Յուրի Յուրև
Յուրի Միխայլովիչ Յուրև (ռուս.՝ Ю́рий Миха́йлович Ю́рьев, հունվարի 3 (15), 1872, Կալյազինի գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1948[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939)։
Յուրի Յուրև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3 (15), 1872 |
Ծննդավայր | Կալյազինի գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 13, 1948[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
- Սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության ուսումնարանում (Ա. Ցուժինի դասարան), ավարտել Մոսկվայի թատերական ուսումնարանի դրամատիկական դասընթացները (Ա. Լենսկու դասարան)։
- 1893-1948 թվականներին աշխատել է Ալեքսանդրյան թատրոնում (Լենինգրադի դրամայի ակադեմիական թատրոն), 1922-1928 թվականներին ղեկավարել այն։
- Յուրևը ռուսական հերոսառոմանտիկական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է
Դերեր խմբագրել
Դերերից են՝
- Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)
- Ռոմեո (Շեքսպիրի «Ռոմեո և Զուլիետ»)
- Ֆաուստ (Գյոթեի «Ֆաուստ»)
- Ֆերդինանդ, Կարլ Մոոր (Շիլլերի «Սեր և խարդավանք», «Ավազակներ»)
- Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»)։
1919 թվականին Գորկու, Ա. Լունաչարսկու, Ա. Բլոկի և Մ. Անդրեևայի հետ մասնակցել է Պետրոգրադում Դրամատիկական մեծ թատրոնի ստեղծմանը։ 1898 թվականից դասավանդել է թատերական տարբեր հաստատություններում։ «Հիշատակարաններ»-ի (1948) հեղինակ է։
Պարգևներ խմբագրել
ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Юрьев Юрий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Յուրև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 136)։ |