Յուրի Մկրտումյան

հայ հրապարակախոս

Յուրի Իսրայելի Մկրտումյան (հունվարի 1, 1939(1939-01-01), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - նոյեմբերի 14, 2005(2005-11-14), Երևան, Հայաստան), հայ անվանի ազգագրագետ, դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Յուրի Մկրտումյան
Ծնվել էհունվարի 1, 1939(1939-01-01)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 14, 2005(2005-11-14) (66 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԱզգությունՀայեր
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Մասնագիտությունհրապարակախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

ԿրթությունEdit

1957 թվականին ոսկե մեդալով ավարտել է Թբիլիսիի 56-րդ միջնակարգ դպրոցը, 1957-1962 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ պատմաբան-ազգագրագետի որակավորմամբ[1][2]։

Աշխատանքային գործունեությունըEdit

1962-1963 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես ավագ լաբորանտ, 1963-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1971-1989 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ավագ դասախոս, ապա դոցենտ, 1989-1994 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ, 1997-2005 թվականներին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1997-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ։

Դիվանագիտական գործունեությունըEdit

ԿոչումներEdit

ՄահEdit

Վախճանվել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի դեսպան Ռուսաստանի Դաշնությունում
Յուրի Մկրտումյան

1994-1997
Հաջորդող
Գագիկ Շահբազյան


ԾանոթագրություններEdit

  1. www.raen.am http://www.raen.am/manpo/members/m15.html։ Վերցված է 2019-03-30 
  2. «Биография Юрий Мкртумян»։ www.peoples.ru։ Վերցված է 2019-03-30 
  3. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ»։ www.despan.am։ Վերցված է 2019-03-30 
  4. «ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՅՈՒՐԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ | AZG Daily»։ www.azg.am։ Վերցված է 2019-03-30