Յո Ջին Գու (հանգըլ՝ 여진구, հանջա՝ 呂珍九, օգոստոսի 13, 1997(1997-08-13), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։

Յո Ջին Գու
Յոն Marie Claire Magazine֊ի համար 2016 թվականին
Ծնվել էօգոստոսի 13, 1997(1997-08-13) (26 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունՉունգ Անգի համալսարան և Namkang High School?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2005-ներկա
janusent.com/star/yeo_jingoo

Յոն սկսել է իր կարիերան որպես երեխա դերասան, դեբյուտը եղել է «Տխուր Ֆիլմ» ֆիլմով (2005 թ.)։ Կրելով «Ազգի փոքրիկ եղբայր» կեղծանունը[1], նա սկսել է խաղալ հիմնական կերպարների երիտասարդ դերերը կինոնկարներում և հեռուստատեսային դրամաներում, ինչպիսիք են «Սառեցված ծաղիկը» (2008 թ.), «Հսկան» (2010 թ.), «Լուսինը ընդունում է Արևին» (2012 թ.) և «Կարոտում եմ քեզ» (2012 թ.): Նա հայտնի է դարձել` խաղալով «Հվայի։ Հրեշ տղան» (2013 թ.) թրիլլերում, ինչի համար պարգևատրվել է «Լավագույն նորեկ դերասան» անվանակարգում Blue Dragon Film մրցանակաբաշխության ժամանակ։

Դրանից հետո նա գլխավոր դերեր է ստանձնում «Կրակիր իմ սրտին» (2015 թ.), «Երկար ճանապարհ դեպի տուն» (2015 թ.) և «Վիշապի մարտիկները» (2017 թ.) ֆիլմերում։ Նա նաև նկարահանվել է «Նարնջի մարմելադ» (2015 թ.), «Արքայական Գամբլերը» (2016 թ.), «Շրջանակ» (2017 թ.), «Վերամիավորված աշխարհներ» (2017 թ.) դրամաներում։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Յոն ծնվել է 1997 թվականի օգոստոսի 13-ին։ Երեխա հասակում Յոն ուզում էր հանդես գալ հեռուստատեսությամբ և խնդրում է իր ծնողներին նկարահանվելու հնարավորություն տալ իրեն։ Ծնողների աջակցությամբ նա դերասանի վարպետության դասեր է անցնում և վերջապես կատարում իր նորամուտը մեծ էկրանին «Տխուր Ֆիլմ»-ում (2005 թ.)[2]։ Նա ավարտել է Նամգանգի ավագ դպրոցը 2016 թվականին[3][4]։ Ներկայումս նա սովորում է Չունգ-Անգ համալսարանում, մասնագիտացել է թատրոնի բաժնում[5]։

Կարիերա խմբագրել

2005-2011 խմբագրել

2005 թվականին Յոն ութ տարեկան հասակում առաջին անգամ հանդես է գալիս «Տխուր Ֆիլմ» ֆիլմով։ Նա 150 մասնակիցներից ընտրվել է Պակ Հի Չանի դերի համար, չնայած նրան, որ նախկինում երբեք փորձառություն չի ունեցել[6]։ Նա արժանացել է իր առաջին մրցանակին որպես լավագույն երեխա դերասան «SBS Drama Awards»֊ի ժամանակ[7]։

2010 թվականին նա նկարահանվել է «Հսկան» դրամայում` խաղալով Լի Բոմ Սուի երիտասարդ կերպարի դերում[8]։ Յոյի խոսքերով սա առաջին անգամն էր, որ նա լիովին կլանվել է դերով և սկսել լրջորեն զբաղվել դերասանի աշխատանքով[9]։

2011 թվականին նա խաղացել է «Ռազմիկ Բեկ Դոնգ Սու» պատմական դրամայում` մարմնավորելով երիտասարդ կերպար։ Նա նաև կարճ հանդես է եկել երիտասարդ Դդոլ-Բոկի դերում` «Խորը արմատներով ծառը» դրամայում։ Խաղի հետ կապված պահանջները ներկայացնում էր հիմնական դերակատար Յանգ Հյոկը, ով հավանություն էր տվել Յոյին, երբ վերջինս մարմնավորում էր նրա կերպարի երիտասարդ տարիները «Տազզա» դրամայում։

