Յուրի Ֆիլատով (ռուս.՝ Ю́рий Анато́льевич Фила́тов, դեկտեմբերի 9, 1957(1957-12-09)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Յուրի Ֆիլատով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ և դեսպան
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1957(1957-12-09) (66 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է իսպաներենին և անգլերենին։

1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1979 թվականից մինչև 1981 թվականը և 1985 թվականից մինչև 1989 թվականն ԱՄՆ-ում եղել է ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1994 թվականից մինչև 1999 թվականը ԱՄՆ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից։
  • 1999-ից մինչև 2002 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2002 թվականի հուլիսից մինչև 2005 թվականի հունիսը Կանադայում եղել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 2005 թվականի հունիսի 3-ից մինչև 2011 թվականի հունիսի 8-ը Չիլիույմ եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2011 թվականի հունիսի 14-ից մինչև 2017 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն[3]։
  • 2017 թվականի հուլիսի 26-ը նշանակվել է Իռլանդիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի մայիսի 22)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի օգոստոսի 12)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2014 թվականի հունիսի 4)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 03.06.2005 № 629 «О назначении Филатова Ю. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Чили»
  2. Указ Президента Российской Федерации от 08.06.2011 № 726 «О Филатове Ю. А.»
  3. «МИД России | 06/16/2011 | ФИЛАТОВ ЮРИЙ АНАТОЛЬЕВИЧ назначен директором Департамента государственного протокола». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  4. Официальное опубликование правовых актов в электронном виде
  5. Указ Президента СССР от 22.05.2002 № 501 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 12.08.2006 № 898 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 04.06.2014 № 397 «О присвоении дипломатических рангов»