Յուրի Շատունով

երգիչ

Յուրի Վասիլևիչ Շատունով (ռուս.՝ Юрий Васильевич Шатунов, սեպտեմբերի 6, 1973(1973-09-06), Կումերտաու, Կույուրգազինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2022(2022-06-23)[2], Դոմոդեդովո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս երգիչ, «Լասկովիյ մայ» խմբի մենակատար (1986-1991

Յուրի Շատունով
Юрий Шатунов (6498917819).jpg
Բնօրինակ անունЮрий Шатунов
Նաև հայտնի է որպեսШатун[1]
Ծնվել էսեպտեմբերի 6, 1973(1973-09-06)
Կումերտաու, Կույուրգազինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of Germany.svg Գերմանիա
Մահացել էհունիսի 23, 2022(2022-06-23)[2] (48 տարեկան)
Դոմոդեդովո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ժանրերդիսկո, փոփ, շանսոն և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, հնչյունային օպերատոր և կոմպոզիտոր
Երգչաձայնկոնտրատենոր
Գործիքներվոկալ, ակորդեոն, կիթառ, սինթեզատոր, Հարմոն, դաշնամուր և հարվածային համակարգ
ԱշխատավայրԼասկովի մայ
ԱնդամակցությունԼասկովի մայ
Պարգևներ
Կայքshatunov.com
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Yuri Shatunov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին Բաշկիրիայի ԻԽՍՀ-ի Կումերտաու քաղաքում՝ Վասիլի Դմիտրիևիչ Կլիմենկոյի (ծնված 1950 թվականին) և Վերա Գավրիլովնա Շատունավայի (հունվարի 27, 1955 - նոյեմբերի 7, 1984) ընտանիքում։ Հայրն ու մայրն ամուսնացել էին, երբ համապատասխանաբար 23 և 18 տարեկան էին։ Հոր վերաբերմունքը որդու նկատմամբ սառն էր, այդ պատճառով էլ Յուրին կրում էր մոր ազգանունը, իսկ վաղ մանկությունը (մինչը 4 տարեկանը) անցկացրել է Պյատկի գյուղում՝ մորական տատի ու պապի՝ Եկատերինա Իվանովնա Շատունովնայի (դեկտեմբերի 5, 1924 - նոյեմբերի 26, 2002) և Գավրիլ Եգորովիչ Շատունովի (հունիսի 4, 1923 - հունվարի 20, 1976) մոտ[3][4]։

Ծնողներն ամուսնալուծվել են, երբ տղան 3 տարեկան էր, ու 1977 թվականին նա մոր հետ տեղափոխվել է Սավելևկա գյուղ։ Որոշ ժամանակ անց մայրն ամուսնացել է երկրորդ անգամ։ Սակայն խորթ հայրը ալկոհոլի հետ կապված խնդիրներ ուներ, և Յուրին հաճախ էր տանից փախչում ազգականների, առավել հաճախ տատիկի և պապիկի մոտ։

1980 թվականին Շատունովն սկսլ է սովորել Հին Օտրադա գյուղի դպրոցում, բայց սրացող հիվանդության պատճառով 1984 թվականի սեպտեմբերից (այդ ժամանակ Յուրին դարձել էր 11 տարեկան) մայրը որդուն տեղափոխել է Կումերտաու քաղաքի թիվ 2 գիշերօթիկ դպրոց։ Երկու ամիս անց՝ 1984 թվականի նոյեմբերի 7-ին Վերա Շատունովան մահացել է սրտի անբավարարությունից։ Հայրը հետաքրքրություն չէր ցուցաբերում որդու նկատմամբ, և Յուրիին դաստիարակության է վերցրել մորաքույրը՝ Նինա Գավրիլովնան (Տյուլգան գյուղում)։ Սակայն այնտեղ էլ Յուրին սկսել է փախչել տնից և 1984 թվականի նոյեմբերից մինչև 1985 թվականի հոկտեմբերը թափառել է Բաշկիրիայում և Օրենբուրգի մարզում։

1985 թվականի նոյեմբերին Օրենբուրգում հանձնաժողով է ստեղծվել, որտեղ էլ որոշվել է Շատունովի հետագա ճակատագիրը։ Այնտեղ Յուրին հանդիպել է Ակբուլակ գյուղի մանկատան տնօրեն Վալենտինա Նիկոլաևնա Տազեկենովային։ Կարեկցելով դեռահասին՝ վերջինս ազդել է հանձնաժողովի որոշման վրա, և Յուրիին տեղափոխել են նրա ղեկավարած մանկատուն։ 1986 թվականի հոկտեմբերին Տազեկենովային նշանակել են Օրենբուրգ քաղաքի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի տնօրեն, և Յուրին գնացել է նրա հետ։ Օրենբուրգի գիշերօթիկում նա ծանոթացել է գեղարվեստական ինքնագործունեության խմբակի ղեկավար Սերգեյ Բորիսովիչ Կուզնեցովի հետ, և սկսվել է «Լասկովի մայ» խմբի պատմությունը։

«Լասկովի մայ»Խմբագրել

1986 թվականի հոկտեմբերին Յուրին ծանոթացել է երաժշտական խմբակի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ, որն այդ ժամանակ իր երգի համար կատարող էր փնտրում։ Հենց հոկտեմբերին էլ Սերգեյ Կուզնեցովը նրա համար գրել է առաջին՝ «Вечер холодной зимы» և երկրորդ՝ «Метель в чужом городе» երգերը, և սկսվել են փորձերը։ Այդպես ձևավորվել է «Լասկովի մայ» խմբի առաջին կազմը, որում, բացի Կուզնեցովից և Շատունովից, ընդգրկված էին Վյաչեսլավ Պոնոմարևը (բաս-կիթառ) և Սերգեյ Սերկովը։ 1986-1988 թվականներին խումբը հաջողությամբ ելույթ է ունեցել գիշերօթիկի դիսկոտեկներում և տեղի «Օրբիտա» մշակույթի պալատում։ Այդ ժամանակ են ստեղծվել «Լասկովի մայ» խմբի հիմնական հիթերը՝ «Белые розы», «Лето», «Пусть будет ночь», «Седая ночь», «Ну, что же ты», «Тающий снег» երգերը։ 1988 թվականին Մանկական արվեստի տանը Կուզնեցովը ձայնագրել է «Լասկովի մայ» խմբի առաջին ալբոմը և նույն օրը ձայնագրությունները տարել երկաթուղային կայարանի կրպակ[5]։

Այդ նույն 1988 թվականին Անդրեյ Ռազինը, որն այդ ժամանակ ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Միռաժ» խմբի մենեջերն էր, գնացքում պատահաբար լսել է «Լասկովի մայ» խմբի երգերի ձայնագրությունը։ Նա միանգամից ցանկացել է գտնել այդ երգը կատարող տղային։ Առաջին իսկ կայարանում Ռազինն իջել է գնացքից և գնացել հակառակ ուղղությամբ[6]։ Մի քանի օր հետո Ռազինը ժամանել է Օրենբուրգ, բայց Շատունովին այնտեղ չի գտել. նա փախել էր։ Այդ պատճառով էլ Մոսկվա են մեկնել Սերգեյ Կուզնեցովն ու Կոնստանտին Պախոմովը։ Կուզնեցովը Յուրի Շատունովին Մոսկվա է տարել սեպտեմբերին, և իր գործունեությունն սկսել է նոր «Լասկովի մայ» խումբը։ Յուրիին, ինչպես և խմբի մյուս անդամներին, Օրենբուրգի գիշերօթիկից տեղափոխել են Մոսկվայի թիվ 24 գիշերօթիկը, որտեղ նրանք ապրել են․ սկզբնական շրջանում այնտեղ է գտնվել նաև ստուդիան։ 1989 թվականին Սերգեյ Կուզնեցովը Կոնստանտին Պախոմովի հետ հեռացել է խմբից, իսկ խմբի ղեկավար է դարձել Անդրեյ Ռազինը։