2012։ Հանրաճանաչություն խմբագրել

2012 թվականին Յոն մեծ համբավ է ձեռք բերում, երբ նկարահանվում է «Լուսինը ընդունում է Արևին» ֆանտաստիկ դրամայում` կատարելով երիտասարդ թագաժառանգի դերը[10][11]։ Դրամայի վարկանիշը հասել է 40 %֊ի և ձեռք բերել «ազգային դրամայի» կարգավիճակ։ Սրան հաջորդում է «Կարոտելով քեզ» մելոդրամայի լավ ընդունելությունը։ Իր երկու ֆիլմերի համար նա հաղթել է Լավագույն Երիտասարդ Դերասան անվանակարգում` MBC Դրամա Մրցանակաբաշխության ժամանակ[12]։

2013-ից մինչև հիմա. անցում գլխավոր դերերի խմբագրել

2013 թվականին Յոն նկարահանվում է «Հվայի. Հրեշ տղան» թրիլլերում, ինչի համար գովասանքի է արժանանում և հաղթում է մի քանի «Լավագույն նորեկ դերասան» անվանակարգերում այնպիսի մրցանակաբաշխություններում, ինչպիսիք են Կապույտ Վիշապ ֆիլմերի մրցանակաբաշխությունը և Կորեայի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխությունը[13]։ Նա ամենակրտսեր դերասանն է, ով տասնվեց տարեկան հասակում արժանացել է «Լավագույն նորեկ դերասան» մրցանակին Կապույտ Վիշապ ֆիլմերի մրցանակաբաշխության ժամանակ[14]։ Նույն տարում նա ընտրվել է «Potato Star 2013QR3» սիթքոմում խաղալու համար[15]։

2015 թվականին նա նկարահանվում է «Կրակիր իմ սրտին» ֆիլմում, որը նկարահանվել է Ջոնգ Յու Ջոնգի կողմից գրված համանուն բեսթսելլերի հիման վրա[16][17]։ Նրա առաջին գլխավոր դերը եղել է «Նարնջի մարմելադ» հեռուստասերիալում` խաղալով պատանի վամպիրի դեր։ Ֆիլմի սցենարը հիմնված է նույնանուն վեբթունի վրա[18]։ Նույն տարում նա նկարահանվում է նաև «Երկար ճանապարհի դեպի տուն» կորեական պատերազմական ֆիլմում։ Փորձառու դերասան Սոլ Քյունգ Գուն, ով նույնպես խաղում է այդ ֆիլմում, մեծապես առաջադրել է Յոին Յոնգ Գվանգի դերի համար։ Յոն վերջնական ընտրվում է դերի համար և նրա հետ կնքվում է պայմանագիր[19][20]։

2016 թվականին Յոն խաղում է Թագավոր Յոնջոյի դերում SBS֊ի Արքայական Գամբլերը դրամայում և տարեվերջին արժանանում է Գերազանցության մրցանակին՝ SBS Դրամա Մրցանակաբաշխությունում[21][22]։

2017 թվականին Յոն նկարահանվում է TVN- ի Շրջանակ գեղարվեստական դրամայում և «Մթնշաղի զինվորները» պատմական ֆիլմում․ երկուսի պրեմիերան էլ լինում է մայիսին[23][24]։ Նա նաև ընտրվում է հատուկ տեսքով նկարահանվելու համար «1987։ Երբ օրը եկավ» ֆիլմում, հիմնված հունիսյան ժողովրդավարական վերելքի վրա։ Ֆիլմը միավորում է նրա հետ Տնօրեն Ջան Ջուն Հվանին և դերասան Կիմ Յուն Սոկին «Հվայի։Հրեշ տղան» դրամայից[25]։ Հուլիսին նա նկարահանվում է SBS֊ի Միավորված աշխարհներ սիրային դրամայում[26][27]։

