Նաբի Խազրի Բաբաև
Նաբի Խազրի Բաբաև, Բաբաև Նաբի Ալեքպեր օղլի (դեկտեմբերի 10, 1924, Խըրդալան, Բաքվի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2007, Բաքու, Ադրբեջան), գ․ խրդալան, Ադրբեջանական ԱԽՀ), ադրբեջանցի խորհրդային բանաստեղծ։ Ավարտել է Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Տպագրվել է 1944 թվականից։ «Ծաղկող երազանքներ» (1950), «Լեռնային արև» (1957), «Հայրենիք և օտարություն» (1958), «Կաղնին ժայռի վրա» (1959) բանաստեղծությունների ժողովածուներում արտահայտել է խաղաղության համար մղվող պայքարի, ժողովուրդների բարեկամության և հայրենասիրության գաղափարներ։ Թարգմանել է Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի երկերից։
Նաբի Խազրի ադրբ.՝ Nəbi Xəzri | |
---|---|
Ծննդյան անուն | Նաբի Խազրի |
Ծնվել է | Դեկտեմբերի 10,1924 |
Ծննդավայր | խրդալան, Ադրբեջանական ԱԽՀ |
Վախճանվել է | Հունվարի 15,2007 |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, սցենարիստ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ և արձակագիր |
Լեզու | Ադրբեջաներեն |
Ազգություն | ԽՍՀՄ Ադրբեջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1952), Բաքվի պետական համալսարան (1947) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1949) |
Ժանրեր | Վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Nabi Khazri Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբի Խազրի Բաբաև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |