Յուրի Կարյակին

ռուս գրականագետ, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ

Յուրի Ֆեոդորովիչ Կարյակին (ռուս.՝ Ю́рий Фёдорович Каря́кин, 22 հուլիսի, 1930, Պերմ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ – 18 նոյեմբերի, 2011[1], Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն), ռուս գրականագետ, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ։

Յուրի Կարյակին
ռուս.՝ Юрий Карякин
Ծնվել էհուլիսի 22, 1930(1930-07-22)
Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2011(2011-11-18) (81 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգրող, արձակագիր և հրապարակախոս
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Պատվո շքանշան և «Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
Կայքkaryakinyury.com
 Yuri Karyakin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուրի Կարյակինը ծնվել է 1930 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1961 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ։ Աշխատել է «Проблемы мира и социализма» ամսագրում։

Անդրեյ Պլատոնովի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ունեցած հակաստալինյան ելույթի պատճառով 1968 թվականին Յուրի Կարյակինը Կոմունիստական կուսակցության Մոսկվայի քաղկոմի կողմից հեռակա կարգով հեռացվել է կուսակցությունից։

1989 թվականին Յուրի Կարյակինն ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, անդամակցել է Միջտարածաշրջանային պատգամավորական խմբին, որը եղել է ԽՍՀՄ առաջին լեգալ ընդդիմադիր խորհրդարանական խմբավորումը։ Յուրի Կարյակինը մասնակցել է «Мемориал» կազմակերպության ստեղծմանը։

Յուրի Կարյակինն է հեղինակել «Ռուսաստան, դու գժվել ես» (ռուս.՝ «Россия, ты одурела!») և «Փոցխին կանգնելը մեր ազգային մարզաձևն է» (ռուս.՝ «Наступать на грабли — наш национальный спорт») հայտնի արտահայտությունները։

1993 թվականին ստորագրել է «42-ի նամակը» (ռուս.՝ «Письмо 42-х»

Յուրի Կարյակինը մահացել է երկարատև ծանր հիվանդությունից հետո՝ 2011 թվականի նոյեմբերի 18-ին, Մոսկվայում։ Թաղվել է նոյեմբերի 22-ին Պերեդելկինոյի գերեզմանատանը[2]։

Պարգևներ խմբագրել

  • Պատվո շքանշան (2000) – հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[3],
  • Մեդալ «Ազատ Ռուսաստանի պաշտպանին» (1993)[4]։

Մատենագրություն խմբագրել

  • Карякин Ю. Ф. и Плимак Е. Г. Мистер Кон исследует «русский дух». — М.։ Соцэкгиз, 1961.
  • Карякин Ю. Ф. и Плимак Е. Г. Запретная мысль обретает свободу. — М.։ Наука, 1966. — 304 с., 5 500 экз.
  • Карякин Ю. Ф. Перечитывая Достоевского. — М.։ Новости, 1971. — 248 с.
  • Карякин Ю. Ф. Самообман Раскольникова (Роман Ф. М. Достоевского «Преступление и наказание»). — М.։ Художественная литература, 1976. — 158 с.
  • Карякин Ю. Ф. Достоевский. Очерки. — М.։ Правда, 1984. — 48 с., 94 000 экз.
  • Карякин Ю. Ф. Достоевский и канун XXI века. — М.։ Советский писатель, 1989. — 656 с., 45 000 экз.
  • Карякин Ю. Ф. Перемена убеждений (От ослепления к прозрению). — М.։ Радуга, 2007. — 416 с.
  • Карякин Ю. Ф. Пушкин. От лицея до …Второй речки. — М.։ Радуга, 2009.
  • Карякин Ю. Ф. Достоевский и Апокалипсис. — М.։ Фолио, 2009. — 704 с.
  • Карякин Ю. Ф. Бес смертный. Приход и изгнание. — М.։ Новая газета, 2011.
  • Карякин Ю. Ф. Не опоздать!։ Беседы. Интервью. Публицистика разных лет / Сост. И. Н. — рина. — СПб.։ Издательство Ивана Лимбаха, 2012. — 464 с., 1000 экз., ISBN 978-5-89059-176-0
  • Зорина И. Н. Жажда дружбы. Карякин о друзьях и друзья о Карякине. — М.։ Радуга, 2010. — 416 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lenta.ru: О высоком: Умер публицист Юрий Карякин
  2. Исследователь Достоевского похоронен в Переделкино. > Писатель и публицист Юрий Карякин умер на 82-м году жизни после продолжительной болезни. // Новости телекомпании НТВ, 22 ноября 2011 года.
  3. «Указ Президента Российской Федерации от 8 августа 2000 года № 1469 «О награждении орденом Почёта Карякина Ю. Ф.»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 7 июня 1993 г. № 860 «О награждении медалью „Защитнику свободной России“ активных защитников конституционного строя»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել