Յուրի Չիլինգարյան
Յուրի Սերգեյի Չիլինգարյան (սեպտեմբերի 22, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2016, Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1985 թ.), պրոֆեսոր (1986 թ.),
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2009 թ.), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2006 թ.)։
Յուրի Սերգեյի Չիլինգարյան | |
---|---|
![]() Ակադեմիկոս Յուրի Չիլինգարյան, ԵՊՀ, 11.06.2010 թիվ | |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1938 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 28, 2016 (78 տարեկան) Երևան, ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Ֆիզիկա Ռադիոֆիզիկա էլեկտրոնիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1964-1968 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում (հեռակա)։ 1972 թվականից՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ, 1985-2000 թվականներին, միաժամանակ՝ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի հիմնախնդիրների խորհրդի նախագահ, 2006 թվականից՝ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիայի քարտուղար։ 1996 թվականից՝ ֆիզիկոսների հայկական ընկերության փոխնախագահ։
ԳործունեությունԽմբագրել
Աշխատանքները վերաբերում են լազերային ֆիզիկային, ոչ գծային օպտիկային և սպեկտրոսկոպիային, վիճակագրական օպտիկային և ռադիոֆիզիկային, մանրաթելային օպտիկային և օպտոէլեկտրոնիկային։ Ստացել է սկզբունքորեն նոր արդյունքներ՝ կոնդենսված միջավայրերում ըստ լուսային դաշտի քառակուսային և խորանարդային երևույթների ուսումնասիրման ասպարեզում։ Զարգացրել է վիճակագրորեն կարգավորված անիզոտրոպ միջավայրերի ոչ գծային օպտիկան, մշակել կոհերենտ քառաֆոտոնային սպեկտրոսկոպիայի մեթոդը, հետազոտել ոչ ստացիոնար և ստոխաստիկ ալիքային շարընթացները, անկայունությունները, լազերային ճառագայթմամբ մակածված փուլային անցումները[1]։
Գիտական հետազոտությունների բնագավառըԽմբագրել
- Զարգացրած գիտական ուղղությունները
- Հեղուկ բյուրեղների լազերային ֆիզիկա և ոչ գծային օպտիկա
- Գիտական գործունեության շրջանակը՝ Լազերային ֆիզիկա
- Ոչ գծային օպտիկա
- Լազերային տեխնիկայի տարրերի ու համակարգերի ստեղծման ֆիզիկական սկզբունքներ
- Օպտիկական նյութագիտություն
- Վիճակագրորեն կարգավորված միջավայրերի կոհերենտ և ոչ գծային օպտիկա
- Հեղուկ բյուրեղներում թերմոդինամիկական և լուսամակածված փուլային անցումներ
- Ոչ գծային ալիքային պրոցեսների դինամիկա
- Անկայունություններ
- Օպտիկական երկկայունություն և բազմակայունություն
- Կոնդենսացված միջավայրերի լազերային ոչ գծային սպեկտրոսկոպիա
- Գերմաքուր բազմակոմպոնենտ ապակիներ
- Մանրաթելային օպտիկա
- Լուսային տվիչներ
Մասնագիտական անդամակցությունԽմբագրել
- ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ Յուրի Սերգեյի Չիլինգարյան
- ԽՍՀՄ ԳԱ «Ոչ գծային և կոհերենտ օպտիկայի» պրոբլեմային խորհրդի անդամ (հիմնադրման օրվանից),
- Օպտիկայի, Օպտոէլեկտրոնիկայի, Մանրաթելային օպտիկայի Միութենական պրոբլեմային խորհուդների անդամ ՀՀ ԳԱԱ-ում
- 2003 - 2006 թթ. ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմային խորհրդի նախագահ
- ԱՊՀ երկրների «Լազերների և լազերային տեխնոլոգիաների գծով ազգային փորձագետների կոլեգիայի» անդամ
- Ռուսաստանի «Квантовая электроника» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
- «Известия НАН РА, Физика» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
- Ֆիզիկոսների հայկական ընկերության փոխնախագահ
- 049 մասնագիտական խորհրդի անդամ
ՊարգևներԽմբագրել
- ԵՊՀ ոսկե մեդալ (2008 թ.)։
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2009 թ.)[2]։
ԵրկերԽմբագրել
Յուրի Չիլինգարյանը հեղինակ է ավելի քան 240 գիտական հոդվածների ու թեզերի, 9 արտոնագրի, 5 դասագրքի և ուսումնական ձեռնարկի։
- «LabVIEW-ի կիրառությունը գիտափորձի ավտոմատացման համար։ Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ» (Եր., 2005 թ.)
- Լ. Ս. Ասլանյան, Ռ. Ս. Հակոբյան, Յու. Ս. Չիլինգարյան, Ոչ գծային ֆիզիկա | Մեթոդական աշխատանք, Երևան, 2006 թ.
- Մակածված փուլային անցումներ և հիդրոդինամիկական անկայություններ բյուրեղներում, Ե., 2000 թ. (համահեղինակ)։
- Нелинейная оптика жидких кристалов, М., 1984 (համահեղինակ).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին