Յուրի Արոյան

ռուսական թատրոնի և կինոյի դերասան

Յուրի Մանուկի Արոյան (հուլիսի 17, 1950(1950-07-17), Տղիբուլ, Վրացական ԽՍՀ - հունիսի 20, 2018(2018-06-20), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուսական թատրոնի և կինոյի դերասան։

Յուրի Արոյան
Ծնվել էհուլիսի 17, 1950(1950-07-17)
ԾննդավայրՏղիբուլ, Վրացական ԽՍՀ
Մահացել էհունիսի 20, 2018(2018-06-20) (67 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ
Մասնագիտությունկինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Յուրի Արոյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 17-ին Վրաստանի Տղիբուլ քաղաքում[1]։

Ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը և Յարոսլավլի Վոլկովի անվան թատերական ուսումնարանը՝ Սերգեյ Տիխոնովի դասարանը։ 1970-ական թվականներին աճպարարության ստաժավորում է անցել Կարանդաշի և Յուրի Նիկուլինի ուսուցիչ Մարկ Մեստեչկինի մոտ Մոսկվայի կրկեսում։ Նույն կրկեսում Յուրի Արոյանն ասպարեզ է դուրս եկել հայտնի խորհրդային ծաղրածուներ Վ․ Մոտորինի և Վ․ Կոնդրատովի մի քանի ռեպրիզներում և հաջողություն ունեցել[1]։

Աշխատել է Ռուսաստանի, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի տարբեր թատրոններում[1]։

Գրում է կինոպատումներ, պատմվածքներ և բանաստեղծություններ[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2013 Հետք
  • Այլմոլորակայինները
2008 ГИБДД и т.д. դրվագ
2007 Հանցավոր Պետերբուրգը-10 (Փոխհատուցում) խանութի տնօրեն
2006 Կանացի տրամաբանություն-5 Գոբլին
2001 Բարոն անունով Մուսա
2000 Ծիածանի տասնչորս գույները պոռնոֆիլմի ռեժիսոր
2000 Ազգային անվտանգության գործակալ-2 Յուրի
1998 Կոտրրված լապտերների փողոցը-1
1997 Պատմություն Ռիչարդի, Միլորդի և

հրաշալի Հազարան Բլբուլի մասին

հանդիսատես
1988 Գաղտնի խորհրդական Իվան
1988 Պարոն ձևավորող գերեզմանոցի երկրորդ պահակ
1986 Հանգիստ հետաքննություն դրվագ
1986 Ասք քաջ Խոչբարի մասին դրվագ
1986 Բացառություններ կանոնից դուրս օտարերկրյա էքսկուրսավար
1985 Գալիք դարին օտարերկրացի կատակասեր
1984 Իմ ընկեր Իվան Լապշինը տեղի թատրոնի դերասան
1984 Մակար հետախույզը գյուղացի
1983 Պահանջվում են տղամարդիկ Պավել
1983 Օրը ցերեկով․․․ հանգստացող
1983 Սև և սպիտակ հմայություն լոլիկի վաճառական
1982 Մաքսատուն բեռնակիր
1982 Հին ռիթմերում կնոջ ուղեկցորդ
1981 Հերթ հերթում կանգնած մարդ
1979 Երեքը մի նավակում չհաշված շունը խանութպան
1978 Երիտասարդ կին գնորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Յուրի Արոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.