Նաբրիքի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)

Նաբրիքի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.2)[1]։

Նաբրիքի խաչքար
Նաբրիքի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում։
Ներկա տեղադրությունԿանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՆաբրիքին։
ԽաչագործԱնհայտ է։
ՊատվիրողԱնհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1424 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ
 Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]։

Խաչքարի նկարագրություն խմբագրել

Հայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ։ Երկատված է։

Խաչքարի վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարի ստորին մասում 1 տող վիմական արձանագրություն[2].

  1. ԹՎ[ԻՆ] ՊՀԳ. (1424) ՆԱԲՐԻՔՍ ՅԻՇ[Ե]Ց[Է]Ք Ի ՔՍ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Նաբրիքին։ Կանգնեցվել է 1424 թվականին[3]։

Այլ տեղեկատվություն խմբագրել

  • «Նաբրիք» կամ «Նաւրիք»­ը անձնանուն է, որն այլ աղբյուրներում չի հանդիպում[2]։
  • Դատելով թվականից` խաչքարն ավելի վաղ է, քան հայրապետական աթոռը Վաղարշապատ տեղափոխելն ու հետագայում Մայր տաճարի հիմնովին վերանորոգումը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 80։