Յուրի Դետոչկինի հուշարձան (Սամարա)

հուշարձան Սամարայում

Յուրի Դետոչկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Юрию Деточкину), հուշարձան՝ նվիրված Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի գլխավոր հերոս Յուրի Դետոչկինին։ Տեղադրվել է Սամարայի երկաթուղային կայարանի հարևանությամբ՝ Կոմսոմոլսկայա հրապարակում։

Յուրի Դետոչկինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումնոյեմբերի 9, 2012
Երկիր Ռուսաստան
ՔաղաքԿոմսոմոլսկայա հրապարակ
ԲնակավայրՍամարա
Շինության ձևբրոնզե հուշարձան
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 1927 թվականի նոյեմբերի 18-ին Սամարայում ծնված Էլդար Ռյազանովի 85-ամյակի կապակցությամբ։ 2,2 մ բարձրությամբ 470 կիլոգրամ քաշով բրոնզե քանդակում պատկերված է ապահովագրական գործակալ, սիրողական թատրոնի դերասան և մեքենա փախցնող Յուրի Դետոչկինն այնպես, ինչպես երևում է ֆիլմի վերջին սցենարում, երբ կանգնած է տրոլեյբուսի առջև, ողջունելով գլխարկը ձեռքին, պայուսակը ոտքերի մոտ, ժպիտը դեմքին՝ «Բարև, Լյուբա, ես վերադարձել եմ»։

Ստեղծագործության էսքիզը ստեղծվել է «Նովայա գազետա» թերթի գլխավոր նկարիչ Պյոտր Սարուխանովի կողմից, իսկ «Նովայա գազետա» թերթի խմբագիր Դմիտրի Մուրատովը նախագծի ոգեշնչողներից մեկն էր։ Բրոնզե քանդակը ստեղծել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ Իվան Մելնիկովը։ Քանդակագործի խոսքերով նա փորձել է պատկերել մարդու ներքին վիճակը, ով իր հոգում պահում է լավը, չնայած անցած բոլոր փորձություններին[1]։ Հուշարձանը ստեղծվել է արտաբյուջետային միջոցների հաշվին[2]։

Հուշարձանի տեղադրման համար ընտրվել է կայարանի հարևանությամբ գտնվող տարածքը, որպեսզի հուշարձանը տեսանելի լինի ինչպես սամարացիների, այնպես էլ քաղաքի այցելուների համար։ Հուշարձանի տեղադրման վայրը հաստատվել է Ռյազանովի կողմից[1]։ Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 9-ին, որին ներկա են գտնվել մոտ երկու հարյուր մարդ։ Էլդար Ռյազանովը տիկնոջ հետ ժամանել է բացման արարողությանը, իսկ մեծ էկրանին ցուցադրվել է դերասանուհի Օլգա Արոսևայի ողջույնի խոսքը, որը «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմում մարմնավորել է Յուրի Դետոչկինի հարսնացուին՝ Լյուբային, որի մոտ էլ շտապում էր բանտից[3]։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Սամարայի մարզի նահանգապետ Նիկոլայ Մերկուշկինը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ирина Чечурина (2012 թ․ նոյեմբերի 9). «В Самаре открыли памятник Юрию Деточкину» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «В Самаре открыли памятник Юрию Деточкину» (ռուսերեն). Полит.ру. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «В Самаре установлен памятник Юрию Деточкину» (ռուսերեն). tvkultura.ru. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.