Յուրի Նալբանդյան
հայ ճարտարապետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Միքայելի Նալբանդյան (ապրիլի 29, 1927, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։
Յուրի Նալբանդյան | |
---|---|
Ի ծնե | Յուրի Միքայելի Նալբանդյան |
Ծնվել է | ապրիլի 29, 1927 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2011 |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Նալբանդյանը ծնվել է Թիֆլիսում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956-1988 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում։ 1975-1978 թվականներին եղել է ճարտարապետության արվեստանոցի ղեկավար, 1980-1988 թվականներին՝ ինստիտուտի գլխավոր ճարտարագետ, 1988-1995 թվականներին՝ ՀՀ պետշինի տիպային և փորձարարական նախագծման բաժնի ղեկավար, 1995-2001 թվականներին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջատար մասնագետ[1][2]։
Ստեղծագործական աշխատանք
խմբագրելՅուրի Նալբանդյանի համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝
- Ձիարշավարան՝ դիտատեղերով ու հնգամարտիկների դպրոցով (1955)
- Հեծանվահրապարակ՝ 3000 դիտատեղով (1980)
- «Արարատ» ֆուտբոլային թիմի Ձորաղբյուրի ուսումնամարզական համալիրը (1969)
- Վանաձորում՝ հիվանդանոց (1981)
- Զբոսաշրջային համալիր՝ 450 տեղով և լեռնադահուկային սահուղիներով (1984)
- Զբոսաշրջիկների հանգրվաններ Ստեփանավանում (1977) և Սևանի ափին (1985)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Zarkfoundation - Յուրի Նալբանդյան». zarkfoundation.com.