Յսթեդալսբրին (նորվ.՝ Jostedalsbreen), մայրցամաքային Եվրոպայի խոշորագույն սառցադաշտը։ Գտնվում է Նորվեգիայի Սոգն օգ Ֆյուրանե կոմսությունում։ Սառցադաշտի ամենաբարձր կետը համարվում է 1957 մետր բարձրություն ունեցող Յոյգսթե Բրեաքուլեն լեռը՝ չնայած Լոդալսքոփա նունատակն ունի 2083 մետր բարձրություն։

Սառցադաշտի մակերեսը 487 կմ² է։ Առավելագույն լայնությունը 600 մետր է, իսկ երկարությունը՝ 60 կմ։ Այն ունի շուրջ 50 ճյուղավորումներ, որոնցից են Բրիքսդալսբրինը և Նիգարդսբրինը։ 1991 թվականին Յսթեդալսբրին սառցադաշտը ընդգրկվեց համանուն պարկի մեջ։ Սառցադաշտը դիմակայուն է ոչ թե ցածր ջերմաստիճանի շնորհիվ, այլ ձյան մեծ քանակի տեղումների։

2012 թվականին սառցադաշտի Բրիքսդալսբրին ճյուղավորումից մի քանի ամսվա ընթացքում 50 մետրանոց սառցաբեկոր հալվեց։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 10 տարում համաշխարհային տաքացման հետևանքով Յսթեդալսբրին սառցադաշտը կարճացել է 146 մետրով։

Ներկայումս սառցադաշտի վրա սառցամագլցումները դադարեցված են, քանի որ մտավախություն կա, որ սառույցի վերին շերտի փափկելու հետևանքով կարող են արձանագրվել դժբախտ դեպքեր։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Wold, Bjørn; Ryvarden, Leif (1996). Jostedalsbreen, Norway's Largest Glacier. Oslo, Norway: J. W. Cappelens Forlag AS. ISBN 9788276830927.
  • Slingsby, William Cecil (2003). Norway: the Northern Playground. Rockbuy Limited. ISBN 9781904466079.
  • Dyer, Anthony; Robertson, Ian H.; Baddeley, John (2006). Walks and Scrambles in Norway. United Kingdom: Rockbuy Limited. ISBN 9781904466253.