Յուրի Սաֆարյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրի Աշոտի Սաֆարյան (սեպտեմբերի 17, 1937(1937-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2022(2022-08-23)[1][2]), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1989), պրոֆեսոր (1991), ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1987), ՀՃԱ ակադեմիկոս (1993 թվականին, փոխնախագահ՝ 2000 թվականից), ՄՃԱ անդամ (1999

Յուրի Սաֆարյան
Ի ծնեՅուրի Աշոտի Սաֆարյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1937(1937-09-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 23, 2022(2022-08-23)[1] (84 տարեկան)
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ
Պարգևներ
Յուրի Սաֆարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1959-1964 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1964-1990 թվականներին՝ Համամիութենական նախագծային փորձնական կոնստրուկտորային տեխնոլոգիաների ինստիտուտում։ 1990-2020 թվականներին եղել է ԵՊՃՇՀ պրոռեկտոր, 1993 թվականից՝ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնի վարիչ (համատեղությամբ)։

Հեղինակ է քաղաքաշինական համալիրների, բնակելի և հասարակական շենքերի, այդ թվում` հեղինակային խմբի կազմում` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Երևանի «Նորաշեն» բնակելի զանգվածի, բնակելի շենքերի` Երևանում, Կաունասում (Լիտվա), Կալինինգրադում և Գրոզնիում (ՌԴ), Դարխանում (Մոնղոլիա), Պոդգորիցայում (Մոնտենեգրո), առողջարանային, համալիրների` Արզնիում, Գելենջիկում և Տիշկովոյում (ՌԴ), դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, մսուր-մանկապարտեզների համալիրների` Երևանում, համահեղինակ է ծածկերի բարձրացման եղանակով կառուցված բնակելի և հասարակական համալիրների նախագծերի[2]։

Սաֆարյանը կարևոր դերակատարում է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական գործունեության կազմակերպման և զարգացման գործում։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով 1991 թվականին կազմավորվել է դոկտորական և թեկնածուական գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհուրդը, որը նախագահել է երկար տարիներ[2]։

Սաֆարյանը եղել է Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի և թեմաների հեղինակ և ղեկավար, ճարտարապետության և քաղաքաշինության արդի խնդիրների վերաբերյալ 58 զեկույց է ունեցել միջազգային, հանրապետական և համամիութենական սիմպոզիումներում և գիտաժողովներում (Երևան, Ջերմուկ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կիև, Խարկով, Օդեսա, Բաքու, Թբիլիսի, Վիլնյուս, Տալլին, Տաշքենդ, Բելգրադ, Բեռլին, Բուդապեշտ, Դարխան, Դենվեր, Հավանա, Թեհրան, Մարսել, Ֆլորենցիա, Պեկին։ Տպագրել է 315 գիտական և նախագծային աշխատանքներ, այդ թվում 3 մենագրություն, 15 գյուտ[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի ճարտարապետների միության անդամ,
  • Հայաստանի ICOMOS-ի անդամ,
  • Միջազգային Ինժեներական ակադեմիայի (ՄԻԱ) ակադեմիկոս,
  • Հայաստանի Ինժեներական ակադեմիայի (ՀԻԱ) ակադեմիկոս,
  • Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի (ՌՃՇԳԱ) արտասահմանյան անդամ

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Յուրի Սաֆարյանը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Յուրի Սաֆարյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Սաֆարյան» հոդվածին։