«Լասկովի մայ» խումբը մեծ ճանաչում է ունեցել ինչպես երիտասարդ լսարանի, այնպես էլ ավագ սերնդի շրջանում, և ճանաչված էր ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց կողմից։ Օրական համերգների թիվը հասել է 8-ի, իսկ ամսական ունեցել են ավելի քան 40 համերգ։ Խումբն իր գոյության ընթացքում ունեցել է 10-ից ավելի մենակատարներ։ Լուծարվել է 1992 թվականին՝ Յուրի Շատունովի կողմից խմբից հեռանալուց անմիջապես հետո։

«Լասկովի մայ» խմբից հետո, 1992-2010Խմբագրել

«Լասկովի մայ» խմբից հեռանալուց հետո Յուրի Շատունովը մեկնել է Գերմանիա, որտեղ ստացել է հնչյունային օպերատորի կրթություն։ Այդ ժամանակ նա հիմնականում աշխատել է ստուդիայում՝ չտալով մենահամերգներ[7]։ Արտիստի պրոդյուսերը դարձել է Արկադի Կուդրյաշովը, որի հետ Շատունովը ծանոթ էր երկար տարիներ։ 1992 թվականին ձայնագրվել է Շատունովի անհատական առաջին ալբոմը՝ «Вот и кончился май» խորհրդանշական անունով, սակայն ալբոմը հետագայում անվանվել է «Знаешь»։

 
«20-րդ կինոտավր» կինոփառատոնում «Լասկովի մայ» ֆիլմի ցուցադրության ժամանակ, 2009 թվականի հունիսի 11

1992 թվականին Յուրին Ալլա Պուգաչովայի կողմից հրավեր է ստացել մասնակցելու վերջինիս «Սուրբծննդյան հանդիպումներ» համերգ-փառատոնին։ Յուրին համաձայնվել է և դեկտեմբերի վերջին առաջին անգամ բեմ բարձրացել որպես մենակատար՝ կատարելով նոր՝ «Звёздная ночь» երգը։

1994 թվականի գարնանը Ռուսաստանի ձայնագրության ամենամեծ ստուդիաներից մեկը՝ PolyGram Russia ընկերությունը, Յուրի Շատունովին համագործակցելու առաջարկ է արել։ Բանակցություններն արագ են տեղի ունեցել, և մի քանի օրից արտիստը պայմանագիր է կնքել Բորիս Զոսիմովի հետ։ Նկարահանել է «Звёздная ночь», ապա «И упав на колени» երգերի տեսահոլովակըները։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1994 թվականի ամռան վերջին-աշնան սկզբին։ Նկարահանել է նաև երրորդ տեսահոլովակը՝ «Чужая боль», սակայն վնասված ժապավենի պատճառով այն եթերում չի հայտնվել։ 1994 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Շատունովի նոր՝ «Ты помнишь» ալբոմի շնորհանդեսը։

1996 թվականին Շատունովը թողարկել է «Искусственное дыхание» ռեմիքսների ալբոմը։

1999 թվականին Իրկուտսկում՝ Բորիս Ռոժանսկու ստուդիայում, Յուրի Շատունովը ձայնագրել է ամբողջովին նոր մի քանի երգեր (դեմո տարբերակներ) («Не плачь», «Последний снег», «Ночной вокзал», «Случайная встреча», «Отзвенело лето», «А ночь темна», «Слезы твои», «Просто мечты», «Июльский дождь»), որոնց գոյության մասին նրա երկրպագուների մեծ մասն անգամ չէր կասկածում։ Բանն այն էր, որ տվյալ ստեղծագործությունները թողարկվել էին միայն Գերմանիայում «Ласковый май 2000. Ты это еще не слышал!» «ծովահենային» սկավառակի միջոցով։ Երգերի հեղինակը Կոնստանտին Գուբինն էր։

2001 թվականին թողարկվել է «Вспомни май» ալբոմը, որտեղ գլխավոր հիթը «Забудь» երգն էր։

