Յուրի Մանուկյան
հայ քաղաքական գործիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուրի Ավագի Մանուկյան, (հունվարի 3, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2013, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար։
Յուրի Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1940 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 7, 2013 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1963) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, մանկավարժ և մաթեմատիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ |
Yuri Manukyan Վիքիպահեստում |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1940 թ. հունվարի 3-ին, Երևանում։
- 1963 թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ Մանկավարժ-մաթեմատիկոս։
- 1957-1959 թթ. Երևանի հախճապակու գործարանում աշխատել է բանվոր։
- 1963-1965 թթ. Արարատի շրջանի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում՝ ուսուցիչ։
- 1965-1968 թթ.՝ ՀԼԿԵՄ Վեդու շրջկոմի առաջին քարտուղար։
- 1968-1970 թթ.՝ ՀԼԿԵՄ ԿԿ սեկտորի վարիչ։
- 1970-1975 թթ.՝ պատանի տուրիստների կայանի տնօրեն։
- 1975-1983 թթ.՝ Երևանի թիվ 59 դպրոցի տնօրեն։
- 1983-1991 թթ.՝ Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1997-2001 թթ.՝ ՀԿԿ Երքաղկոմի առաջին քարտուղար։
- 1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության քարտուղար, ապա անդամ։
- 2001 թ. հեռացվել էր Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից։
- 2002 թ. Հրանտ Ոսկանյանի հետ ստեղծել էր Նորացված կոմունիստական կուսակցությունը։
- 2003 թ. հուլիսի 7-ին ՀՆԿԿ-ն միավորվել է Բանվորական միության, ինտելեկտուալների կուսակցության և Հայաստանի կոմունիստների միության հետ և ստեղծվել է Հայաստանի Միավորված կոմկուսը։ Ընտրվել է ՀՄԿԿ առաջին քարտուղար, 2003 թ. ԱԺ ընտրություններին գլխավորել է ՀՄԿԿ համամասնական ընտրացուցակը։
Մահացել է 2013 թ. փետրվարի 7-ին։
Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։