մեկնում է Փարիզ: Նադյա Խոդասևիչը ավարտում է ուսումը և ստաժավորում անցնում Ժամանակակից արվեստի ակադեմիայում՝ Ֆերնան Լեժեի գլխավորությամբ: Սակայն Ստանիսլավ Գրաբովսկու հետ համատեղ կյանքը Փարիզում հաջող չստացվեց, և 1927 թվականին, դստեր՝ Վանդայի ծնվելուց անմիջապես հետո ամուսինները բաժանվեցին:

Գրաբովսկու ընտանիքը շարունակում է նյութապես աջակցել Նադյային և նրա դստերը: 1929-1930 թվականներին Գրաբովսկու կողմից ուղարկված գումարի զգալի մասը Նադյա Խոդասևիչը ներդնում է ֆրանս–լեհական ավանգարդիստական «L’Art Contemporain - Sztuka Współczesna»[12] ամսագրի հրատարակման գործում, նա հանդես է գալիս Վանդա Խոդասևիչ-Գրաբովսկի (Nadieżda Wanda Chodasiewicz-Grabowska) անվամբ և ամսագրի նկարազարդական մասում հրապարակում է իր լակոնիկ աբստրակտ աշխատանքը Ժան Արպի (1886-1966) ոգով, իսկ Արպի խոսքը ներկայացվում է ամսագրի նույն համարում: Երկու տարվա ընթացքում հրատարակվում է ընդամենը 3 համար[13]:

1930-ականների սկզբում Նադյա Խոդասևիչը Վլադիսլավ Ստրժեմինսկու շնորհիվ պահպանում է կապերը լեհական ավանգարդիստների հետ: Բացի այդ նա մասնակցում է փարիզյան «23» պատկերասրահում «Շրջան և քառակուսի» («Cercle et Carré») միավորման կողմից կազմակերպված ցուցահանդեսին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Նադյա Խոդասևիչը միանում է Դիմադրության շարժմանը՝ օկուպացված Փարիզում մասնակցելով ընդհատակյա աշխատանքներին: 1944 թվականին նա միացավ Խորհրդային հայրենասերների միությանը և Նախկին ռազմագերիների օգնության միությանը: 1945 թվականին Նադյան կազմակերպում է գեղանկարչության աճուրդ՝ ներկայացնելով իր աշխատանքները և համոզելով, որ աճուրդին մասնակցեն նշանավոր նկարիչներ՝ Պիկասոն, Ժորժ Բրաքը[14]: Հավաքված միջոցները ուղղվել են խորհրդային ռազմագերիների և արտագաղթվածների օժանդակությանը:

Ամուսնություն Լեժեի հետԽմբագրել

Առաջին կնոջ՝ Ժաննա Լոյի մահից որոշ ժամանակ անց[15] Ֆերնան Լեժեն սկսեց հատուկ ուշադրություն դարձնել Ակադեմիայի նախկին ունկնդիր, այդ պահին իր անձնական օգնական Նադյա Խոդասևիչ-Գրաբովսկայային: Ֆերնանը և Նադյան ամուսնացան 1952 թվականի փետրվարի 21-ին: Ամուսնության գրանցումը կայացավ Մոնռուժի քաղաքապետարանում[16]: Համեստ հարսանիքից հետո Լեժե ամուսինները բնակվեցին Փարիզի հարավարևմտյան արվարձանի Ժիֆ-սյուր-Իվետում գտնվող փոքրիկ տանը՝ իր հարակից այգով[17]:

1955 թվականի օգոստոսի 17-ին, 75 տարեկան հասակում Ֆերնան Լեժեն մահացավ՝ կնոջը թողնելով նշանակալի ժառանգություն, այդ թվում Բիոտ քաղաքի շրջակայքում՝ միջերկրծովյան Անտիբայում գտնվող տունը և արվեստի ստեղծագործությունների հավաքածուն:

Ֆերնան Լեժեի հուշարձանԽմբագրել

 
Ֆերնան Լեժեի ազգային թանգարան (ֆր.՝ Musée national Fernand-Léger) Բիոտ քաղաքի շրջակայքում ծովամերձ Ալպերում, նկարչի ստեղծագործությունների աշխարհի ամենամեծ հավաքածուն, որը ստեղծվել է կես դարում

