Նադեժդա Օլիմպիևնա Զիբեր Շումովա (ռուս.՝ Надежда Олимпиевна Зибер-Шумова, մայիսի 18, 1854(1854-05-18), Սամարա, Ռուսական կայսրություն - մայիսի 16, 1916(1916-05-16), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուս քիմիկոս։

Նադեժդա Զիբեր-Շումովա
ռուս.՝ Надежда Олимпиевна Зибер-Шумова
Ծնվել էմայիսի 18, 1854(1854-05-18)
ԾննդավայրՍամարա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 16, 1916(1916-05-16) (61 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԲեռնի համալսարան[2]
Մասնագիտությունքիմիկոս, սնկաբան և ուսուցչուհի
ԱմուսինՆիկոլայ Զիբեր[1]

Նիկոլայ Զիբերի կինը։

Ռուսաստանում առաջին կին կենսաքիմիայի պրոֆեսորը, որը զգալի ներդրում է ունեցել այդ գիտության ձևավորման և զարգացման գործում[3]։ Երկար ժամանակ աշխատել է Մարցելի Նենցկու հետ, նախ Շվեյցարիայի Բեռնի համալսարանում, ապա Սանկտ Պետերբուրգի կայսերական փորձարարական բժշկության ինստիտուտում։

Կենսագրություն խմբագրել

Նադեժդա Օլիմպիևնա Շումովան ծնվել է 1856 թվականի մայիսի 7-ին (19), Ռոստովում[4][3]։ Նրա մանկությունն անցել է Սանկտ Պետերբուրգում։ Մարիինյան գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Վլադիմիրյան բարձրագույն կանանց դասընթացներ, որտեղ սովորել է մինչև 1875 թվականը[4][3]։ Ալեքսանդր Բուտլերովի ղեկավարությամբ Նադեժդան զբաղվել է մասնավոր քիմիական լաբորատորիայում որակական և քանակական վերլուծությամբ, որից հետո հաջողությամբ հանձնել է քննությունները անօրգանական և օրգանական քիմիայի գծով[3]։

Նադեժդան ձգտել է ստանալ բարձրագույն բժշկական կրթություն, բայց Ռուսաստանում դա անհնար էր կնոջ համար։ Այդ պատճառով մեկնել է Եվրոպա, որտեղ նախ սովորել է Հայդելբերգի համալսարանում, այնուհետև՝ Ֆրանսիայի քոլեջում։ Դրանից հետո նրան է միացել քույրը՝ Եկատերինան[3]։

1874 թվականին Նադեժդա Շումովան վերադարձել է Ռուսաստան և ամուսնացել Նիկոլայ Զիբերի հետ, որն այդ ժամանակ Կիևի Սուրբ Վլադիմիրի համալսարանի քաղատնտեսության և վիճակագրության ամբիոնի դոցենտն էր։ Ամուսնու թոշակի անցնելուց հետո Նադեժդան նրա հետ տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ շարունակել է բժշկություն սովորել Բեռնի համալսարանում։ Արդեն ուսանողական տարիներին նա ունեցել է գիտական հրապարակումներ, իսկ 1880 թվականին ստացել է բժշկության դոկտորի կոչում[3]։

1877 թվականին Նադեժդա Զիբեր-Շումովան միացել է Մարցելի Վիլգելմովիչ Նենցկու հետազոտական խմբին, որը գլխավորել է Բեռնի համալսարանի կենսաքիմիայի ամբիոնը և եղել է միկրոօրգանիզմների առաջին հետազոտողներից։ Նրանց համագործակցությունը շարունակվել է մինչև Նենցկիի մահը՝ 1901 թվականը։ Նադեժդա Զիբեր-Շումովան գրել է ավելի քան 30 հոդված քիմիայի և կենսաքիմիայի վերաբերյալ ինքնուրույն կամ Նենցկու համահեղինակությամբ։ Հատկապես կարևոր էր նրանց կողմից արյան պիգմենտի ուսումնասիրության հետ կապված համատեղ աշխատանքը, Նենցկու կողմից իրականացվող հեմինի քայքայման արդյունքի երկարաժամկետ ուսումնասիրությունների շրջանակներում։ Նենցկու և Զիբեր-Շումովայի համատեղ հրատարակությունները առաջինն էին կապված այս թեմայի հետ[5]։ Բացի այդ, նրանք համատեղ մշակեցին մեզի մեջ ուրոբիլինի հայտնաբերման մեթոդը, որը հետագայում կոչվեց «Նենցկի-Զիբերի թեստ»[6]։ Նենցկին աշխատանքներ է կատարել նաև մեզաթթվի ածանցյալի` ինդոլի հետ կապված և Զիբեր-Շումովայի հետ միասին առաջարկել են իֆենոլներից, ճարպաթթուներից օքսիքետոններ ստանալու մեթոդը[7]։ Նադեժդա Զիբեր-Շումովան Նենցկու լաբորատորիայում չորս տարի աշխատելուց հետո նշանակվում է Բեռնի համալսարանի ֆիզիոլոգիական քիմիայի ասիստենտ՝ դառնալով առաջին կինը, ով հաստիքով պաշտոն է զբաղեցրել այդ համալսարանում[3]։

