Յուրի Բերչիչե

իսպանացի ֆուտբոլիստ

Յուրի Բերչիչե (իսպ.՝ Yuri Berchiche, փետրվարի 10, 1990(1990-02-10)[1][2][3], Zarautz, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկ Բիլբաոյի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։

Յուրի Բերչիչե
Yuri Berchiche
Բերչիչեն Ռեալ Սոսիեդադի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Yuri Berchiche Izeta
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1990(1990-02-10)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Zarautz, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 181 սմ
Քաշ 80 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Համար 17
Պատանեկան կարիերա
2000-2004 Իսպանիա Անտիգուոկո
2004-2005 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
2005-2007 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
2007-2009 Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2009 Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 0 (0)
2009   Անգլիա Չելտենհեմ Թաուն 7 (0)
2009-2010 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ B 25 (0)
2009-2010 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 1 (0)
2010-2012 Իսպանիա Ռեալ Ունիոն 45 (1)
2012-2017 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 77 (3)
2012-2014   Իսպանիա Էյբար 67 (7)
2017-2018 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 22 (2)
2018-ներկա Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 38 (2)
Ազգային հավաքական
2006 Իսպանիա Իսպանիա Մ17 6 (0)
2014-ներկա Բասկերի երկիր Բասկերի Երկիր 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 12-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Բերչիչեն հանդես է եկել Անտիգուոկոյի, Ռեալ Սոսիեդադի, Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիաներում։ 2007 թվականի հունիսի 8-ին իսպանացին միացավ Տոտենհեմ Հոտսպուրի երիտասարդական թիմին։2009 թվականի մարտի 26-ին Բերչիչեն 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Լիգա Մեկում հանդես եկող Չելտենհեմ Թաուն[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մարտի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուոլսոլի դեմ խաղում[7][8]։ Չելտենհեմ Թաունի կազմում Բերչիչեն անցկացրեց 7 հանդիպում։

2009 թվականի օգոստոսի 10-ին Բերչիչեն տեղափոխվեց Ռեալ Վալյադոլիդ[9][10][11]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 30-ին՝ Ալմերիայի դեմ խաղում[12][13]։ Վալյադոլիդի առաջին թիմի կազմում իսպանացին անցկացրեց 3 հանդիպում[14]։ 2010 թվականի ամռանը Բերչիչեն 2 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Ունիոնի հետ[15], որի կազմում անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ռեալ Սոսիեդադ խմբագրել

2012 թվականի հունիսի 29-ին Բերչիչեն վերադարձավ Ռեալ Սոսիեդադ, որը նրան միանգամից վարձավճարով ուղարկեց Էյբար[16]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 2 մրցաշրջան՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ մասնակցած 77 հանդիպումներում։ 2013-14 մրցաշրջանում Բերչիչեն օգնեց Էյբարին իր պատմության մեջ առաջին անգամ տեղափոխվել Լա Լիգա[17][18] և ընդգրկվեց Սեգունդա Դիվիզիոնի խորհրդանշական թիմում[19]։

2014 թվականի ամռանը Բերչիչեն վերադարձավ Ռեալ Սոսիեդադ՝ երկարաձգելով պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[20]։ Նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[21]՝ փոխարինելով երկար ժամանակ թիմում խաղացող Ալբերտո դե լա Բելային[22][23][24][25]։ Իր դեբյուտը Ռեալ Սոսիեդադի կազմում նշեց սեպտեմբերի 24-ին՝ փոխարինման մտնելով Սևիլյայի դեմ խաղում[26]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[27]։ Ռեալ Սոսիեդադի կազմում Բերչիչեն անցկացրեց 88 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Պարի Սեն-Ժերմեն խմբագրել

2017 թվականի հուլիսի 7-ին Բերչիչեն 5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[28][29][30][31]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Լևեն Կուրզավային Սենտ-Էտիենի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 20-ին՝ Կանի դեմ խաղում[33]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[34][35]։ Մարտի 31-ին Բերչիչեն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[36]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[37][38]։ Մայիսի 18-ին նա մասնակցեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Լես Հերբյեի դեմ խաղին[39], իսկ ՊՍԺ-ն հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[40][41]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Բերչիչեն անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[42][43] և թիմի հետ հաղթելով նաև Ֆրանսիայի առաջնությունը[44][45][46]։