Ամուսնու հիշատակի համար Խոդասևիչ-Լեժեն ձեռնամուխ եղավ ամուսնու աշխատանքների խոշոր հավաքածուով Բիոտ քաղաքում Լեժեի թանգարանի ստեղծմանը: 1957 թվականի փետրվարի 4-ին դրվեց Ֆերնան Լեժեի թանգարանի առաջին քարը, որի նախագիծը մշակել էր ճարտարապետ Անդրեյ Սվեչինը: Նույն թվականին նա նկարչի հայրենիքում՝ Նորմանդիայի Լիզոր գյուղում, կազմակերպում է թանգարան-ֆերմա:

1959 թվականին Խոդասևիչ-Լեժեն 40 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ եղավ նախնիների հողում: (Ծնողները մահացել են`սկզբում հայրը, 1922 թվականին, մայրը՝ 1952 թվականին:) 1963 թվականին նա ամուսնու աշխատանքները բերում է Մոսկվա՝ ցուցահանդեսի: 1960 թվականի մայիսի 13-ին Բիոտում կայացավ Լեժեի թանգարանի բացման արարողությունը: Միջոցառման պատվավոր նախագահներն էին Ժորժ Բրաքը, Պաբլո Պիկասոն և Մարկ Շագալը:

1967 թվականին Խոդասևիչ-Լեժեն և Ժորժ Բոկեն թանգարանը, այնտեղ գտնվող Ֆ. Լեժեի հավաքածուն և այն հողատարածքը, որի վրա կառուցված էր թանգարանը, նվիրաբերեցին Ֆրանսիային: Հիմնադրվելուց 10 տարի անց Լեժեի թանգարանը ստացավ Ֆերնան Լեժեի ազգային թանգարանի կարգավիճակ: 1969 թվականի փետրվարի 4-ին Ֆրանսիայի մշակույթի նախարար Անդրե Մալրոն ելույթ ունեցավ թանգարանի բացմանը:

Թանգարանում ներկայացված են Ֆերնան Լեժեի 348 ստեղծագործություններ՝ գեղանկարներ, նկարներ, խճանկարներ, բրոնզե առարկաներ, կերամիկա, գոբելեն, ինչպես նաև նվիրատուի՝ Նադյա Լեժեի աշխատանքներից, այդ թվում՝ Չայկովսկու, Տոլստոյի, Մայակովսկու և Գագարինի խճանկարային դիմանկարները: Խոդասևիչ-Լեժեն և իր ամուսինը՝ Ժորժ Բոկեն (Georges Bauquier, 1910-1997) դարձան Լեժեի թանգարանի ցմահ հոգաբարձուները[18]:

Համբավը ԽՍՀՄ-ումԽմբագրել

Խոդասևիչ-Լեժեն դարձավ ԽՍՀՄ-ում Ֆերնան Լեժեի ստեղծագործությունների մասսայականացնողը և նրա նկարները Մոսկվա բերողը (և՛ ցուցահանդեսների համար, և՛ նվեր թանգարաններին): Նա կազմակերպել է խորհրդային նկարիչների ցուցահանդեսներ Ֆրանսիայում, իր մոտ հյուրընկալում էր խորհրդային ռեժիսորների, դերասանների, անձամբ ծանոթ էր հայտնի քաղաքական գործիչների, գրականագետների, արվեստի գործիչների հետ, այդ թվում՝ Իլյա Էրենբուրգի, Լյուբով Օռլովայի, Լիլիա Բրիկի, Նիկոլայ և Նինա Չերկասովների, Կոնստանտին Սիմոնովի և Վալենտինա Սերովի, Ռոդիոն Շչեդրինի, Ալեքսանդր Զարխիի, Սերգեյ Յուտկևիչի: 1972 թվականի ապրիլի 10-ին խորհրդային կառավարությունը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Խոդասևիչ-Լեժեին պարգևատրեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, «Խորհրդային- ֆրանսիական համագործակցության զարգացման բնագավառում ունեցած մեծ ներդրման համար»:

Խճանկարներ ԴուբնայումԽմբագրել

Նադյա Լեժեի կողմից ստեղծված 20-րդ դարի[19] նշանավոր անհատականությունների խճանկարային դիմանկարները տեղադրված են «Միր» կուլտուրայի տան դիմացի պուրակում (10 խճանկար) և Տիեզերագնացների հրապարակում՝ «Հոկտեմբեր» կուլտուրայի տան մոտակայքում (4 խճանկար)[20]:

