Հեյկի Նաբի (էստ․՝ Heiki Nabi, հունիսի 6, 1985(1985-06-06)[1], Կեռդլա, Էստոնիա), էստոնացի ըմբիշ, հանդես է գալիս Հունահռոմեական ոճում։ 7 անգամ կարողացել է դառնալ Էստոնիայի չեմպիոն (2005 թ., 2006 թ., 2007 թ., 2009 թ., 2010 թ., 2011 թ., 2012 թ.)։ Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է, 2 անգամ նվաճել է Աշխարհի ուսանողական առաջնության բրոնզե մեդալը։ 2012 թ. Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել է նվաճել արծաթե մեդալ։ Հանդես է գալիս մինչև 120 կգ քաշային կարգում։

Հեյկի Նաբի
Heiki Nabi
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ111 կգ
Իրական հասակ192.5 սմ
Ծննդյան թվականհունիսի 6, 1985
ԾննդավայրԿեռդլա, Էստոնիա

2006 թ. Նաբին ճանաչվել է Էստոնիայի լավագույն մարզիկ։ 2011 թ. մայիսի 28-ին ծնվեց նրա և կնոջ՝ Էգլեի աղջիկը՝ Ռենատան։

Նվաճումներ խմբագրել

Աշխարհի առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)

2005 թ., Վիլնյուս   Լիտվա - 5-րդ տեղ (96 կգ), (25 մասնակից)

2006 թ., Գուանչժոու   Չինաստան - 1-ին տեղ (96 կգ), (27 մասնակից)

2007 թ., Բաքու   Ադրբեջան - 24-րդ տեղ (96 կգ), (42 մասնակից)

2009 թ., Հերնինգ   Դանիա - 11-րդ տեղ (96 կգ), (34 մասնակից)

2010 թ., Մոսկվա   Ռուսաստան - 14-րդ տեղ (120 կգ), (30 մասնակից)

2011 թ., Ստամբուլ   Թուրքիա - 27-րդ տեղ (120 կգ), (39 մասնակից)

Եվրոպայի առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)

2002 թ., Վիլնյուս   Լիտվա - 16-րդ տեղ (100 կգ), (16 մասնակից)

2004 թ., Մուրսկա Սոբոտա   Սլովենիա - 4-րդ տեղ (96 կգ), (19 մասնակից)

2005 թ., Վառնա   Բուլղարիա - 17-րդ տեղ (120 կգ), (17 մասնակից)

2006 թ., Մոսկվա   Ռուսաստան - 9-րդ տեղ (96 կգ), (22 մասնակից)

2007 թ., Սոֆիա   Բուլղարիա - 5-րդ տեղ (96 կգ), (26 մասնակից)

2008 թ., Տամպերե   Ֆինլանդիա - 5-րդ տեղ (96 կգ), (27 մասնակից)

2009 թ., Վիլնյուս   Լիտվա - 7-րդ տեղ (96 կգ), (23 մասնակից)

2010 թ., Բաքու   Ադրբեջան - 14-րդ տեղ (120 կգ), (18 մասնակից)

2011 թ., Դորտմունդ   Գերմանիա - 5-րդ տեղ (120 կգ), (26 մասնակից)

2012 թ., Բելգրադ   Սերբիա - 16-րդ տեղ (120 կգ), (22 մասնակից)

Աշխարհի ուսանողական առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)

2005 թ., Իզմիր   Թուրքիա - 3-րդ տեղ (96 կգ)

2006 թ., Ուլան Բատոր   Մոնղոլիա - 3-րդ տեղ (96 կգ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյկի Նաբի» հոդվածին։