2018 թվականին Յոն պատրաստվում է վերադառնալ էկրան «Բացարձակ ընկեր» փոքրիկ ռոմանտիկ կատակերգությունով, հիմնաված նույնանուն ճապոնական մանգայի շարքի վրա[28][29]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ Ref.
2005 Տխուր ֆիլմ Պակ Հվի Չան [30]
2006 Սա֊ Կվա Երիտասարդ տղա
Ոչ մի ողորմություն չարիքի համար Երիտասարդ մարդասպան [31]
2007 Վիշապի պարը Երիտասարդ Կվոն տե Սան [32]
2008 Սանտամարիա Կան Դա Սոնգ [33]
Հնություն Երիտասարդ Կիմ Ջին Հյուկ [31]
Սառեցված ծաղիկը Երիտասարդ Հոնգ Րիմ
2013 Երկնքի ուժը 3D Մարզիկ միայն ձայն [34]
Հվայի։ Հրեշ տղան Հվայի [13]
2014 'Պարոն Կատարյալ Լի Բյուն Ջու [35]
Տազզա։ Թաքնված քարտ Ագուիի աշակերտը Հատուկ տեսք [36]
2015 Կրակում են սրտերում Կի Սու Մյունգ [16]
Երկար ճանապարհ դեպի տուն Կիմ յոն Գվան [19]
2017 Մթնշաղի զինվորները Գվանգհեգուն [24]
1987: Երբ օրը եկավ Պակ ջոն Չուլ Հատուկ տեսք [25]

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ալիք Ref.
2006 Ուզում եմ սիրել Բեկ Մին Հյունգ SBS
Յոն Գասոմուն Երիտասարդ Կիմ Հյում Սուն
2007 Խաղերի թագուհին երիտասարդ Լի Շին Ջյոն
2008 Իլջիմե Երիտասարդ Լի Գյոմ [37]
Տազզա Երիտասարդ Կիմ Գոն
Գուրման Հոթե [38]
2009 Կարո՞ղ է որևէ մեկը սիրել Լի Փու–Ռում–Չան
Ջա Մյունգ Գո երիտասարդ Հոդոնգ [39]
Կուլ տվեք Արևը երիտասարդ Կիմ ջունգ Հյու
2010 Հարգելի ընտանիք երիտասարդ Չոի Գուկ Սոն KBS1 [31]
Հսկան երիտասարդ Լի Կանգ Մո SBS [8]
2011 Ռազմիկ Պեկ Թոն Սու երիտասարդ Պեկ Թոն Սու [40]
Խորը արմատներով ծառը Դեռահաս Դդոլ–Բոկ [41]
2012 Լուսինը ընդունում է Արևին Երիտասարդ Լի Հվոն MBC [10][11]
Կարոտում եմ քեզ Երիտասարդ Հան Ջուն Վո [42]
2013 Կարտոֆիլի աստղը2013QR3 Հոն Հո Սունգ / Նո Ջուն Հյուկ tvN [15]
2015 Նարնջի մարմելադ Ջանգ Ջե Մին KBS2 [18]
2016 Արքայական Գամբլերը Ջեսոնի թագավոր Յոնգջո SBS [21]
2017 Շրջանակ Կիմ Վու Ջին tvN [23]
Միավորված աշխարհներ Սունգ Հե Սունգ SBS [27]
2018 Բացարձակ ընկեր Յանգ Գու TBA [29]

Իրական Շոու խմբագրել

Տարի Վերնագիր Ալիք Նշումներ Ref.
2012 Ես իսկական եմ, Յո Ջին Գուն Իտալիայում QTV [43]
2016 Ջինգու Օպպային տալով tvN Asia TOMS- ի տրամադրման ծրագիր, 2-րդ էպիզոդ, վավերագրական ֆիլմ [44]
2018 Ռեստորան անիվներ վրա tvN Ընտրված անդամ [45]

Պատմություն խմբագրել

Տարի Վերնագիր Ալիք Նշումներ Ref.
2010 Միավորված լրագրող! Գնում է Գերմանիայի միավորմանը IPTV Դպրոց Presentation and narration
2011 Միավորված լրագրող!Գնում է փոխակերպման

Արեւելյան Եվրոպայի երկրներ (Հունգարիայի բաժին)