1891 թվականին Մարցելիա Նենցկին հրավիրվում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա ղեկավարում է Կայսերական փորձարարական բժշկության ինստիտուտի (այժմ՝ փորձարարական բժշկության ինստիտուտ) ֆիզիոլա-քիմիական բաժինը։ Զիբեր-Շումովան, այդ ժամանակ այրի, դարձավ և համալրեց Նենցկու ավագ աշխատակիցների շարքերը։ Այն բանից հետո, երբ նա դիմեց Ալեքսանդր III-ին, նրան նշանակեցին բաժնի պետի օգնական[8]։ 1892 թվականին Նադեժդա Զիբեր-Շումովան մասնակցեց ինստիտուտի լաբորատորիայի պլանավորմանը և վերազինմանը, որտեղ հետագայում իրականացվեցին հետազոտություններ ֆիզիոլոգիական քիմիայի բնագավառում։ Նա իր հետազոտության արդյունքները հաճախ էր ներկայացնում Ռուսաստանի բժիշկների միության նիստերին։ 1895 թվականին Նադեժդա Զիբեր-Շումովան հազար ռուբլի մրցանակ ստացավ դիֆթերիայի դեմ պատվաստանյութերի ստեղծման աշխատանքների համար[8]։

1890-ականներին, բազմաթիվ համաճարակների տարածման ժամանակաշրջանում, Ռուսաստանում ջանքեր էին գործադրվում առողջապահական համակարգի և սանիտարական վերահսկողության կազմակերպման ուղղությամբ։ 1892 թվականին Նենցկին և Զիբեր-Շումովան մասնակցեցին խոլերայի հետ կապված համաճարակի վերաբերյալ հետազոտություններին։ Մատչելի հակասեպտիկներ որոնելու համար նրանք ուսումնասիրեցին սոճու սաղարթի բուժիչ հատկությունները[5]։ Ավելի ուշ՝ 1895 և 1898 թվականներին, Նադեժդա Զիբեր-Շումովան մասնակցեց Կովկասում՝ եղջերավոր անասունների համաճարակի դեմ ուղղված պայքարին[9]։ Արշավախմբի հաշվետվությունը այնուհետև տպագրվեց «Անասնաբուժական գիտությունների արխիվի» 1886 թվականի հուլիսյան համարում[10]։ Բացի այդ, Զիբեր-Շումովան արշավների արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ Ռուսաստանի բժիշկների ընկերության ժողովում, որից հետո ընտրվեց պատվավոր անդամ[8]։

Մարցելիա Նենցկիի մահից հետո Նադեժդա Զիբեր-Շումովան նշանակվեց քիմիական բաժանմունքի վարիչ, իսկ 1912 թվականին նա դարձավ առաջին կինը, ով ստացավ ինստիտուտի լիիրավ անդամի իրավունքներ (հակառակ ինստիտուտի կանոնադրության մեջ գոյություն ունեցող դրույթի, որը չի նախատեսում կանանց այդպիսի կոչում շնորհել)[11]։ 1906 թվականին, պրոֆեսոր Ն.Պ. Սիմանովսկու հետ միասին, նա հիմնադրեց կանանց գիմնազիա Նովգորոդի նահանգի Զորկա կալվածքում `ի հիշատակ իր քրոջ, բժիշկ Է. Օ. Շումովա-Սիմանովսկայայի և սահմանեց կրթաթոշակ ուսանողներին (այդ թվում գյուղացի և քաղաքացի աղջիկների, ինչպես նաև ազնվականների երեխաների համար)[9][12]։ Բացի այդ, նույն կալվածքում նա գյուղական հիվանդանոցում կազմակերպեց լաբորատորիա[12]։

