Յուրի Գրիգորովիչ
Յուրի Նիկոլաևիչ Գրիգորովիչ (հունվարի 2, 1927[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալետի սովետական արտիստ և բալետմայստեր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973 թ.)։
Ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը (1946 թ.) և մինչև 1964 թվականը եղել տեղի Ս․ Մ․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի պարող (1962-1964 թվականներին՝ նաև բալետմայստեր), 1964 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր։ Նրա լավագույն գործերից է Չայկովսկու «Շչելկուևչիկ» բալետի բեմադրությունը (1966 թ., Մեծ թատրոն)։ Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի (1968 թ., լենինյան մրցանակ, 1970 թ.) ժողովրդահերոսական թեման Գրիգորովիչը առաջին անգամ մարմնավորել է սիմֆոնիզացված դասական պարի միջոցներով։
2009 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[2]։
ԳրականությունԽմբագրել
- Ванелов В․ В․, Балеты Григоровича и проблемы хореографии, М․, 1968.
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 228)։ |