Յուրի Մուշկետիկ (ուկրաիներեն՝ Мушкетик Юрій Михайлович, մարտի 21, 1929(1929-03-21), Vertiivka, Նեժինի շրջան, Նեժինսկի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 6, 2019(2019-06-06)[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող։ Ուկրաինայի հերոս։ Ուկրաինայի Լենինյան կոմերիտմիության Նիկոլայ Օստրովսկու անվան մրցանակի դափնեկիր (1965ԽՄԿԿ անդամ (1951)։

Յուրի Մուշկետիկ
Ծնվել էմարտի 21, 1929(1929-03-21)
ԾննդավայրVertiivka, Նեժինի շրջան, Նեժինսկի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 6, 2019(2019-06-06)[1] (90 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Ժանրերվիպակ և վեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ» Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ
և Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
ԶավակներQ16708182?
Յուրի Մուշկետիկ Վիքիքաղվածքում
 Yuriy Mushketik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուրի Մուշկետիկը ծնվել է 1929 թվականին Չեռնիգովի մարզի Նեժինի շրջանի Վերտիևկա գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1953 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1956 թվականին՝ ուկրաինական գրականության ամբիոնին կից ասպիրանտուրան։ 1952 թվականին ուկրաինական ամսագրերում տպագրվել են Մուշկետիկի առաջին ստեղծագործությունները։ Եղել է «Դնեպր» ամսագրի գլխավոր խմբագիրը[2]։ 1986-2001 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների ազգային գրողների միության նախագահը։ 1951 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ Ընտրվել է Ուկրաինայի ԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպերի, վիպակների ու նովելների հեղինակ է։

  • «Սեմյոն Պալի» (1954)
  • «Հայդամակներ» (1957)
  • «Կրակներ գիշերվա մեջ» (1959)
  • «Սև հաց» (1960)
  • «Սիրտ և քար» (1962)
  • «Արյան կաթիլ» (1964)
  • «Կանաչ աշորա» (1965)
  • «Սահման» (1984)

Պարգևներ խմբագրել

  • Ուկրաինայի հերոս
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Ուկրաինայի նախագահի պատվավոր շքանշան (օգոստոս, 1996 թվական)
  • Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (մարտ, 1999 թվական)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1987 թվական)
  • Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ԽՍՀ պետական մրցանակ (1980 թվական)
  • Ուկրաինայի Լենինյան կոմերիտմիության Նիկոլայ Օստրովսկու անվան մրցանակ (1965 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.vle.lt/straipsnis/jurij-musketyk/
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են