IPTV Դպրոց
2012 Նոր կյանք երեխաների համար MBC Narration
2014 Օգնենք Մայանմառի երեխաներին

Սպասիր հույսի ձեռքին

Ուիգվե, 8օրյա փառատոն 3D֊ում KBS (Թատերական տարբերակ)
2015 Marine Documentary, Sharks KBS
2016 Ավարտելուց հետո ֊ երիտասարդները, ովքեր չեն կարողանում

Թողնել դպրոցը ( Հատուկ Վավերագրական)

SBS
Տունը՝ Տիկին Պերեգիրնեի յուրօրինակ երեխաների համար Ֆիլմ, 20֊րդ Դար ֆոքս Կորեա Վեպի պատմող

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Վերնագիր Երգիչ Ref.
2012 Ես քո կարիքն ունեմ K.Will [46]
2014 Still in Love Բեք Ջի Յանգ [47]

Երաժշտական թատրոն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ref.
2008 Հրեշտակների երգչախումբը Լի Վու Րի [48]

Մասնակցություն փառատոններին խմբագրել

Տարի Վերնագիր Ref.
2010 Երիտասարդների միասնական կրթություն [49]
2012 Երեխաների պաշտպանության ինստիտուտ Երեխաների չարաշահման կանխարգելման օր [50]
2013 Վերջ տալ դպրոցական բռնությանը [51]
2014 Վիետնամի կինոփառատոն [52]
Սեուլի երիտասարդական կինոփառատոն [53]
Նանումյում (Sharing by Connecting) [54]
2016–ից մինչև հիմա Թայվանի զբոսաշրջություն [55]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Թեկնածուներ Արդյունք Ref.
2008 2008 SBS Դրամա Մրցանակաբաշխություն Լավագույն Երիտասարդ դերասան Իլջիմե, Տազզա, Գուրման Հաղթանակ
2010 2010 KBS Դրամա Մրցանակաբաշխություն Հարգելի ընտանիք Առաջադրված
2012 48֊րդ Paeksang Arts Awards Լավագույն նոր դերասան (TV) Լուսինը ընդունում է Արևին Առաջադրված
6֊րդ Mnet 20's Choice Մրցանակաբաշխություն 20֊ականներ գալիք 20֊ականներ Հաղթանակ [56]
4֊րդ Պիերսոնի կինոփառատոն Լավագույն երիտասարդ դերասան Հաղթանակ [57]
5֊րդ Կորեա դրամա Մրցանակաբաշխություն Լավագույն երիտասարդ դերասան Առաջադրված
2012 MBC Դրամա Մրցանակաբաշխություն Լուսինը ընդունում է Արևին,
Կարոտում եմ քեզ
Հաղթանակ
Հայտնիության մրցանակ Լուսինը ընդունում է Արևին Առաջադրված
Լավագույն զույգ Մրցանակաբաշխություն
(Կիմ Յու Ջանգի հետ)
Առաջադրված
5֊րդ Herald Donga TV Lifestyle Մրցանակաբաշխություն Style Icon Rookie Չկա տվյալ Հաղթանակ [58]
2013 5֊րդ Pierson Movie Փառատոն Լավագույն երեխա դերասան Լուսինը ընդունում է Արևին Հաղթանակ [59]
6֊րդ Style Icon Մրցանակաբաշխություն Երեխա դերասանից Մարդ Չկա տվյալ Հաղթանակ [60]
28֊րդ Korea Best Dresser Swan Մրցանակաբաշխություն Առաջադիմող աստղ Չկա տվյալ Հաղթանակ [61]
21֊րդ Korean Culture and Entertainment Մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան (Ֆիլմ) Հվայի։ Հրեշ տղան Հաղթանակ [62]
33֊րդ Korean Association of Film Critics Մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Հաղթանակ [63]
34֊րդ Blue Dragon Film Մրցանակաբաշխություն Հաղթանակ [64]
2014 5֊րդ KOFRA Film Մրցանակաբաշխություն Հաղթանակ [65]
50֊րդ Paeksang Arts Մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան (Ֆիլմ) Առաջադրված
14֊րդ Director's Cut Մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Հաղթանակ [66]
23֊րդ Buil Film Մրցանակաբաշխություն Առաջադրված
51֊րդ Grand Bell Մրցանակաբաշխություն Առաջադրված
6֊րդ Pierson Movie Փառատոն Trend Choice Մրցանակ Չկա տվյալ Հաղթանակ [67]
2015 4֊րդ Marie Claire FilmՓառատոն Rookie Մրցանակ Shoot Me in the Heart Հաղթանակ [68]
52֊րդ Grand Bell Մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Առաջադրված
rowspan="3"2015 KBS Դրամա Մրցանակաբաշխություն Նարնջի մարմելադ Հաղթանակ [69]
Հայտնիության Մրցանակաբաշխություն, Դերասան Առաջադրված
Լավագույն զույգՄրցանակաբաշխություն
(Կիմ Սոլ Յունի հետ)
Առաջադրված
2016 2016 SBS Դրամա Մրցանակաբաշխություն գերազանցության Մրցանակ, Սերիալ դրամաների դերասան Արքայական Գամբլեր Հաղթանակ [70]
լավագույն զույգ մրցանակաբաշխություն
(Ջան կուն Սուկի հետ)
Առաջադրված
2017 tvN MoviesՄրցանակաբաշխություն Խոստումնալից դերասան Հվայի։ Հրեշ տղան Հաղթանակ [71]
2017 SBS Դրամա Մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ, Actor in a Wednesday-Thursday Drama Միավորված աշխարհներ Առաջադրված

