Յուրի Սմոլիչ

ուկրաինացի գրող, լրագրող, թատերագետ, հրապարակախոս

Յուրի Կորնելևիչ Սմոլիչ (ուկրաիներեն՝ Юрій Корнійович Смолич, հունիսի 25 (հուլիսի 8), 1900, Սոֆիևկա, Q16723739?, Tsherkassy County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1976(1976-08-26), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի գրող, լրագրող, թատերագետ, հրապարակախոս։ Ուկրաինական ԽՍՀ գրողների միության նախագահ (1971-1973), ԽՍՀՄ գրողների միության քարտուղար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1970

Յուրի Սմոլիչ
Ծնվել էհունիսի 25 (հուլիսի 8), 1900
ԾննդավայրՍոֆիևկա, Q16723739?, Tsherkassy County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 26, 1976(1976-08-26) (76 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, գրող, գիտաֆանտաստիկ գրող, քննադատ և թատերական քննադատ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Ժանրերդրամա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ
Կայքde.wikipedia.org/wiki/Jurij_Smolytsch
 Yurii Smolych Վիքիպահեստում

Պատմաբան Իգոր Սմոլիչի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Յուրի Սմոլիչը ծնվել է 1900 թվականին Կիևի նահանգի Ուման քաղաքի մոտ գտնվող Սոֆիևկա գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1918 թվականին ավարտել է Ժմերինկա քաղաքի գիմնազիան և ընդունվել Կիևի առևտրական ինստիտուտի կոմերցիոն-տեխնիկական ֆակուլտետ։ 1919 թվականին, թողնելով ինստիտուտը, մտել է «Բծավոր տիֆի դեմ պայքարող կամավորական ջոկատը» որպես սանիտար[2]։ Եղել է Կարմիր բանակի թատրոնի դերասան, 1922 թվականից՝ Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի դերասան։ 1924 թվականից աշխատել է որպես ՈւԽՍՀ գլխավոր քաղլուսավորության թատրոնների հրահանգիչ։ 1926-1929 թվականներին խմբագրել է «Սելսկի տեատր», 1928-1929 թվականներին՝ «Ունիվերսալնի ժուռնալ», 1934 թվականին՝ «Լիտերատուրնի ժուռնալ», 1943-1950 թվականներին՝ «Ուկրաինա» հանդեսները։ 1942 թվականից դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1944 թվականից՝ նախագահի տեղակալ։ Երկար տարիներ եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահի տեղակալ, 1971-1973 թվականներին՝ Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահ, արտասահմանում գտնվող ուկրաինացիների հետ «Ուկրաինա» մշակութային կապի ընկերության նախագահ։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Եղել է ՈւԽՍՀ գերագույն խորհրդայի 8-9 րդ գումարման պատգամավոր։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար[3]։

Մահ խմբագրել

Ապրել է Կիևում։ Մահացել է 1976 թվականի օգոստոսի 26-ին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը (հատված № 2)։

Պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • «Մուրճ և մանգաղ» մեդալ
  • Լենինի երկու շքանշան (1960, 1970)
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (1960, 1967)
  • «Պատվո նշան» շքանշան (1948)
  • «Լենինի ծննդյան 100-ամյակի» հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի» մեդալ
  • «Խաղաղության մարտիկին» հուշամեդալ (1970)

Ստեղծագործություններ խմբագրել

Առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1917 թվականին, 1924 թվականին հրատարակվել է պատմվածքների առաջին գիրքը։

  • «Մանկություն», 1934
  • «Նովելներ», 1942
  • «Դոկտոր Գալվանեսկուի տնտեսությունը», 1929
  • «Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին», 1958
  • «Շաչում է ու հառաչում Դնեպրը լայնարձակ», 1960

Եռագրություններ

  • «Մեր գաղտնիքները», 1936
  • «Մանկություն», 1937
  • «18 տարեկանները», 1938
  • «Նրանք չեն անցել», 1947
  • «Մենք միասին էինք ճակատամարտում», 1948
  • «Լուսաբացը ծովի վրա», 1953

Էկրանավորված ստեղծագործություններ

  • «Մեկ դերասանի թատրոն», 1970
  • «Սև լուսնի ջերմաստիճանը», 1992 («Բժիշկ Գալվանեսկի տնտեսությունը» վեպի հիման վրա)

Հիշատակ խմբագրել

  • Կիևի Զանկովեցկի փողոցի 5/2 շենքի պատին փակցվել է հուշատախտակ
  • «Սլովո» խարկովյան տան պատին փակցվել է հուշատախտակ
  • Գրողի անունն է կրում Կիևի փողոցներից մեկը[4]
  • Ի հիշատակ Սմոլնիչի ԽՍՀՄ-ում թողարկվել է մի քանի փոստային ծրար

Գրականություն խմբագրել

  • Беларуская энцыклапедыя: У 18 т. Т.15: Следавікі - Трыо / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш - Мінск: БелЭн, 2002. - Т. 15. - С. 60. - 552 с. - 10 000 экз. - ISBN 985-11-0251-2 (Т. 15).
  • Шаховской С. Юрий Смолич. - К., 1970.
  • Старинкевич Е. Юрий Смолич // Украинские советские писатели. - Т. 2. - К. 195

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Юрий Смолич служил у Петлюры артиллеристом
  3. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  4. «Улица Юрия Смолича» (ռուսերեն). WikiMapia.

Արտաքին հղումներ խմբագրել

  Յուրի Սմոլիչ «Երկրի հերոսներ» կայքում