Նադեժդա Օբուխովա
Նադեժդա Անդրեևնա Օբուխովա(մարտի 6, 1886, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 14, 1961, Թեոդոսիա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային երգչուհի (մեցցոսոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937)։ 1912 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ու․ Ա․ Մազետտիի դասարանը), նույն թվականից հանդես է եկել որպես համերգային երգչուհի։ 1916-1943 թվականներին՝ Մեծ թատրոնի մեներգչուհի։ Օբուխովան ռուս վոկալ դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից է։ Դերերգերից են՝ Լյուբաշա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Մարֆա (Մուսորգսկու «Խովանշչինա»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»)։ Դարաշրջանի ճշմարիտ ընկալմամբ են աչքի ընկել ռուսական ռոմանսների նրա կատարումները։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։
Նադեժդա Օբուխովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 6, 1886 Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 14, 1961 (75 տարեկան) Թեոդոսիա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ |
Nadezhda Obukhova Վիքիպահեստում |
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 510)։ ![]() |