Յո-Ինգե Բերգետ

նորվեգացի ֆուտբոլիստ

Յո-Ինգե Բերգետ (նորվ.՝ Jo Inge Berget; սեպտեմբերի 11, 1990 թվական, Հադլենդ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, «Մալմյո» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Յո-Ինգե Բերգետ[1]
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1990(1990-09-11)[5][6] (33 տարեկան)
Ծննդավայր Հադլենդ, Նորվեգիա[2][3]
Հասակ 186 սմ[4]
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Մալմյո
Համար 23
Պատանեկան կարիերա
Նորվեգիա Լյուն
Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Նորվեգիա Լյուն 2 (0)
2008-2011 Իտալիա Ուդինեզե 0 (0)
2009  Նորվեգիա Լյուն 27 (5)
2010-2011  Նորվեգիա Ստրյոմսգոդսետ 31 (8)
2011-2014 Նորվեգիա Մոլդե 63 (17)
2014-2015 Անգլիա Քարդիֆ Սիթի 1 (0)
2014  Շոտլանդիա Սելտիկ 4 (2)
2015-մ.հ. Շվեդիա Մալմյո 27 (9)
Ազգային հավաքական
2009-2013 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 22 (7)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 8 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի հոկտեմբերի 31-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի նոյեմբերի 1-ի

Ակումբային կարիերա խմբագրել

 
Բերգետը «Ստրյոմսգոդսետի» կազմում
 
Բերգետը Նորվեգիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում:

Բերգետը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Լյուն» ֆուտբոլային ակումբում։ 2008 թվականին նա տեղափոխվել է Իտալիա, որտեղ սկսել է հանդես գալ «Ուդինեզեի» երիտասարդական թիմի կազմում։ Հիմնական կազմում Յո-Ինգեն այդպես էլ չի հաստատվում, այդ իսկ պատճառով 2009 թվականին կնքելով վարձավաճարային պայմանագիր ետ է վերադառնում «Լյուն»։ Ֆուտբոլի Նորվեգիայի առաջնությունում ֆուտբոլիստը անցկացնում է մեկ մրցաշրջանի, որի ընթացքում մասնակցում է 27 հանդիպման և դառնում է 5 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում Բերգետը կրկին վարձավճարով հանդես է գալիս «Ստրյոմսգոդսետի» կազմում։ 2010 թվականի մարտի 14-ին «Կոնգսվինգերի» դեմ խաղում, ֆուտբոլիստը կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[7]։ Մարտի 21-ին «Հյոուգեսունի» դեմ խաղում Բերգետը հեղինակում է իր առաջին գնդակը նոր թիմի կազմում[8]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո «Ուդինեզեն» վաճառում է նրան «Մոլդե» ֆուտբոլային ակումբին։ 2011 թվականի օգոստոսի 22-ին «Լիլեստրյոմի» դեմ խաղում Բերգետը կատարում է իր նորամուտը արդեն նորվեգական նոր թիմի կազմում[9]։ Հոկտեմբերի 2-ին «Տրոմսյոի» դեմ խաղում նա հեղինակում է իր առաջին գոլը «Մոլդեի» կազմում[10]։ 2011 և 2012 թվականներին Բերգետը «Մոլդեի» հետ երկու անգամ հաղթանակ է տանում Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում։

2014 թվականի սկզբին Բերգետը տեղափոխվում է ուելսական «Քարդիֆ Սիթի»։ Փետրվարի 22-ին «Հալլ Սիթիի» դեմ խաղում նա փոխարինելով Ֆրեյզեր Քեմբելին՝ կատարում է իր նորամուտը Անգլիական Պրեմիեր Լիգայում[11]։ Ամռանը՝ խաղային պրակտիկա ստանալու նպատակով Յո-Ինգեն համալրում է շոտլանդական «Սելտիկի» կազմը։ Օգոստոսի 13-ին «Սենտ-Ջոնստոնի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը՝ արդեն շոտլանդական Պրեմիեր Լիգայում[12]։ Օգոստոսի 16-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում Բերգետը դուբլի հեղինակ է դառնում և այդպիսով «կելտերի» կազմում բացում է իր գոլերի հաշիվը[13]։

2015 թվականի սկզբին Յո-Ինգեն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում շվեդական «Մալմյոյի» հետ։ Ապրիլի 6-ին «Սունդսվալի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը Շվեդիայի առաջնությունում[14]։ Իր նորամուտային խաղում Բերգետը դուբլի հեղինակ է դառնում և այդպիսով նոր ակումբի կազմում բացում է իր գոլերի հաշիվը։ Օգոստոսին Չեմպիոնների Լիգայի ընտրական խաղում Յո-Ինգեն կրկին դուբլի հեղինակ է դառնում, ընդ որում այս անգամ նա երկու անգամ գրավում է իր նախկին ակումբի՝ «Սելտիկի» դարպասը[15]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բերգետը հանդես է եկել երկրի տարբեր տարիքային հավաքականներում։ 2012 թվականի հունվարի 18-ին Թայլանդի ազգային հավաքականի դեմ խաղում Յո-Ինգեն կատարել է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի կազմում[16]։

2013 թվականի հունիսին Յո-Ինգեն Իսրայելում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար հայտավորվում է երկրի երիտասարդական հավաքականի կազմում։ Այդ առաջնությունում նա դուրս է գալիս խաղադաշտ արդեն որպես հավաքականի ավագ։ Խմբային փուլի Անգլիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում Բերգետը գոլի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ Նորվեգիան հաղթանակ է տանում այդ մրցավեճում[17]։ Այդ առաջնությունում նա նաև մասնակցում է Իսրայելի[18] և Իսպանիայի[19] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականի սեպտեմբերի 6-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական՝ Խորվաթիայի ազգային հավաքականի դեմ խաղում, Բերգետը հեղինակում է իր առաջին գոլը երկրի ազգային հավաքականի կազմում[20]։

Գոլերը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. սեպտեմբերի 6, 2015 Ուլևոլ, Օսլո, Նորվեգիա   Խորվաթիա 1:0 2:0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 (որակավորում)

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Մոլդե»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF). Premier League. 2014 թ․ փետրվարի 4. էջ 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Jo Inge Berget». altomfotball.no. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Jo Inge Berget». worldfootball.net. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «Jo Inge Berget». svenskfotboll.se (in Swedish). Swedish Football Association. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  5. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  6. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  7. «Стрёмсгодсет VS. Конгсвингер 2:0» (ռուսերեն). soccerway.com. 14-04-2010.
  8. «Хёугесунн VS. Стрёмсгодсет 2:2» (ռուսերեն). soccerway.com. 21-04-2010.
  9. «Мольде VS. Лилистрем 1:0» (ռուսերեն). soccerway.com. 22-08-2011.
  10. «Тромсё VS. Мольде 0:2» (ռուսերեն). soccerway.com. 02-10-2011.
  11. «Кардифф Сити VS. Халл Сити 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2014—02—22.
  12. «Сент-Джонсона VS. Селтик 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—13.
  13. «Селтик VS. Данди Юнайтед 6:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—16.
  14. «Мальмё VS. Сундсвалль 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015—04—06.
  15. «Селтик VS. Мальмё 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—08—06.
  16. «Таиланд VS. Норвегия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 18-01-2012.
  17. «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 08-06-2013.
  18. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 05-06-2013.
  19. «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 15-06-2013.
  20. «Норвегия VS. Хорватия 2:0» (ռուսերեն). soccerway.com. 06-09-2015.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յո-Ինգե Բերգետ» հոդվածին։