 
Յուրի Շատունովը «80-ականների դիսկոտեկա» 8-րդ փառատոնի ժամանակ, 2009 թվականի նոյեմբեր

2002 թվականին Յուրին «Седая ночь» հիթի համար ստանում է «Տարվա երգ-2002» մրցանակ։

2009 թվականի սեպտեմբերի 18-ին Յուրի Շատունովը «Լասկովի մայ» գեղարվեստական ֆիլմին աջակցելու նպատակով մեկնել է Մեծ շրջագայության Ռուսաստանի քաղաքներ։

2010 թվականից հետոԽմբագրել

Յուրի Շատունովը մասնակցել է «Միասին երջանիկ են» սերիալի նկարահանումներին, որի նոր եթերաշրջանն սկսվել է փետրվարի 1-ին ՏՆՏ հեռուստաալիքով։ Երգիչը խաղում էր ինքն իր դերը․ ըստ սյուժեի՝ Գենան նրան պատմում է մահացու հիվանդ քրոջ մասին, որին կարող է փրկել միայն իր մանկության կուռքի հետ հանդիպումը։ «90-ականների աստղերի ժամանումը սերիալի դերասանների համար նկարահանման հրապարակում զվարճանալու ևս մեկ առիթ հանդիսացավ։ Այսպես, Յուլիա Զախարովան (սերիալում՝ Ելենա Պոլենո) ամեն դուբլում «կուռքին» տեսնելիս այնպես էր ճղճղում, որ Յուրին սարսափից մոռանում էր տեքստը։ Բայց երբ վերջապես նրան հաջողվել է արտասանել իր վերջնաբառը, նա հանգստացել և հաճույքով միացել է ստեղծագործական գործընթացին՝ իմպրովիզացիաներ անելով և դերասանների հետ ծիծաղելով»[8]։

2010 թվականի մարտի 1-ին «Մոնոլիտ» ընկերությունը «Ռետրո FM» ռադիոկայանի տեղեկատվական աջակցությամբ թողարկել է CD 1988-1989 թվականների օրիգինալ ձայնագրություններով և Յուրի Շատունովի՝ այդ ժամանակվա օրիգինալ լուսանկարներով։ Բոլոր ձայնագրություններն առաջին անգամ թվայնացվել և պաշտոնապես թողարկվել են թվային ձևաչափով[9]։ «Детство» հիթի համար ստացել է «Տարվա երգ-2009» մրցանակ։

2011 թվականի աշնանը երգչի պաշտոնական կայքում հայտնվել են նոր տրեկներ, որոնցից են՝ «От белых роз», «Тет-а-тет» երգերն ու «Глупые снежинки» երգի վերաձայնագրված տարբերակը։ Կայքում տեղադրվել է նաև «От белых роз» երգի տեսահոլոովակը, որում ներկայացվում էին երգչի երկրպագուների նկարները, ինչպես նաև հատվածներ նրա համերգներից և տեսահոլովակներից։ Այդ թվականին «Седая ночь» հիթի համար կրկին ստացել է «Տարվա երգ-2012» մրցանակ։

2012 թվականին թողարկվել է «Я верю…» ալբոմը։ Ստեղծվել է shatunov.com պաշտոնական կայքը։ Սկսվել է հյուրախաղային մեծ շրջագայությունը նոր՝ «Я верю…» ալբոմի աջակցության համար։

2013 թվականին թողարկել է «А лето цвета…» և «Тет-а-тет» տեսահոլովակները։ Շարունակել է հյուրախաղերը «Я верю…» ալբոմի աջակցության համար։ «А лето цвета…» երգի համար ստացել է «Տարվա երգ-2013» մրցանակ։

2014 թվականին Յուրի Շատունովը սկսել է նոր ալբոմի երգերի ձայնագրությունը։ 2015 թվականի օգոստոսին երգչի պաշտոնական կայքում հայտնվել է «Звезда» երգը, որի հեղինակը Սերգեյ Կուզնեցովն է։

2015 թվականի փետրվարի 23-ին «Звуковая дорожка» մրցանակների հանձնման հոբելյանական արարողության ժամանակ Յուրի Շատունովն արժանացել է մրցանակի՝ ռուսական շոու-բիզնեսի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