Ատլետիկ Բիլբաո խմբագրել

2018 թվականի հուլիսի 2-ին Բերչիչեն 4 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկ Բիլբաոյի հետ[47][48][49][50]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Լեգանեսի դեմ խաղում[51]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 27-ին՝ Հուեսկայի դեմ խաղում[52]։ 2019 թվականի ապրիլի 3-ին իսպանացին գոլ խփեց Լևանտեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[53]։ Իր առաջին մրցաշրջանում Բերչիչեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[54]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բերչիչեն ներկայացրել է Իսպանիան մինչև 17 և մինչև 18 տարեկանների հավաքականներում։ Բացի այդ, նա հանդես է եկել ոչ պաշտոնական Բասկերի Երկրի ֆուտբոլի հավաքականի կազմում[55]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[56]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելտենհեմ Թաուն (վարձավճար) 2008–09 Լիգա Մեկ 7 0 0 0 7 0
Ռեալ Վալյադոլիդ 2009–10 Լա Լիգա 1 0 2 0 3 0
Ռեալ Ունիոն 2010–11 Սեգունդա Դիվիզիոն B 16 1 1 0 17 1
2011–12 31 0 0 0 31 0
Ընդհանուր 47 1 1 0 0 0 0 0 48 1
Էյբար (վարձավճար) 2012–13 Սեգունդա Դիվիզիոն B 30 4 3 0 6 0 39 4
2013–14 Սեգունդա Դիվիզիոն 37 3 1 0 0 0 38 3
Ընդհանուր 67 7 4 0 0 0 6 0 77 7
Ռեալ Սոսիեդադ 2014–15 Լա Լիգա 21 0 4 0 25 0
2015–16 21 0 1 0 22 0
2016–17 35 3 6 0 41 3
Ընդհանուր 77 3 11 0 0 0 0 0 88 3
Պարի Սեն-Ժերմեն 2017–18 Լիգա 1 22 2 5 0 2 0 3 0 32 2
Ատլետիկ Բիլբաո 2018–19 Լա Լիգա 35 2 2 0 37 2
2019–20 3 0 0 0 3 0
Ընդհանուր 38 2 2 0 0 0 0 0 40 2
Կարիերայի ընդհանուր 259 15 25 0 2 0 9 0 295 15

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պարի Սեն-Ժերմեն

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Spain - Yuri - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  5. «Cheltenham sign Spurs youngsters» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  6. «Cheltenham bag Spurs duo». Eurosport. 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Walsall FC - Cheltenham Town, Mar 28, 2009 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Walsall 1-1 Cheltenham» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ մարտի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  9. «Yuri makes Valladolid move». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. «OFFICIAL: Yuri Berchiche Joins Real Valladolid From Tottenham Hotspur | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. «Spurs offload Berchiche». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. «UD Almería - Real Valladolid CF, Aug 30, 2009 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. «Almeria vs. Real Valladolid - Football Match Report - August 30, 2009 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  14. «Del Horno jugará en Valladolid, cedido por el Valencia, hasta final de Liga» (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  15. «Yuri Berchiche, que se fue del Athletic con 17 años, ficha por el Real Unión - Athletic Club de Bilbao». athletic.elcorreo.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  16. «La Real ficha a Yuri Berchiche y lo cede al Eibar». El Correo (եվրոպական իսպաներեն). 2012 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  17. «Eibar promoted to La Liga for first time in their history | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  18. «Eibar gain glorious promotion to Liga BBVA». www.laliga.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. 19,0 19,1 España, Madrid,. «The Liga Adelante team of the season». Liga de Fútbol Profesional (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  20. «La Real renueva a Yuri Berchiche y Gaztañaga». www.laliga.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  21. «Yuri Berchiche: "Quiero hacerme un hueco en este equipo"». Mundo Deportivo. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  22. Vavel (2016 թ․ հունվարի 21). «Yuri Berchiche, baja de última hora por lesión». VAVEL.com (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  23. Fernández, Iñaki (2016 թ․ ապրիլի 8). «De la Bella: "Voy a darlo todo si tengo la oportunidad de jugar" - Gipuzkoagaur». Gipuzkoagaur (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  24. ««En su día vi las orejas al lobo, por eso ahora juego cada partido como si fuera el último»». diariovasco.com (եվրոպական իսպաներեն). 2016 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  25. «Yuri berchiche ya es una pieza preciada. Noticias de Gipuzkoa». Noticias de Gipuzkoa (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  26. «Sevilla FC - Real Sociedad, Sep 24, 2014 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  27. «Villarreal CF - Real Sociedad, Sep 18, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  28. «Yuri Berchiche signs for Paris Saint-Germain - PSG.fr». en.psg.fr (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  29. Verschueren, Gianni. «Yuri Berchiche, PSG Agree to 5-Year Contract After Real Sociedad Transfer». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  30. «PSG sign Berchiche from Real Sociedad». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  31. «PSG signs Spanish defender Yuri Berchiche». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  32. «Paris Saint-Germain - AS Saint-Étienne, Aug 25, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  33. «Paris Saint-Germain - SM Caen, Dec 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  34. «Real Madrid - Paris Saint-Germain, Feb 14, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  35. «Real Madrid 3 Paris Saint-Germain 1: Record-breaking Ronaldo inspires comeback». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  36. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  37. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  38. 38,0 38,1 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  39. «Les Herbiers VF - Paris Saint-Germain, May 8, 2018 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  40. 40,0 40,1 «PSG win French Cup to complete treble» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
  41. «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  42. «Yuri Berchiche joins Athletic Bilbao». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  43. «Yuri | Football Stats | Athletic Bilbao | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  44. «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  45. 45,0 45,1 «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  46. «PSG win French Ligue 1 title after beating defending champions Monaco 7-1». France 24 (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  47. «Yuri Berchiche, new Athletic Club player | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  48. «Paris Saint-Germain's Yuri Berchiche joins Athletic Bilbao». ESPN.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  49. «DONE DEAL: PSG defender Yuri Berchiche joins Athletic Bilbao - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  50. «Berchiche makes Bilbao move». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  51. «Athletic Bilbao - CD Leganés, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  52. «Athletic Bilbao - SD Huesca, Aug 27, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  53. «Athletic Bilbao - Levante UD, Apr 3, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  54. «Yuri | Football Stats | Athletic Bilbao | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  55. «Euskadiko Futbol Federakundea | Federación Vasca de Fútbol». Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  56. «Yuri». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Բերչիչե» հոդվածին։