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Stars are students, too». Kpop Herald. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  2. «중앙헤럴드». The Chun-Ang Herald. 2016 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  3. «졸업 여진구, 단체 사진과 함께 소감 밝혀 "나의 친구들아!"». Herald Corporation (կորեերեն). 2016 թ․ փետրվարի 5.
  4. «Yeo Jin-gu graduates from high school». Kpop Herald. 2016 թ․ փետրվարի 5.
  5. «Yeo Jin-goo accepted to Chung-Ang University». Kpop Herald. 2005 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. "Yeo Jin-goo at ease with transition from child to adult actor". The Korea Herald. 24 May 2017.
  7. "문근영, 2008 SBS연기대상大賞". The Dong-a Ilbo (in Korean). 1 January 2009.
  8. 8,0 8,1 «[INTERVIEW] Child actor Yeo Jin-goo». 10Asia. 2010 թ․ հուլիսի 6. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  9. «[Interview] Yeo Jin Goo Says He Has Yet to Experience First Love». enewsWave. Newsen. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. 10,0 10,1 Lee, Ga-on (2012 թ․ մարտի 29). «INTERVIEW: Actor Yeo Jin-goo Pt. 1». 10Asia.
  11. 11,0 11,1 Lee, Ga-on (2012 թ․ մարտի 29). «INTERVIEW: Actor Yeo Jin-goo Pt. 2». 10Asia.
  12. «'해품달' 여진구-김유정-김소현, '아역상' 품었다 (MBC 연기대상)». The Dong-a Ilbo (կորեերեն). 2012 թ․ դեկտեմբերի 30.
  13. 13,0 13,1 Lee, Seung-mi (2014 թ․ փետրվարի 24). «Yeo Jin-goo a veteran at just 16». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  14. «[청룡 D-2] 최민식-김혜수 주연 3회 최다...장동건-이정재 '트리플 크라운'». Naver (կորեերեն). Sports Chosun. 2016 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  15. 15,0 15,1 Lee, Eun-ah (2013 թ․ հուլիսի 10). «Yeo Jin-goo to Crack Up TV Audience in New Sitcom». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  16. 16,0 16,1 «'Shoot Me' leads are cast». Korea JoongAng Daily. 2014 թ․ ապրիլի 8.
  17. Kwon, Ji-youn (2015 թ․ հունվարի 27). «Actor Yeo Jin-goo, 17 going on 25». The Korea Times. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  18. 18,0 18,1 Kim, Jae-heun (2015 թ․ մայիսի 13). «Yeo Jin-goo promises romance in Orange Marmalade». The Korea Times.
  19. 19,0 19,1 Koo, Yu-rim (2015 թ․ օգոստոսի 28). «Film depicts friendship in Korean War». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  20. «Becoming friends on screen and off». Korea JoongAng Daily. 2015 թ․ սեպտեմբերի 22.
  21. 21,0 21,1 «Yeo Jin-goo to star in a new period drama». Korea JoongAng Daily. 2016 թ․ մարտի 26.