ՄահԽմբագրել

2022 թվականի հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ Շատունովը մահացել է սրտի սուր անբավարարությունից[10] (սրտամկանի ինֆարկտ[11]․ երգչի վիճակի կրիտիկական վատթարացումը տեղի է ունեցել Դոմոդեդովո քաղաքի հիվանդանոց հասնելու ճանապարհին[12]։

Ընտանիք և անձնական կյանքԽմբագրել

  • Մայրը՝ Վերա Գավրիլովնա Շատունովա (հունվարի 27, 1955 - նոյեմբերի 7, 1984)[13]։
  • Հայրը՝ Վասիլի Դմիտրիևիչ Կլիմենկո, ծնվել է 1950 թվականին, բնակվում է Կումերտաու քաղաքում։ Վերա Գավրիլովնա Շատունովայից ամուսնալուծվելուց հետո կազմել է նոր ընտանիք, ունի տղա և աղջիկ[4]։ Յուրին հոր հետ հարաբերություններ չի ունեցել։
  • Կինը՝ Սվետլանա Գեորգիևնա Շատունովա, մասնագիտությամբ իրավաբան է։ Ծանոթացել են 2000 թվականի դեկտեմբերին, 2007 թվականի հունվարի 12-ին Գերմանիայում կայացել է նրանց հարսանիքը[14]։
  • Որդին՝ Դենիս Յուրևիչ Շատունով (ծնված՝ սեպտեմբերի 5, 2006)[15]։ Մկրտվել է 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Սոչիի կենտրոնում գտնվող Սուրբ Անդրեյի եկեղեցում։ Կնքահայրը Անդրեյ Ռազինն է, իսկ կնքամայրը՝ Սվետլանա Շատունովայի ավագ քույր Գալինան[16][17][18]։
  • Դուստրը՝ Էստելլա Յուրևնա Շատունովա (ծնված՝ մարտի 13, 2013, Բադ-Համբուրգ, Գերմանիա)[19]։
  • Տատիկը՝ Եկատերինա Իվանովնա Շատունովա (դեկտեմբերի 5, 1924 - նոյեմբերի 26, 2002)։
  • Պապիկը՝ Գավրիլ Եգորովիչ Շատունով (հունիսի 4, 1923 - հունվարի 20, 1976)։
  • Մորաքույրը՝ Նինա Գավրիլովնա Դոլգուշինա (Շատունովա, փետրվարի 3, 1948 - փետրվարի 4, 2014), բնակվել է Կույուրգազինսկի շրջանի Հին Օտրադա գյուղում։ Այդ գյուղում անցել է Յուրի Շատունովի մանկությունը (մինչև մանկատուն ու գիշերօթիկ տեղափոխվելը)։

ՀետաքրքրություններԽմբագրել

Զբաղվել է հոկեյով, դայվինգով, համակարգչային խաղերով (Յուրի Շատունովը դարձել է Բոլիդներով համակարգչային մրցարշավի Ռուսաստանի չեմպիոն)[20]։ Օգնել է մանկատներին՝ ցուցաբերելով նյութական օգնություն և տալով բարեգործական համերգներ։

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

  • 1987 — «Первый альбом»
  • 1988 — «Ласковый май»
  • 1994 — «Ты помнишь...»
  • 2001 — «Вспомни май»
  • 2002 — «Седая ночь»
  • 2002 — «Падают листья»
  • 2004 — «Если хочешь… Не бойся»
  • 2006 — «Запиши мой голос»
  • 2012 — «Я верю...»

ՉհրատարակվածԽմբագրել

  • 1992 — «Знаешь»
  • 2000 — «Дневник»

Հավաքածուներ և ռեմիքսներԽմբագրել

  • 1995 — «Белые розы» (վերահրատարակվել է 1996 և 2000 թվականներին)
  • 1995 — «Розовый вечер» (վերահրատարակվել է 1996 և 2000 թվականներին)
  • 1996 — «Искусственное дыхание — 10 хитов в ремиксах»
  • 2002 — «Золотой альбом»
  • 2003 — «Белые розы 2003»
  • 2003 — «Розовый вечер вновь»
  • 2010 — «Ласковый май — оригинальные записи 1988—1989 гг.»

ՀիթերԽմբագրել

  • «Белые розы»
  • «Розовый вечер»
  • «Тающий снег»
  • «Седая ночь»
  • «Лето»
  • «Взрослые»

  • «Ты просто был»
  • «Звездная ночь»
  • «И упав на колени»
  • «Детство»
  • «Мама»
  • «Забудь»
  • «Запиши мой голос на кассету»
  • «После выпускного»
  • «Майский вечер»
  • «От белых роз»
  • «А лето цвета…»
  • «Тет-а-тет»

ՏեսահոլովակներԽմբագրել

  • 1988 — «Тающий снег»
  • 1989 — «Белые розы»
  • 1989 — «Розовый вечер»
  • 1989 — «Лето»
  • 1990 — «Ты просто был»
  • 1991 — «Закрой за мною дверь»
  • 1991 — «Все напрасно»
  • 1994 — «Звездная ночь»
  • 1994 — «И упав на колени»
  • 2001 — «Забудь»
  • 2002 — «Детство»
  • 2002 — «Седая ночь»
  • 2002 — «Забудь» (ռեմիքս 2002)
  • 2003 — «Падают листья»
  • 2004 — «Не бойся»
  • 2006 — «Запиши мой голос на кассету»
  • 2008 — «Майский вечер»
  • 2011 — «От белых роз»
  • 2012 — «А лето цвета…»
  • 2013 — «Тет-а-тет»
  • 2014 — «Я верю»
  • 2014 — «Грезы»
  • 2014 — «Поезда»
  • 2015 — «Одноклассники»
  • 2015 — «И я под гитару»

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Почём нынче ласковые Յուրի Շատունով
2010 ս Երջանիկ են միասին Счастливы вместе Յուրի Շատունով

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.orenburg.kp.ru/daily/27415/4613953/
  2. 2,0 2,1 2,2 https://armenpress.am/eng/news/1086711
  3. Յուրի Շատունովի կենսագրությունը shatunov.com կայքում
  4. 4,0 4,1 Յուրի Շատունովը որբացավ ծնողների կենդանության պայմաններում // KP.RU — Уфа
  5. Ս. Կուզնեցով։ Իմ պատմությունը
  6. Почем нынче ласковые? : док. фильм
  7. Юрий Шатунов: «В фильме „Ласковый май“ про меня правды нет» | Персона | Культура | Аргументы и Факты
  8. Յուրի Շատունովը նկարահանվել է «Միասին երջանիկ են» սերիալում(չաշխատող հղում)
  9. Выход диска
  10. «Умер певец Юрий Шатунов» (ռուսերեն)։ Meduza։ 2022-06-23։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-23-ին։ Վերցված է 2022-06-23 
  11. «Умер солист группы «Ласковый май» Юрий Шатунов»։ Новая газета։ 2022-06-23։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-23-ին։ Վերցված է 2022-06-23 
  12. «Умер солист «Ласкового мая» Юрий Шатунов»։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-23-ին։ Վերցված է 2022-06-23 
  13. Фан-клуб группы «Ласковый май»
  14. Официальная биография
  15. Յուրի Շատունով — Ընտանիքի մասին
  16. «Юрий Шатунов — биография, фото, видео, творчество»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-26-ին։ Վերցված է 2016-01-28 
  17. «Андрей Разин стал крестным — Издательский дом Вечерний Челябинск»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-07-ին։ Վերցված է 2016-01-28 
  18. Շատունովի որդու կնքահայրը Անդրեյ Ռազինն է — Շոուբիզնեսի նորություններ
  19. «Նորություն - Յուրի Շատունովն աղջիկ է ունեցել»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2013-03-14 
  20. «Гонки Шатунова | Navse100.com»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-29 

Արտաքին հղումներԽմբագրել