Յուրի Բաբայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Բաբայան (հունիսի 5, 1929, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 2014, Երևան, Հայաստան), ազատ ոճի ըմբշամարտի և սամբոյի խորհրդային և հայ մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2004)։ Խասավյուրտի պատվավոր քաղաքացի է։ «Երախտագիտություն» մեդալի ասպետ[1]։
Յուրի Բաբայան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1929 |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 5, 2014 (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | մարզիչ, ըմբիշ և sambo fighter |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Բաբայանը ծնվել է 1929 թվականի հունիսի 5-ին Բաքվում։ Ըմբշամարտով է զբաղվել դպրոցական տարիներից, դարձել Մոսկվայի և Մոսկվայի մարզի չեմպիոն, ԲԿՄԱ ընկերության առաջնության, Բաքվի և Ադրբեջանական ԽՍՀ առաջնությունների մրցանակակիր։ 1958 թվականին ավարտել է Ադրբեջանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1958-1968 թվականներին Ստեփանակերտում զբաղվել է մարզչական գործունեությամբ։
1968 թվականին տեղափոխվել է Երևան և հետագայում աշխատել որպես մարզիչ «Սպարտակ» մարզական ընկերությունում և Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում։ Պատրաստել է միջազգային մակարդակի մի քանի ըմբիշներ։ Նրա ամենահայտնի աշակերտներից են Եվրոպայի չեմպիոններ Գուրգեն Բաղդասարյանն ու Անուշավան Սահակյանը, որոնց նա մարզել է իրենց մարզական կարիերայի ընթացքում։ Տարբեր տարիներին աշխատել է նաև Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արմեն Մկրտչյանի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի հետ[2]։
Մահացել է 2014 թվականի մայիսի 5-ին։ Թաղված է Զեյթունի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Յուրի Բաբայան. ըմբշամարտի երախտավորը 75 / Կազմ. և առաջաբ.՝ Բ.Զ. Սաղյան. Երևան։ Ա. հ., 2004. 40 էջ։ դիմանկ., գուն. լուսանկ.; 20 սմ.