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո Նադեժդա Օլիմպիևնա Զիբեր-Շումովան մասնակցեց վիրավորների հիվանդանոցի և արհեստանոցների կազմակերպմանը, որտեղ սպիտակեղեն էին կարում զինվորների համար[13]։ 1915 թվականին արյան չարորակ ծանր հիվանդությունը ստիպեց նրան անկողին ընկնել։ Նա մահացել է 1916 թվականի մայիսի 11-ին և թաղված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի Տիխվինի գերեզմանատանը[13]։

Նադեժդա Զիբեր-Շումովան շարունակել է գրել և հրատարակել գիտական հոդվածներ առնվազն մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը[5]։ Նրա աշխատանքները, այդ թվում Նենցկու համահեղինակությամբ աշխատությունները, վերաբերում են կենդանիների հյուսվածքների տարբեր պիգմենտների, արյան գունանյութերին և դրանց ածանցյալներին, օքսիդազներին և այլ ֆերմենտների քիմիական կազմին, խմորման և քայքայման կենսաբանությանը, մանրէների, տոքսինների և հակատոքսինների քիմիական կազմին, միկրոօրգանիզմների պաթոգենությանը և այլն[9][14]։ 1901 թվականից առաջ գրված հոդվածները ներառվել էին Նիցկու հետմահու աշխատանքների ժողովածուի մեջ, որը պատրաստել և տպագրել է Զիբեր-Շումովան (Marceli Nencki Opera omnia, Բրաունշվեյգ, 1904); մյուս հոդվածները տպագրվել են «Zeitschrift für Physiologische Chemie»-ում և «Ռուսական բժիշկ» ամսագրում[9]։ Հավանաբար, 1901 թվականից առաջ Զիբեր-Շումովան քիմիայի ոլորտում ավելի շատ աշխատություններ է գրել, քան կին գիտնականներից որևէ մեկը[15]։ Գիտության մեջ նրա ներդրման կարևորության հաստատումը համարվում է կենդանության օրոք նրա կենսագրության տպագրումը Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտարանում[12]։

Բացի իր սեփական միջոցներով գիտական գործունեություն ծավալելուց, Զիբեր-Շումովան զգալի աշխատանքներ է կատարել գիտության հետագա զարգացման համար, այդ գործում ներդնելով քեռուց ժառանգած միջոցները[16]։ 1907 թվականին նա հիմել է է Մ. Վ. Նենցկու մրցանակը, որն ամեն տարի շնորհվում էր քիմիայի բնագավառում լավագույն հետազոտող-պրակտիկանտին։ Սա ռուսական գիտության պատմության մեջ առաջին դրամաշնորհն էր, որը նպատակ ուներ աջակցել երիտասարդ հետազոտողներին[12]։ 1909 թվականին նա 50.000 ռուբլի նվիրաբերեց Լեհաստանի կենսաբանական հետազոտությունների ընկերությանը Մ. Վ. Նենցկու անվան հետազոտական հաստատություն կազմակերպելու համար և կտակեց իր անձնական գրադարանի մի մասը ապագա ինստիտուտին[12]։

Նադեժդա Օլիմպիևնա Զիբեր-Շումովան նաև ղեկավարում էր քիմիական ամբիոնի մի շարք պրակտիկանտների՝ ապագա հետազոտողների, բժիշկների և պրոֆեսորների գիտական աշխատանքները։ Դրանց թվում կարելի է նշել Ռոման Վրեդենին, O. Վ. Կոնդրատովիչին, Միխայիլ Չերնոռուցկին, Միխայիլ Մասլովին, Սերգեյ Մետալնիկովին, Ֆեոդոր Չիստովիչին, Ալեքսանդր Յուշչենկոյին[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.
  2. Maroske S., May T. W. Table 1 // Naming names: the first women taxonomists in mycology // Studies in MycologyElsevier BV, 2017. — Vol. 89. — P. 63—84. — ISSN 0166-0616; 1872-9797doi:10.1016/J.SIMYCO.2017.12.001PMID:29910514
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 51
  4. 4,0 4,1 С.Г. Памяти учителя Н. О. Зибер-Шумовой // Вестник Европы. — 1916. — С. 331.
  5. 5,0 5,1 5,2 Early Women Chemists in Russia, 1998, էջ 22
  6. Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 24
  7. Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 30
  8. 8,0 8,1 8,2 Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 52
  9. 9,0 9,1 9,2 9,3 Новый энциклопедический словарь, 1914
  10. Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 31
  11. Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 53—54
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 56
  13. 13,0 13,1 Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 54
  14. Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 53
  15. Early Women Chemists in Russia, 1998, էջ 21
  16. Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 55
  17. Биохимия в институте экспериментальной медицины, 2015, էջ 57—58

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել