Յուրի Նավոյան

հայ հասարակական գործիչ

Յուրի Լյուդվիգի Նավոյան (1969), հայ հասարակական և քաղաքական գործիչ, քաղաքագետ, Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ։

Յուրի Նավոյան
Ծնվել է1969
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1993)
Մասնագիտությունհասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հասարակական-քաղաքական գործիչ և քաղաքագետ Յուրի Նավոյանը ծնվել է 1969 թ.: Հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ՌԴ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ։ Ավարտել է նաև Եվրոպայի Խորհրդի քաղաքագիտական դասընթացը (Ստրասբուրգ), Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, փորձաշրջան է անցել Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցում (Բոստոն), Շվեդիայում և Դանիայում։

Յուրի Նավոյանը երկար ժամանակ զբաղվում է միջազգային հարաբերություններով, հայ-ռուսական համագործակցությամբ, հայկական սփյուռքի խնդիրներով։ Տարբեր տարիների նա ղեկավարել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Սփյուռքի բաժինը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, իսկ 2017 թ. ապրիլին համախոհ քաղաքագետների հետ միասին հիմնադրել է Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը։

Պարգևներ խմբագրել

  • Միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Յուրի Նավոյանը պարգևատրվել է ՌԴ Նախագահ Վ. Պուտինի Շնորհակալական նամակով, Հայաստանի «Մովսես Խորենացի» մեդալով, ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով, Հայաստանի արտաքին գործերի նախարարության Պատվո մեդալով, ՌԴ արտաքին գործերի նախարարության «Համագործակցության համար» մեդալով, Հայաստանի սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։ Նրա արժանիքները գնահատված են նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի Շնորհակալական նամակով, ՌԴ Նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալով, ԱՊՀ երկրների «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանով, Ռուսաստանի գրողների միության «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով և այլ պարգևներով։https://dialogorg.ru/