  22. «SBS Drama Awards 2016 Winners». HanCinema. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  23. 23,0 23,1 «Yeo Jin-goo, Kim Kang-woo to star in tvN's new drama 'Circle'». The Korea Herald. 2017 թ․ մարտի 3.
  24. 24,0 24,1 «Yeo Jin-goo, Lee Jung-jae cast as prince, army leader in upcoming period flick». The Korea Herald. 2016 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  25. 25,0 25,1 «1987 Adds YOO Hae-jin, YEO Jin-gu and SUL Kyung-gu». Korean Film Biz Zone. 2017 թ․ ապրիլի 6.
  26. «[단독] 여진구, SBS '다시 만난 세계' 남주 확정..이연희와 호흡». OSEN (կորեերեն). 2017 թ․ հունիսի 9.
  27. 27,0 27,1 «Yeo Jin-goo Might Feel Like A Prince». MSN (կորեերեն). 2017 թ․ հուլիսի 18.
  28. Hwang Hye-jin (30 May 2018). «'절대그이' 측 "여진구X민아 출연 확정, 홍종현 검토 중"(공식)». Newsen (կորեերեն).
  29. 29,0 29,1 «Yeo Jin-goo To Be Absolute Boyfriend in "Absolute Boyfriend"». Hancinema. 2018 թ․ ապրիլի 26.
  30. «"장래희망은 우성이형 같은 멋진 영화배우가 되는거죠"». Nocutnews (կորեերեն). 2005 թ․ օգոստոսի 6.
  31. 31,0 31,1 31,2 «Yeo Jin-goo, playing the child from Shin Ha-kyun to Jang Hyuk». Hancinema. Nate. 2012 թ․ հունվարի 15.
  32. «'댄스 오브 드래곤' 여진구, 장혁 어린 시절만 세번째 - 스포츠경향». Sports Khan (կորեերեն). 2012 թ․ նոյեմբերի 5.
  33. «[기획] 알고 보면 더 재밌다 <잘못된 만남>». Max Movie (կորեերեն). 2008 թ․ հուլիսի 7.
  34. Ho, Stewart (2013 թ․ հունվարի 14). «Yeo Jin Gu Dubs for His First Animation Movie, Sky Force 3D». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  35. «[이슈현장]'백프로' 여진구 "내 어린 시절 연기 볼 수 있어 좋아"». JoongAng Ilbo (կորեերեն). 2014 թ․ մարտի 27.
  36. «'타짜-신의 손' 여진구, 아귀 제자로 깜짝 출연». Star News (կորեերեն). 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  37. «'일지매' 여진구-정다빈 등 아역 배우 열연 '눈길'». Asiae (կորեերեն). 2018 թ․ մայիսի 22.
  38. «'식객'에 '일지매' 아역 여진구 등장한다». Osen (կորեերեն). 2008 թ․ հունիսի 16.
  39. «아역 여진구-이영유,'자명고' 이어 '태삼'서 재회». Osen (կորեերեն). 2009 թ․ հուլիսի 24.
  40. «명품아역 여진구-남지현, SBS '무사 백동수'서 또 호흡». Maeil Business Newspaper (կորեերեն). 2011 թ․ հուլիսի 4.(չաշխատող հղում)
  41. «'뿌리깊은 나무' 여진구, 짧은 등장에도 '미친 존재감' 입증». TV Report (կորեերեն). 2011 թ․ հոկտեմբերի 13.
  42. «Yeo Jin Gu and Kim So Hyun Film for 'I Miss You'». Mwave. 2012 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  43. «`리얼` 여진구의 이탈리아 근황‥"밝고 명랑"». Maeil Business Newspaper (կորեերեն). 2012 թ․ փետրվարի 22.
  44. «'진구의 선물' 여진구 "기부여행 떠나봐요"…훈훈함 전달». MT News (կորեերեն). 2016 թ․ դեկտեմբերի 6.
  45. «Celebrity trio's food truck challenge in Thailand». Kpop Herald. 2018 թ․ մարտի 26.
  46. «케이윌, '니가 필요해' 티저 공개.. 여진구 폭풍 오열 '기대↑'». The Chosun Ilbo (կորեերեն). 2012 թ․ փետրվարի 8.