     
Նադյա Լեժեի խճանկարային պատկերները «Միր» կուլտուրայի տան դիմացի պուրակում: Լուսանկարից ձախ՝ Ֆերնան Լեժի, Մաքսիմ Գորկի, Զոյա Կոսմոդեմյանսկայա, Պյոտր Չայկովսկի, Ռոդիոն Շչեդրին: Նադյա Լեժեի խճանկարային պատկերները «Միր» կուլտուրայի տան դիմացի պուրակում: Լուսանկարից ձախ՝ Մայա Պլիսեցկայա, Դմիտրի Շոստակովիչ, Վլադիմիր Մայակովսկի, Լեոնիդ Կոգան, Լև Տոլստոյ: Նադյա Լեժեի խճանկարային պատկերները «Հոկտեմբեր» կուլտուրայի տան մոտակայքում: Լուսանկարից ձախ՝ Յուրի Գագարին, Վլադիմիր Կոմարով, Գեորգի Դոբրովոլսկի, Վլադիսլավ Վոլկով:

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Nadia Léger — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Казаков Владимир։ «Беспокойное счастье Нади Ходасевич»։ Постоянный Комитет Союзного государства։ Վերցված է 2015-05-18 
  5. В Зембине, в Музее Народной славы (филиале Борисовского районного музея), хранятся мозаики Нади Леже, изображающие Ленина, Пикассо, Гагарина и других знаменитостей XX века: Корбут Виктор.։ «Выставка «Десять веков искусства Беларуси»» (ռուսերեն)։ Советская Белоруссия №52 (24435)։ Վերցված է 2015-07-04 
  6. Источники, говоря о числе детей в семье Ходасевичей, называют цифру 9.
  7. Л. Дубенская. Рассказывает Надя Леже. М., 1978; С.23-28
  8. «75 лет со дня основания Национального художественного музея Республики Беларусь. Информационный листок № 45 (598)»։ РУП «Белпочта»։ Վերցված է 2015-08-20 
  9. Grabowski, Stanisław; Kolat-Ways, Irena. Stanisław Grabowski, 1901-1957, malarstwo, rysunki. — Łodz: Muzeum Sztuki w Łodzi, 1988. — 52 p.
  10. Краткая биография С. Грабовского на сайте посольства Польши в Риге: «Polacy w życiu artystycznym Lipawy. Część II / Поляки в художественной жизни Лиепаи»։ Ambasada Rzeczypospolitej Polskiej w Rydze.։ Վերցված է 2015-08-20  (լեհ.)
  11. Станислав Грабовский. Сюрреалистическая композиция, 1928 холст, масло, 73 × 50 см, Национальный музей искусств, Варшава
  12. «Wanda Khodossievitch - Nadia Grabowska - Nadia Léger (1904-1982)»։ «Kubisme.info»։ Վերցված է 2015-05-25  (նիդեր.)
  13. Редактировал издание Бржековский, Ян|Ян Бржековский|pl|Jan Brzękowski}} (Jan Brzękowski, 1903—1983), польский поэт, теоретик искусства и литератор, участвовавший в нескольких авангардных объединениях Польши.
  14. «Надя обошла многих художников, собрала целую коллекцию. Аукцион прошел успешно, деньги были собраны. И сумма оказалась весьма внушительной.» — Эльдар Александрович Рязанов : Первая встреча — последняя встреча
  15. Фернан Леже состоял в браке с Жанной Лои (Jeanne Augustine Adrienne Lohy) на протяжении 30 лет. Archived 2014-09-03 at the Wayback Machine. Они познакомились в кафе «Клозери де Лила» («La Closerie des Lilas») на бульваре Монпарнас в 1913 году, брак был заключён 2 декабря 1919. Жанна Лои умерла 1 декабря 1950.
  16. Л. Дубенская. Рассказывает Надя Леже. М., 1978; С.196
  17. В 1952 году Фернан Леже купил старую таверну Gros Tilleul с намерением устроить здесь свою студию.
  18. В музее хранится самая большая в мире коллекция работ Леже. Здесь представлены различные периоды его жизни и, соответственно, различные этапы 50-летнего творческого пути художника, от первых неоимпрессионистских опытов и новаторских кубистических работ конца 1900-х годов, до возвращения к фигуративным формам в 1940-х.
  19. Verdet, André. Nadia Léger : Mosaïques monumentales Portraits // Catalogue de l'exposition consacrée à Nadia Léger par le Théâtre 71 à Malakoff, du 7 au 22 janvier 1972. — Paris: Imp. MERLE, 1972.
  20. О горькой судьбе подаренных Надей Леже СССР|Советскому Союзу мозаичных портретов: Зиновьева Лариса։ «Надя Леже и её мозаики в Дубне или Грустная история о монументальном искусстве «разового использования»»։ газета «Встреча», №50, 2009 г. Дубна։ Վերցված է 2015-05-11