  47. «백지영, '여전히 뜨겁게' MV의 할아버지 알고보니 '국민 남동생'…여진구?». JTBC (կորեերեն). 2014 թ․ մայիսի 26.
  48. «'해품달'의 재발견…이 배우 기대된다!». Nocutnews (կորեերեն). 2012 թ․ մարտի 15.
  49. «박지빈, 남지현, 여진구, 청소년 통일교육 홍보대사 위촉». Uni Korea (կորեերեն). 2010 թ․ նոյեմբերի 8.
  50. «여진구, '아동학대예방의 날' 홍보대사로 위촉». BNT News (կորեերեն). 2012 թ․ նոյեմբերի 19.
  51. «'멈춰 학교폭력' 홍보대사 여진구». JoongAng Ilbo (կորեերեն). 2013 թ․ հոկտեմբերի 31.
  52. «Yeo Jin Goo! To Attend '2014 Vietnam Film Festival'». TenAsia. 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  53. «Youth Film Festival to Open in Late August». The Chossun Ilbo. 2014 թ․ հուլիսի 15.
  54. «나눔이음 홍보대사에 배우 여진구씨 위촉». Kuki News (կորեերեն). 2014 թ․ դեկտեմբերի 1.
  55. «타이완관광청, 배우 여진구 홍보대사 선정». Asia News Agency (կորեերեն). 2016 թ․ մայիսի 13.
  56. «Winners announced at 6th Mnet 20's Choice Awards». 10Asia. 2012 թ․ հունիսի 29.
  57. «Ha Jung-woo and Park Bo-young, The Best Actor and Actress». Hancinema. TV Report. 2012 թ․ նոյեմբերի 12.
  58. «Herald Donga TV Lifestyle Awards presented». The Korea Herald. 2012 թ․ դեկտեմբերի 6.
  59. «하정우 최고배우상, 젊은 감독 인정 받았다 '女최고배우 박보영'». Newsen (կորեերեն). 2012 թ․ նոյեմբերի 13.
  60. «[SIA] Yeo Jin Goo Talks Kiss Scenes and Entering His 20s at '2013 SIA'». enewsWorld. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
  61. «[NW포토]여진구 "제가 베스트 드레서랍니다~"». Newsway (կորեերեն). 2013 թ․ դեկտեմբերի 19.
  62. «여진구 중앙대학교 연영과 합격, 훈男 새내기 된다». Asiae (կորեերեն). 2015 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  63. «SNOWPIERCER won the Best Film Award by Korean Film Critics». Korean Film Biz Zone. 2013 թ․ նոյեմբերի 19.
  64. «HOPE Scores Best Film at 34th Blue Dragon Awards». Korean Film Biz Zone. 2013 թ․ նոյեմբերի 25.
  65. «Korean Film Reporters Name SNOWPIERCER Best of 2013». Korean Film Biz Zone. 2014 թ․ հունվարի 28.
  66. «송강호-심은경-여진구-천우희, 디렉터스 컷 어워즈 수상자 등극». Star MBN (կորեերեն). 2014 թ․ օգոստոսի 11.
  67. «여진구, 피어선영상페스티벌 트렌드초이스상 수상». Sports Khan (կորեերեն). 2014 թ․ նոյեմբերի 26.
  68. «살빠진 여진구, 고3인데 성인남자 느낌 물씬[포토엔]». Newsen (կորեերեն). 2015 թ․ փետրվարի 27.
  69. «Check out the Winners from '2015 KBS Drama Awards'». BNT News. 2016 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  70. «[2016 SBS 연기대상] 여진구-김지영, 장편 드라마 부문 男女 우수연기상 수상». 10Asia (կորեերեն). 2016 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  71. «tvN Movies Results». tvN Movies Facebook.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յո Ջին Գու» հոդվածին։